User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Հոգեբանի ծառայությունները Հայաստանում

  1. #1
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,380
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբանի ծառայությունները Հայաստանում

    Կա՞ն արդյոք Հայաստանում որակյալ հոգեբանական ծառայություններ:
    Երբ դպրոցում էի սովորում հոգեբան կար, ով երիտասարդ ու հաճելի դեմք ուներ, բայց «խաբարբզիկ էր» ըստ տարածված լուրերի ու բացի այդ էլ «ամոթ էր» գնալ հոգեբանի մոտ:
    Ասածս ինչ ա` հայաստանյան իրականության մեջ հոգեբանը որպես քննադատ ու «վատ ճանապարհից» հետ բերողի հետ ա ավելի շատ ասոցացվում, քան մեկի ով կօգնի մարդուն հասկանալու ինքն իրեն: Ի՞նչ կարծիքի եք, օգտվե՞լ եք ծառայություններից ու արդյոք էֆֆեկտիվ ա եղել: Հայաստանում հոգեբանի ու նրա դերի մասին պատկերացումները տարբերվու՞մ են դրսում ունեցած պատկերացումներից: Ու ընդհանրապես ո՞ր դեպքերում արժե դիմել:
    Լավ կլիներ, եթե կարելի լիներ ձեր ճանաչած լավ մասնագետներին նշեիք, բայց երևի կոնֆիդենցիալության խնդիր կա


    հ.գ. եթե նման թեմա արդեն իսկ կա, խնդրում եմ տեղափոխել, ես չգտա:
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.02.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբաններին ես ահավոր բացասաբար եմ վերաբերվում։ Ուղղակի ահավոր շատ եմ տեսել դեպքեր, թե ոնց են մարդիկ իրանց ձեռը վարի գնում։ Ընդ որում, ժամանակին կարծում էի, թե մենակ Հայաստանում ա էդպես։ Բայց հետո պարզեցի, որ դրսերում էլ շատ չի տարբերվում։ Մի քանի հոգու գիտեմ, որ սթրեսների տակ ճռռալու ժամանակ դիմել են հոգեբանի։ Հոգեբանը եսիմինչ թռի֊վռի խորհուրդներ ա տվել։ Էս մարդիկ սկսել են թռի֊վռի ուրախ֊ուրախ ֆռֆռալ, բայց կարճ ժամանակ անց խորը դեպրեսիայի մեջ են ընկել։ Կամ էլ Հայաստանում մեր հոգեբուժարանում լիքը հիվանդներ էին հայտնվում ահագին բարդացած սիմպտոմատիկայով, որովհետև հոգեբանները պսիխոանալիզ կամ չգիտեմ ինչ զիբիլ էին արել ու էլի դեբիլ խորհուրդներ տվել։

    Ինքս լիքը օգտվել եմ տարբեր տեսակի խորհրդատվական ծառայություններից, ինչը հոգեբանական չես անվանի լայն իմաստով։ Մի մասն ընդհանրապես որևէ տեսակի օգուտ չի տվել, մյուս մասը՝ մինիմալ օգուտ։ Ու իմ եզրակացությունն էսքանից հետո էս ա. մեզնից լավ մեզ ոչ ոք չի կարա օգնի։

    Հա, ու ընդհանրապես, կոգնիտիվ֊վարքային թերապիայից բացի ուրիշ ոչ մի տեսակի հոգեբանական ծառայություն արդյունավետ չի հոգեկան խնդիրների հետ աշխատելիս։ Կոգնիտիվ֊վարքայինի դրական էֆեկտը նկատել եմ իմ շրջապատում դեպրեսիայից բուժվող բազմաթիվ անձանց մոտ։ Բայց դե Հայաստանում էլ ինչքան գիտեմ կոգնիտիվ֊վարքային անող չկա։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.02.2019), Enna Adoly (23.02.2019), Jarre (23.02.2019), Արամ (24.02.2019), Շինարար (25.02.2019)

