User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 42 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Հոգեբանի ծառայությունները Հայաստանում

  1. #31
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, հարևանաբամբասախառը շրջապատի ու հոգեբանի միջև կա նաև մի երրորդ տարբերակ՝ ամուր ընկերական շրջապատ։ Ստեղ ընկերներին ճիշտ օգտագործել հնարավոր ա մենակ էն դեպքում, երբ ինքդ էլ ես ընկերներիդ ճանաչում, ու գիտես՝ որ հարցում ոնց կարող են օգնել, ոնց կարող են ուրիշ տեսանկյունից տեսնել զանազան հարցեր։ Իսկ հոգեբանի մոտ գնում ես, հոգեբանը քեզ բացարձակ չի ճանաչում։ Սկսում ա դեբիլ խորհուրդներ տալ, որ հասկանում ես՝ քո իրավիճակին հեչ չի բռնում։ Անցյալ տարի հենց տենց մեկի մոտ գնացել էի, որ մասնագիտությամբ հոգեբան էր ու մասնագիտացած էր ակադեմիայում աշխատող կանանց խնդիրների մեջ։ Խմբում որպես թրեյներ ընտիր էր, բայց անհատական խորհրդատվությունը լրիվ բուլշիթ էր ու էդ նրանից էր, ինձ ու իրավիճակում ընդգրկված մյուսներին ինքը բացարձակ չէր ճանաչում։
    Ամուր ընկերական շրջապատ բոլորը չի, որ կարողանում են ունենալ, Բյուր։ Ընդ որում շատերը չունեն, թեև ուզում են, ո՞վ չի ուզենա։
    Եվ ի դեպ, ավելի շատ հոգեբանի կարիք են ունենում հենց նրանք, ովքեր չունեն/չեն կարողանում ունենալ էդ ընկերական շրջապատը։ Մի տեսակ փոխկապակցված հոգեվիճակներ են։ Էնպես որ կարծում եմ, որ էդ առաջարկդ, բացառություններով, պարադոքս ա իր մեջ պարունակում։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (26.02.2019), Thom (26.02.2019)

  3. #32
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամուր ընկերական շրջապատ բոլորը չի, որ կարողանում են ունենալ, Բյուր։ Ընդ որում շատերը չունեն, թեև ուզում են, ո՞վ չի ուզենա։
    Եվ ի դեպ, ավելի շատ հոգեբանի կարիք են ունենում հենց նրանք, ովքեր չունեն/չեն կարողանում ունենալ էդ ընկերական շրջապատը։ Մի տեսակ փոխկապակցված հոգեվիճակներ են։ Էնպես որ կարծում եմ, որ էդ առաջարկդ, բացառություններով, պարադոքս ա իր մեջ պարունակում։
    Հա, հասկանում եմ՝ ինչ ես ասում։

    Բա հենց էդ ա. ընկերական շրջապատ կառուցել չկարողանալն ինքնին խնդիր ա ու բավական տարածված խնդիր ա։ Մարդը հազար անգամ սխալվելով, հազար անգամ փորձելով ա, որ կառուցում ա որոշակի հարաբերություններ։ Ընթացքում սովորում ա, աճում ա որպես մարդ, փորձ ա ձեռք բերում։ Իսկ երբ հոգեբանի ես դիմում ամեն հասարակ բանի համար, էդ աճը ու փորձի ձեռքբերումը խոչընդոտվում ա, դե էլ չեմ ասում, որ հոգեբանը կարա հաճախ խնդրի սխալ կողմից բռնի։ Իսկ եթե մարդն իրոք լուրջ խնդիր ունի մյուս մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու հարցում էն աստիճանի, որ դա ազդում ա իրա առօրյա գործունեությանը, ուրեմն էդ դեպքում հոգեբանը շատ անելիք չունի, հոգեբույժի մոտ ա պետք գնալ, որտև տակը ինչ ասես կարա լինի՝ անձի խանգարումներից սկսած, դեպրեսիայով վերջացրած։

