Տրիբուն-ի խոսքերից
Ուրեմն մեկը գնում ա կենդանիների շուկա ձի առնելու: Որ ձիուն մոտենում ա, բա 2000 դոլար, 3000 դոլար, վոբշեմ թանկ ձիեր են։ Մեկ էլ մեկին մոտենում ա, բա 150 դոլար։ Ասում ա, ախպե՞ր, էս ինչի ա քո ձին սենց էժան։ Էս տերը ասում ա, բա թե, իմ ձին գյոթ ա։ Արա սա նայում ա, ձիու ատամները տեղն ա, մաշկը մաքուր, մկանները նորմալ, ջահել, առողջ ձի ա, սաղ պատվաստումները ստացած, թղթերը նորմալ։ Ասում ա, բա թե ձիու գյո՞թը որն ա, բեր առնեմ սրան։ Վերջը, առնում ա տանում ա տուն, ախոռում կապում ա։
Մյուս առավտը մտնում ա ախոռ, որ ձիու դեմը խոտ դնի, էս ձին բռնում ու սրա թևը կծում ա։ Վայ-վույ, բժիշկ-մժիշկ, մյուս օրը էլի պիտի խոտ տա էս ձիուն, սա էլի բռնում կծում ա սրան։ Վոբշեմ, էս մարդը մտածում ա, երևի պետք ա հեծնել մի հատ, որ սովորի նոր տիրոջը։ Մոտենում ա, որ թամբը կապի, էս ձին սրան քացի ա տալիս, սաղ քիթ-բերան արունլվայա անում, ողերը ջարդում ա։ Էս մարդը տենում ա ճար չկա, տանում ա, որ ձիուն վերադարձնի վաճառողին։
Հետ ա գնում բազար, ման ա գալիս, էս հին տիրոջը գտնում ա, ասում ա, այ ախպեր, բա չասեցիր, որ էս ձին սենց բաներ անում, հենա տալիս էր ինձ սպաներ։ Էս հին տերն ասում ա, ախպեր, ես քեզ չասեցի՞ որ ձիս գյոթ ա, այսինքն ամեն տեսակի գյոթության ընդունակ ա։
Էջանիշներ