  5. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    233
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբանի ծառայություններից երբեք չեմ օգտվել, բայց կարծում եմ, որ լավ հոգեբանը շատ կարևոր ու դրական դեր կարող ա խաղալ մարդու կյանքում։ Խնդիրը հենց լավ հոգեբան գտնելու դժվարությունն ա, էն էլ Հայաստանում։ Ինքը առաջին հերթին պետք ա լինի մարդ, ում հետ դու առանց կաշկանդվելու խոսես բոլոր խնդիրներիդ մասին։ Հայաստանյան իրավիճակում մի քիչ դժվար եմ պատկերացնում նման մարդկային որակներով հոգեբանի։ Հանդիպածներն ու քիչ թե շատ ծանոթները առաջին տպավորությամբ որևէ օգուտ տալ չեն կարող։
    Համաձայն եմ նախորդ գրառման հետ էն պահով, որ մեր լավագույն օգնականը մենք ենք։ Քեզնից լավ ու սրտացավ երբեք քո իրավիճակին չի նայի, երբեք քեզնից լավ չի հասկանա էն, ինչի միջով դու անցնում ես տվյալ պահին։ Բայց մենք ունենք մի խնդիր։ Էտ սահմանափակ ինֆորմացիան ա խնդրի տարածվածության ու հնարավոր լուծումների մասին։ Էտ հարցում շատ օգնում ա ինտերնետը։ Սովորաբար, արտասահմանյան ֆորումներում շատ հանգիստ կարելի ա գտնել նմանատիպ խնդիրներով, գանգատներով մարդկանց, ովքեր մանրամասն ներկայացնում են ամեն ինչ։ Բավականին արդյունավետ տարբերակ ա ու լավ ինֆորմացիա ու ուղենիշ ա տալիս լուծման համար։ Ես մի քանի դժվար իրավիճակ տենց հաղթահարել եմ։

    Ինչ վերաբերում ա հայաստանյան իրականության մեջ հոգեբանի որպես քննադատ ու «վատ ճանապարհից» հետ բերողի հետ ասոցացվելուն․ էստեղ ավելի շատ պետք ա խորանալ հայաստանյան իրականության բարդույթների մեջ։ Նման տեսակետը հաշվի առնել պետք չի։ Հոգեբանը բժիշկ ա, որի օգնության կարիքը զգալը էնքան ամոթ ա, ինչքան ատամնաբույժինը։

  6. #4
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,380
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբաններին ես ահավոր բացասաբար եմ վերաբերվում։ Ուղղակի ահավոր շատ եմ տեսել դեպքեր, թե ոնց են մարդիկ իրանց ձեռը վարի գնում։ Ընդ որում, ժամանակին կարծում էի, թե մենակ Հայաստանում ա էդպես։ Բայց հետո պարզեցի, որ դրսերում էլ շատ չի տարբերվում։ Մի քանի հոգու գիտեմ, որ սթրեսների տակ ճռռալու ժամանակ դիմել են հոգեբանի։ Հոգեբանը եսիմինչ թռի֊վռի խորհուրդներ ա տվել։ Էս մարդիկ սկսել են թռի֊վռի ուրախ֊ուրախ ֆռֆռալ, բայց կարճ ժամանակ անց խորը դեպրեսիայի մեջ են ընկել։ Կամ էլ Հայաստանում մեր հոգեբուժարանում լիքը հիվանդներ էին հայտնվում ահագին բարդացած սիմպտոմատիկայով, որովհետև հոգեբանները պսիխոանալիզ կամ չգիտեմ ինչ զիբիլ էին արել ու էլի դեբիլ խորհուրդներ տվել։

    Ինքս լիքը օգտվել եմ տարբեր տեսակի խորհրդատվական ծառայություններից, ինչը հոգեբանական չես անվանի լայն իմաստով։ Մի մասն ընդհանրապես որևէ տեսակի օգուտ չի տվել, մյուս մասը՝ մինիմալ օգուտ։ Ու իմ եզրակացությունն էսքանից հետո էս ա. մեզնից լավ մեզ ոչ ոք չի կարա օգնի։