    Էստեղ մի հոգու գիտեի, որ էդպես գնաց հոգեբանի մոտ, որտև չէր կարողանում ընկերներ ձեռք բերել։ Հոգեբանը բռնեց, խորհուրդ տվեց լիքը դեյթերի գնալ՝ որոշելով, որ մարդը սեքսի կարիք ունի։ Իրականում էդ մարդը բավական խորը դեպրեսիա ուներ։ Արդյունքում՝ էղած֊չեղած մի քանի ոչ կատարյալ ընկերական հարաբերություններն էլ քանդվեցին, ու ի վերջո սուիցիդալ վիճակում հայտնվեց հոգեբույժի մոտ։ Ախր ինչու՞ էլի։

  4. #33
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ ա հոգեբանների մասին թեմայում հոգեբույժ թողել

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.02.2019), Progart (26.02.2019), StrangeLittleGirl (26.02.2019), Tiger29 (26.02.2019), Ծլնգ (26.02.2019), Ուլուանա (26.02.2019)

  6. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ա հոգեբանների մասին թեմայում հոգեբույժ թողել
    Էլ մի ասա, վախից ձայն չեմ հանում

  7. #35
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլ մի ասա, վախից ձայն չեմ հանում
    լավ հոգեբան գիտեմ, տեղը ասե՞մ՝ վախերդ կօգնի հաղթահարես․․․ թե՞ թողենք գործը հասնի հոգեբուժին, ասում են տենց ավելի լավ ա

  8. #36
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ հոգեբան գիտեմ, տեղը ասե՞մ՝ վախերդ կօգնի հաղթահարես․․․ թե՞ թողենք գործը հասնի հոգեբուժին, ասում են տենց ավելի լավ ա
    Ոնց հասկացանք՝ հոգեբանի լավը չի լինում. նենց որ ես խելոք կսպասեմ, թող գործն ուր ուզում ա հասնի ։)

  9. #37
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ հոգեբան գիտեմ, տեղը ասե՞մ՝ վախերդ կօգնի հաղթահարես․․․ թե՞ թողենք գործը հասնի հոգեբուժին, ասում են տենց ավելի լավ ա
    Ասեք, ես ուզում եմ մի օր մի ժամով գնալ ու մի քանի հարց տալ
    PS. լրիվ լուրջ

  10. #38
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ էս հոգեբույժներն ու իրանց ինքնավստահությունը. օ լյա լյա ՃՃՃ , լավ. ասեմ կարծիքս. այո՛, մարդը կարիք ունի, որ իրան լսեն: Թքած՝ ինչ խորհուրդ կտան, կամ կտան թե չէ: Ինքը պատրաստ ա փող վճարել՝ մենակ թե իրան ինչ-որ մեկը լսի: Արդե՛ն էն փաստը, որ մարդը կարողանում ա հոգեբանի մոտ դուրս հանել էն գաղտնիքներն ու պրոբլեմները, որոնց մասին նույնիսկ ինքն իրեն բարձրաձայն չի արտաբերում տանը՝ հերիք ա էդ ամբողջ գործողության հաճախ արդյունավետ լինելու համար: Հոգեբանները հայտնի են իրանց էշ-էշ լսելով ու ոչ մի խելքին մոտիկ բան խորհուրդ չտալով, բայց մեկ-մեկ հենց էդ էշ-էշ լսելը մարդկանց շատ-շատ ա օգնում: Հիմնականում էն մարդկանց, ովքեր չունեն բավական չափով վստահելի ընկերներ ու մոտիկ մարդիկ, որոնց հետ կկիսվեին իրենց պրոբլեմներով: Եվ կամ՝ ունեն, բայց չեն անում՝ զուտ էգոյի պատճառով… մտածում են կապ չունի՝ ընկեր ա ու մոտիկ. կարող ա թույլ կողմերս իմանա ու ինձ սկսի վերևից նայել ու վրես առավելություններ վերցնի, ու չգիտեմ … փոխվի՛ իմ նկատմամբ ինչ-որ ձևով: Էդ դեպքում հենց էդ էշ-էշ լսող անծանոթ հոգեբանն ավելի թանկ արժի քան լյուբոյ մոտիկ մարդ, կամ ընկեր…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (28.02.2019)

