Ֆրանսիացիները (և ընդհանրապես՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք ժողովուրդներ), հատկապես՝ պրովինցիաներում ապրող, շատ ռասիստ են մարդկանց հանդեպ: Ամերիկացիներն էլ: Բայց դա, իհարկե, միմիայն իրար մեջ, քանզի օրենքով կդատապարտվեն, եթե բարձրաձայնեն նույնիսկ իրենց կատակների մասին: Էստեղ գրում ենք էն ռասիստ կատակները, որոնք երբևիցե լսած, կամ կարդացած կլինենք որևէ տեղ: Իմ շրջապատի բոլոր մարդիկ ռասիստ ֆրանսիացիներ են ու սևամորթների և արաբների մասին անսիրտ ու դաժան կատակներն իրենց առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Զգուշացում. վերջիններս ահավոր շոկային կարող են լինել՝ առաջին անգամ լսողի կամ կարդացողի համար (դրություն, որի մեջ ե՛ս էի՝ տարիներ առաջ: Իսկ հիմա՝ լրիվ սովորական ա. նույնիսկ ժպտում եմ՝ չնայած ինքս ինձ ներքուստ մեղավոր զգալով ու արտաբերվածը սարսափելի անմարդկային հումոր համարելով): Բայց ավաղ՝ մարդիկ անում են էսպիսի հումորներ ու հուսով եմ ձեզ հետաքրքիր կլինի վերջիններիս ցենզուրայից դուրս լինելու չափը:
Մոդերատորական.
Սույն խնդրահարույց թեմայի գոյության իրավունքի քննարկման համար կա առանձին թեմա։
Էջանիշներ