    Հա, ու ընդհանրապես, կոգնիտիվ֊վարքային թերապիայից բացի ուրիշ ոչ մի տեսակի հոգեբանական ծառայություն արդյունավետ չի հոգեկան խնդիրների հետ աշխատելիս։ Կոգնիտիվ֊վարքայինի դրական էֆեկտը նկատել եմ իմ շրջապատում դեպրեսիայից բուժվող բազմաթիվ անձանց մոտ։ Բայց դե Հայաստանում էլ ինչքան գիտեմ կոգնիտիվ֊վարքային անող չկա։
    Բյուր, ես մի քիչ տեղյակ չեմ, կկարդամ, բայց մինչև կարդալը կոգնիտիվ-վարքյին թերապիայի համար ուղորդող անձ պիտի լինի, թե՞ մենակ ա արվում: Թռի-վռի խորհուրդների պահով մի բան ասեմ :Դ նույն ձև ազդում են թռի-վռի խորհուրդներ տվող հոդվածները: Երբ գլխիդ մեջ խառնաշփոթ ա, շատ հեշտ ա համոզվելը, որ դիմացինը ավելի լավ ա տիրապետում իրավիճակը, քան դու ու արդյունքում ինքդ քո վիճակի մասին ավելի խեղաթյուրված պատկերացում ես ունենում, քան մինչև էդ խորհուրդները: Ընդհանրապես երևի հոգեբանը պիտի՞ հեռու մնա ուղղակի խորհուրդներ տալուց: Խորհուրդ տալը իմ մոտ ասոցացվեւմա բացարձակ ճշմարտության հետ, երևի դեպրեսված մարդը ամենաքիչը կարիք ունի ինչ-որ ճշմաչտության մեջ խցկվելուն ու ավելի շատ համաձայնության, ընկալման կարիք ունի, որ բոլոր եղած իրադարձությունները նորմալ են, եսիմ
    Վերջին խմբագրող՝ Enna Adoly: 23.02.2019, 23:09:
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (24.02.2019)

  8. #5
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,380
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանի ծառայություններից երբեք չեմ օգտվել, բայց կարծում եմ, որ լավ հոգեբանը շատ կարևոր ու դրական դեր կարող ա խաղալ մարդու կյանքում։ Խնդիրը հենց լավ հոգեբան գտնելու դժվարությունն ա, էն էլ Հայաստանում։ Ինքը առաջին հերթին պետք ա լինի մարդ, ում հետ դու առանց կաշկանդվելու խոսես բոլոր խնդիրներիդ մասին։ Հայաստանյան իրավիճակում մի քիչ դժվար եմ պատկերացնում նման մարդկային որակներով հոգեբանի։ ։
    եթե ազատ խոսել կարողանալու խնդիրն ա ու հոգեբանի ֆունկցիան ուղղակի լսելն ա, ինչի՞ մոտ ընկերները կամ բարեկամները չեն կարա անեն էդ
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  9. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,756
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավելի շուտ հոգեբույժի կդիմեմ, որովհետև իմ պատկերացմամբ, անգամ եթե իմ խնդիրը «հոգեբանական» է, հոգեբույժը ավելի կոմպիտենտ է հաշվի առնելով իր ստացած բժշկական կրթությունը։ Բյուրի հետ լիովին համաձայն եմ ՝ մեզանից լավ մեզ ոչ մեկը չի օգնի։ Գուցե ծայրահեղ եմ նայում հարցին, բայց իմ համար հոգեբույժը նույնն է, ինչ աղանդավորական գլուխլվացումը ու ապրել սովորացնելը։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enna Adoly (23.02.2019)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես մի քիչ տեղյակ չեմ, կկարդամ, բայց մինչև կարդալը կոգնիտիվ-վարքյին թերապիայի համար ուղորդող անձ պիտի լինի, թե՞ մենակ ա արվում: Թռի-վռի խորհուրդների պահով մի բան ասեմ :Դ նույն ձև ազդում են թռի-վռի խորհուրդներ տվող հոդվածները: Երբ գլխիդ մեջ խառնաշփոթ ա, շատ հեշտ ա համոզվելը, որ դիմացինը ավելի լավ ա տիրապետում իրավիճակը, քան դու ու արդյունքում ինքդ քո վիճակի մասին ավելի խեղաթյուրված պատկերացում ես ունենում, քան մինչև էդ խորհուրդները: Ընդհանրապես երևի հոգեբանը պիտի՞ հեռու մնա ուղղակի խորհուրդներ տալուց: Խորհուրդ տալը իմ մոտ ասոցացվեւմա բացարձակ ճշմարտության հետ, երևի դեպրեսված մարդը ամենաքիչը կարիք ունի ինչ-որ ճշմաչտության մեջ խցկվելուն ու ավելի շատ համաձայնության, ընկալման կարիք ունի, որ բոլոր եղած իրադարձությունները նորմալ են, եսիմ
    Կոգնիտիվ֊վարքային թերապիան հոգեթերապևտն ա անում այցելուի հետ։ Ամբողջ իմաստը գոյություն ունեցող հոգեկան խնդիրը հասկանալը ու դրա հետ ապրել սովորելն ա, ինչի արդյունքում սիմպտոմներն ահագին հաղթահարվում են։
    Ինչ վերաբերում ա խորհուրդներին, ապա լսել եմ, որ ասում են, որ հոգեբանը չպիտի խորհուրդներ տա, բայց նաև տեսել եմ, թե ոնց են իմ շրջապատի մարդիկ հոգեբանի խորհրդով գործերը թողած շոփինգի կամ վարսավիրանոց գնում, կամ էլ թինդերից հայացքը չեն կտրում (ու էս սաղ ոչ Հայաստանի հոգեբաններ են)։