  12. #39
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ էս հոգեբույժներն ու իրանց ինքնավստահությունը. օ լյա լյա ՃՃՃ , լավ. ասեմ կարծիքս. այո՛, մարդը կարիք ունի, որ իրան լսեն: Թքած՝ ինչ խորհուրդ կտան, կամ կտան թե չէ: Ինքը պատրաստ ա փող վճարել՝ մենակ թե իրան ինչ-որ մեկը լսի: Արդե՛ն էն փաստը, որ մարդը կարողանում ա հոգեբանի մոտ դուրս հանել էն գաղտնիքներն ու պրոբլեմները, որոնց մասին նույնիսկ ինքն իրեն բարձրաձայն չի արտաբերում տանը՝ հերիք ա էդ ամբողջ գործողության հաճախ արդյունավետ լինելու համար: Հոգեբանները հայտնի են իրանց էշ-էշ լսելով ու ոչ մի խելքին մոտիկ բան խորհուրդ չտալով, բայց մեկ-մեկ հենց էդ էշ-էշ լսելը մարդկանց շատ-շատ ա օգնում: Հիմնականում էն մարդկանց, ովքեր չունեն բավական չափով վստահելի ընկերներ ու մոտիկ մարդիկ, որոնց հետ կկիսվեին իրենց պրոբլեմներով: Եվ կամ՝ ունեն, բայց չեն անում՝ զուտ էգոյի պատճառով… մտածում են կապ չունի՝ ընկեր ա ու մոտիկ. կարող ա թույլ կողմերս իմանա ու ինձ սկսի վերևից նայել ու վրես առավելություններ վերցնի, ու չգիտեմ … փոխվի՛ իմ նկատմամբ ինչ-որ ձևով: Էդ դեպքում հենց էդ էշ-էշ լսող անծանոթ հոգեբանն ավելի թանկ արժի քան լյուբոյ մոտիկ մարդ, կամ ընկեր…
    Ծրագրավորողները էդ ասածիդ էժան ու որակով տարբերակն են կիրառում․ կոչվում ա Rubber duck debugging։ Որ ծրագրավորողը իր կոդի մեջ պրոբլեմի, սխալի ա հանդիպում, որ գլուխ ա ջարդում չի կարում ինքնուրույն հասկանա, ասում են, փորձի ինչ–որ մեկին խնդիրդ բացատրել, պատմել․ սովորաբար պատմելու ընթացքաում «էվրիկա՜» մոմենտ ա լինում, պրոբլեմիդ լուծումը գտնում ես Ընդ որում, ասում են, հեչ պարտադիր չի, որ քեզ լսողը մարդ լինի․ կարա ունկնդիրդ օրինակ ռեզինից բադիկ լինի, մեկ ա մեթոդն աշխատում ա
    https://en.wikipedia.org/wiki/Rubber_duck_debugging

    Կներեք լիրիկական զեղման համար. շարունակեք

    Հա մեկ էլ ժողովուրդն էլ ասում ա «ջրին պատմի դարդերդ», չէ՞: Ի՞նչ վատ ա որ Բամբասկոտ հարևանի պես հետո քթիցդ չի բերի պատմածդ, հոգեբանի պես էլ թանկ չի նստի:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (28.02.2019), Progart (28.02.2019), Աթեիստ (28.02.2019), Արամ (02.03.2019), Ուլուանա (28.02.2019)

  14. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագրավորողները էդ ասածիդ էժան ու որակով տարբերակն են կիրառում․ կոչվում ա Rubber duck debugging։ Որ ծրագրավորողը իր կոդի մեջ պրոբլեմի, սխալի ա հանդիպում, որ գլուխ ա ջարդում չի կարում ինքնուրույն հասկանա, ասում են, փորձի ինչ–որ մեկին խնդիրդ բացատրել, պատմել․ սովորաբար պատմելու ընթացքաում «էվրիկա՜» մոմենտ ա լինում, պրոբլեմիդ լուծումը գտնում ես Ընդ որում, ասում են, հեչ պարտադիր չի, որ քեզ լսողը մարդ լինի․ կարա ունկնդիրդ օրինակ ռեզինից բադիկ լինի, մեկ ա մեթոդն աշխատում ա
    Ասեմ ավելին. հեչ պարտադիր չի, որ խնդիրը ծրագրավորման հետ կապված լինի: Ես ինքս էլ եմ էդ մեթոդը երբեմն հաջողությամբ կիրառում թե՛ զուտ հոգեբանական հարցերում, թե՛ ստեղծագործական ինչ-որ խնդիրներ ունենալու դեպքում. խնդիրդ պատմում ես ինչ-որ մեկին (հնարավորինս հանգամանալից) ու պատմելու ընթացքում լուծումն ինքնիրեն այցելում ա քեզ : Կարծում եմ` բոլոր ոլորտների խնդիրների դեպքում էլ պիտի որ գործի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #41
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծրագրավորողները էդ ասածիդ էժան ու որակով տարբերակն են կիրառում․ կոչվում ա Rubber duck debugging։ Որ ծրագրավորողը իր կոդի մեջ պրոբլեմի, սխալի ա հանդիպում, որ գլուխ ա ջարդում չի կարում ինքնուրույն հասկանա, ասում են, փորձի ինչ–որ մեկին խնդիրդ բացատրել, պատմել․ սովորաբար պատմելու ընթացքաում «էվրիկա՜» մոմենտ ա լինում, պրոբլեմիդ լուծումը գտնում ես Ընդ որում, ասում են, հեչ պարտադիր չի, որ քեզ լսողը մարդ լինի․ կարա ունկնդիրդ օրինակ ռեզինից բադիկ լինի, մեկ ա մեթոդն աշխատում ա
    https://en.wikipedia.org/wiki/Rubber_duck_debugging

    Կներեք լիրիկական զեղման համար. շարունակեք

    Հա մեկ էլ ժողովուրդն էլ ասում ա «ջրին պատմի դարդերդ», չէ՞: Ի՞նչ վատ ա որ Բամբասկոտ հարևանի պես հետո քթիցդ չի բերի պատմածդ, հոգեբանի պես էլ թանկ չի նստի:
    Ջրին պատմելը կարծեմ վատ երազի մասին ա։ Դարդերդ որ ջրին պատմես ինքը չի կարա ձևացնի, թե իրա համար միևնույնի չի, աջակցական ռեմարկներ անի՝ պաձձեռժկա էլի և այլ ընդունված ձևականություններ։ Հարևանը կարա, կարևոր չի թիկունքում ինչեր կասի։ Իրա ֆունկցիաները չեն ներառում երեսպաշտությունից զուրկ լինել։
    SWTS

  16. #42
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Բյուրի հետ համաձայն եմ, ավելի լավ ա մարդ մի երկու հատ լավ ընկեր ունենա, հետները կիսվի, քան հոգեբան։

    Հենա, ես մի ընկեր ունեմ, արդեն 18 տարվա, էս մի տարի ա հոգեբանի մոտ ա գնում, հետո գալիս ա իմ մոտ, համ նույն բաներից ա խոսում, որ հոգին թեթևանա, համ էլ հոգեբանից ա բողոքում ...... ու էս սաղ ձրի։ Հոգեբանին փոխեց էս վերջերս, բայց չէ, ես էլի մնացի համ իրա հոգեբանը, համ էլ հոգեբանի հոգեբանը։ Մի երկու շաբաթ առաջ գործով մի տեղ էինք, ասեցինք իրար հետ Airbnb-ով տուն վերցնենք, համ էժան, համ ուրախ ․․․ համ էլ գործը արագ առաջ կգնա։ Վերջում մենակ էժանը քյար մնաց, քանի որ տաս օր ընկերս ականջիս թթված սաղ իրա պրոբլեմները պատմեց։ Գործը էլի մնաց գործի ժամին, իրա հոգին թեթևացավ, կամ էլ չգիտեմ, իմ զահլեն փիս գնաց, ուրախանալու բան չկար, բայց մտածեցի, որ օգտակար եմ երևի եղել։

    Բայց մյուս շաբաթ, որ դաժե իմանամ գժանոց ա ընկնելու, մեկա ա հետը նույն տարածքում չեմ մնա ․․․ սկսել ա իմ վրա էլ ազդել իրա վիճակը, վախենում եմ վերջում ես էլ հոգեբանի ապրանք դառնամ։

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (04.03.2019), Progart (02.03.2019), Յոհաննես (03.03.2019), Շինարար (02.03.2019)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •