Էննա ջան, ոչ խորհուրդի կարգով․․․ բայց մի համեմատություն անեմ, որը միգուցե ինչ-որ տեղ պարզաբանի
«ո՞ր դեպքում արժի դիմել»-ու նկատմամբ իմ մոտեցումը։ Արևմուտքում կա
անհատական մարզիչների ինստիտուտ․ մարդիկ, ովքեր անհատական կարգով օգնում են ֆիզիկական մարզվելու ու ընդհանուր ֆիթնեսի հարցում։ Շատերն այս ինստիտուտը համարում են անիմաստ, ու որ պետք լինի, իրենք ինքնուրույն կկարողանան նույն ֆիթնես նպատակների հասնելու, որ միայն կամքի ուժ է պետք և այլն։ Բայց այդ շատերի մի ահռելի զանգվածը երբեք էլ այդ կամքի ուժն ու «ժամանակը» չի գտնում իրենց ֆիթնեսին տրամադրելու, մի մասն էլ ինքնագլուխ մարզվելով կարող են իրենք իրենց տրավմաների հասցնել։ Իմ տեսանկյունից այս անհատական մարզիչները կատարում են բավական պետքական ֆունկցիա, քանի որ թե մոտիվացնելով, թե հաշվետվության համակարգ ստեղծելով, ու թե ընդհանուր գիտելիքներով՝ և ֆիթնեսի, և սնուցման մասին, օգնում են մարդկանց ֆիզիկապես առողջ ապրելակերպ վարել․․․ գոնե դեպի այդ ապրեակերպը առաջին քայլերը կատարելիս։
Հոգեբանական ծառայություններն էլ, ըստ իս, համանման ֆունկցիա կարող են կատարել
մտային/հոգևոր առողջ ապրելակերպի խթանման հարցում։ Ու ինչպես անհատական ֆիթնես մարզիչը պիտի ունենա համապտասխան գիտելիքներ ու անցնի ատեստացիա՝ մարզիչ աշխատելու համար, նույնպես էլ հոգեբանական ծառայություններ մատակարարողը, բայց երկուսն էլ պիտի ինչ-որ չափ տամարդ բռնեն, ու շատ հնարավոր է, որ մի «մարզիչ» (թե ֆիթնես/մարմնային ու թե հոգևոր/մտային) բացարձակ չկպնի քո ոճին, մեկ ուրիշն էլ բերի հրաշային անձնական ու առողջական աճի․․․ դե որոշ մարդկանց համար էլ անհատական մարզիչը ի սկզբանե խորթ բան է, բայց խմբային մարզանքները կամ թերապիան լինեն նպաստավոր։
Էջանիշներ