    Ահա, էդ թռի֊վռի խորհուրդ տվող հոդվածներն ու գրքերը (self-help) որ կարդում ես, քիչ ա մնում՝ խփես դրանց հեղինակներին, որտև նենց բացարձակ ճշմարտության տոնով ա գրված։ Ու ասենք դա կարա ճիշտ լինի հեղինակի տեսանկյունից ու հեղինակի համար, բայց տենց խորհուրդ տալն ահավոր սխալ ա։ Օրինակ իմ գլխում մի սարսափելի խառնաշփոթ ա, ու ես ահագին տառապում եմ կազմակերպված լինելու համար։ Տենց մի գիրք ընկավ ձեռքս, որտեղ հեղինակը խորհուրդ էր տալիս քնելուց առաջ որոշել, թե հաջորդ օրն ինչ պայուսակ ես բռնելու, ու պայուսակը դասավորել։ Ու ասենք դա ամենադեբիլ խորհուրդն ա, որ ինձ կարան տան, որտև ես մենակ մի աշխատանքային պայուսակ ունեմ, որի մեջ ինչ ինձ պետք ա, միշտ կա։ Ես իմ անկազմակերպվածության հարցը տենց եմ լուծել. օրվա ընթացքում ինձ անհրաժեշտ իրերը պայուսակիս մեջ եմ պահում։

    Դեպրեսիայի դեպքում ամենաճիշտը հոգեբույժի այցելելն ա, բայց դե հայաստանյան պայմաններում մի դարդ էլ դա ա։

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավելի շուտ հոգեբույժի կդիմեմ, որովհետև իմ պատկերացմամբ, անգամ եթե իմ խնդիրը «հոգեբանական» է, հոգեբույժը ավելի կոմպիտենտ է հաշվի առնելով իր ստացած բժշկական կրթությունը։ Բյուրի հետ լիովին համաձայն եմ ՝ մեզանից լավ մեզ ոչ մեկը չի օգնի։ Գուցե ծայրահեղ եմ նայում հարցին, բայց իմ համար հոգեբույժը նույնն է, ինչ աղանդավորական գլուխլվացումը ու ապրել սովորացնելը։
    Չէ, Ժառ ջան, հոգեբույժը մենակ կլինիկական հարցերում ա կոմպետենտ, ու սովորաբար դիագնոզ դնելուց ու դեղ նշանակելուց բացի շատ քիչ բան կարա անի։ Ընդհանրապես, իմ համոզմամբ էդ «հոգեբանական» խնդիրները խնդիրներ են, որ մենք պիտի ինքնուրույն պիտի հաղթահարենք։ Կարծում եմ՝ արևմուտքում սենց ամեն ստից բանի համար հոգեբանի մոտ վազելը մարդկանց բավական թույլ ու ոչ դիմացկուն ա դարձրել։ Մի թեմայում Ադամը հարցնում էր, թե հայերիցս ինչ ունի արևմուտքը սովորելու, ես էլ չպատասխանեցի իրա հեգնական տոնայնության պատճառով։ Բայց հոգեկան դիմացկունությունը էդ բազմաթիվ բաներից ա, որ կարան սովորեն, որովհետև մեր կյանքի պայմանների շնորհիվ մենք սովորել ենք ինքներս մեր մասին հոգ տանել ու ամեն վայրկյան հոգեբանի օգնության չվազել։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (24.02.2019)

  14. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    233
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ազատ խոսել կարողանալու խնդիրն ա ու հոգեբանի ֆունկցիան ուղղակի լսելն ա, ինչի՞ մոտ ընկերները կամ բարեկամները չեն կարա անեն էդ
    Նկատի ունեի էն, որ բացի մասնագիտական բարձր որակներից նաև պետք ա մարդկային հատկանիշներով էնպիսին լինի, որ հետը կիսվելու ցանկություն լինի։ Հայաստանում էտ շատ ցածր մակարդակի ա․ կարող ա գնաս ակնաբույժի մոտ ու ինքը էնքան տհաճ պահի իրան, որ դու մենակ մտածես էտ կաբինետից 1 վրկ շուտ դուրս գալու մասին (թքած, թե խնդիրներիդ լուծում չստացար)

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enna Adoly (24.02.2019)

  16. #10
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,380
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Ժառ ջան, հոգեբույժը մենակ կլինիկական հարցերում ա կոմպետենտ, ու սովորաբար դիագնոզ դնելուց ու դեղ նշանակելուց բացի շատ քիչ բան կարա անի։ Ընդհանրապես, իմ համոզմամբ էդ «հոգեբանական» խնդիրները խնդիրներ են, որ մենք պիտի ինքնուրույն պիտի հաղթահարենք։ Կարծում եմ՝ արևմուտքում սենց ամեն ստից բանի համար հոգեբանի մոտ վազելը մարդկանց բավական թույլ ու ոչ դիմացկուն ա դարձրել։ Մի թեմայում Ադամը հարցնում էր, թե հայերիցս ինչ ունի արևմուտքը սովորելու, ես էլ չպատասխանեցի իրա հեգնական տոնայնության պատճառով։ Բայց հոգեկան դիմացկունությունը էդ բազմաթիվ բաներից ա, որ կարան սովորեն, որովհետև մեր կյանքի պայմանների շնորհիվ մենք սովորել ենք ինքներս մեր մասին հոգ տանել ու ամեն վայրկյան հոգեբանի օգնության չվազել։
    Բյուր, բայց ստեղ իմ ճանաչած մարդիկ ինչքան ուժ ունեն իգնոր են անում իրենց ներսի խնդիրները ու ինքնախաբեությամբ զբաղվում ու ոչ միայն չեն լուծում, այլև էդ խնդիրների մասին խոսելն ու բարձրաձայնելը քմծիծաղի ա արժանանում, որովհետև դրանք խնդիրներ չեն ընկալվում: Ինքնուրույն միշտ չի, որ ստացվում ա, մեկ-մեկ կարիք ունես էդ ամենի մասին պատմելու ու ուրիշ տեսանկյուններ լսելու էդ իրավիճակի մասին ( ոչ լուծումներ), որ ամենալավ ձևով կարողանաս կողմնորոշվել ոնց վարվես: Մեկ-մեկ խորանալուց շատ ես շեղվում նրանից, թե ինչը ոնց ա ու ոնց կարա լինի ու ինչքան էլ ինտուիտիվ զգում ես, չես կարում առանց կողքի օգնության դուրս գաս էդ փակուղուց
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.02.2019), Progart (24.02.2019), Thom (25.02.2019)

  18. #11
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,380
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատի ունեի էն, որ բացի մասնագիտական բարձր որակներից նաև պետք ա մարդկային հատկանիշներով էնպիսին լինի, որ հետը կիսվելու ցանկություն լինի։ Հայաստանում էտ շատ ցածր մակարդակի ա․ կարող ա գնաս ակնաբույժի մոտ ու ինքը էնքան տհաճ պահի իրան, որ դու մենակ մտածես էտ կաբինետից 1 վրկ շուտ դուրս գալու մասին (թքած, թե խնդիրներիդ լուծում չստացար)
    Հա, բայց, եթե ընկերդ աչքդ չի կարա բուժի, հո կարա խոսի՞: Նկատի ունեմ ի՞նչն ա խանգարում, որ մոտիկ ընկերները հոգեբանի դերը իրենց վրա վերցնեն
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  19. #12
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,751
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էննա, իմ իմանալով՝ ԵՊՀ-ին կից «Կիրառական հոգեբանության կենտրոնը» պիտի որ լավը լինի:
    Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա են անցկացնում:
    Իմ կուրսեցին էլ է էնտեղ աշխատում՝ Իզաբելլա Ղազարյանը, որի մասնագիտական գիտելիքների ու դրանց շարունակական աճի մասին ահագին բարձր կարծիքի եմ:
    Կարելի է նախնական հանդիպել, տեսնել՝ ինչ տպավորություն են թողնում, ցանկություն կա իրենց այցելելու, թե չէ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enna Adoly (24.02.2019)

  21. #13
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,380
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էննա, իմ իմանալով՝ ԵՊՀ-ին կից «Կիրառական հոգեբանության կենտրոնը» պիտի որ լավը լինի:
    Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա են անցկացնում:
    Իմ կուրսեցին էլ է էնտեղ աշխատում՝ Իզաբելլա Ղազարյանը, որի մասնագիտական գիտելիքների ու դրանց շարունակական աճի մասին ահագին բարձր կարծիքի եմ:
    Կարելի է նախնական հանդիպել, տեսնել՝ ինչ տպավորություն են թողնում, ցանկություն կա իրենց այցելելու, թե չէ:
    Շնորհակալ եմ Այվի, չգիտեի, որ ունեն։ Եթե գնամ, կգրեմ կարծիքս
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (24.02.2019)

  23. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,858
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, բայց ստեղ իմ ճանաչած մարդիկ ինչքան ուժ ունեն իգնոր են անում իրենց ներսի խնդիրները ու ինքնախաբեությամբ զբաղվում ու ոչ միայն չեն լուծում, այլև էդ խնդիրների մասին խոսելն ու բարձրաձայնելը քմծիծաղի ա արժանանում, որովհետև դրանք խնդիրներ չեն ընկալվում: Ինքնուրույն միշտ չի, որ ստացվում ա, մեկ-մեկ կարիք ունես էդ ամենի մասին պատմելու ու ուրիշ տեսանկյուններ լսելու էդ իրավիճակի մասին ( ոչ լուծումներ), որ ամենալավ ձևով կարողանաս կողմնորոշվել ոնց վարվես: Մեկ-մեկ խորանալուց շատ ես շեղվում նրանից, թե ինչը ոնց ա ու ոնց կարա լինի ու ինչքան էլ ինտուիտիվ զգում ես, չես կարում առանց կողքի օգնության դուրս գաս էդ փակուղուց
    Դե հա, ստեղ ավելի շատ ամուր միջավայր ստեղծելու հարց ա։ Բնական ա, Հայաստանում ու ընդհանրապես խնդիրներից ամեն մեկի հետ չես խոսի, հատկապես որ շատ ժամանակ մարդիկ ոչ թե օգնելու համար են լսում, այլ դատելու։ Որ ուշադիր լինես, ակումբում նույնիսկ տենց բաներ շատ կտեսնես։ Իհարկե լավ ա կողքից քեզ ճանաչողի կարծիք կամ տեսանկյուն լսելը, բայց ի վերջո որոշում ընդունողն ու խնդիրներդ հաղթահարողը դու ես։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (25.02.2019), Thom (25.02.2019)

  25. #15
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ազատ խոսել կարողանալու խնդիրն ա ու հոգեբանի ֆունկցիան ուղղակի լսելն ա, ինչի՞ մոտ ընկերները կամ բարեկամները չեն կարա անեն էդ
    Որովհետև առհասարակ անձնական խնդիրների մասին ընկերներին ու բարեկամներին պատմել խիստ անցանկալի բան ա, հազարումի պատճառներով։ Իսկ անծանոթ մարդու մոտ անկաշկանդ ինքնարտահայտվելն ավելի հնարավոր ա դառնում, անհետևանքային, քանի որ էդ մարդը քո հետ ոչ մի առնչություն չունի և հետագայում էլ չի ունենալու։

    Ուրիշ՝ թե արդյո՞ք ընդամենը լսող գտնելը ու սրտում ինչ կա թափելը օգնում ա։ Չգիտեմ։ Գուցեև ոմանց օգնում ա, ու էդ դեպքում դա կվերագրվի հոգեբանի արժանիքներին։

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (25.02.2019), Thom (25.02.2019), Ուլուանա (25.02.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •