User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 52 հատից

Թեմա: Ինքնիկ/Selfie

  1. #1
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինքնիկ/Selfie

    Ասելիքս շատ չի էս երևույթի մասին, բայց կարծում եմ սենց թեմա արժե ունենալ։
    Երեկ մտածում էի, որ անկեղծ ինքնիկը կամ սելֆին, պիտի որ լուրջ դեմք պատկերի։ Դեմք, որը հաճախ տեսնում ենք հայելու մեջ սանրվելիս։ Դե հա, հնարավոր է, որ պատհաբար հենց էդ պահին ծիծաղես կամ ժպտաս, ինչ որ բան հիշես, բայց հիմնականում բոլորս էլ ձևացնում ենք թե ժպտում ենք նկարվելիս։
    Չնայած ինչի մենակ սելֆին, նկարների մեծ մասում մարդիկ կեղծ ժպտում են: "Չիիզ", "Լուցկի" հազար ու մի մեթոդ ենք հորինել արհեստական ժպտալու։
    Երբ ժպտացող մարդու նկար եմ նայում, էդ կեղծ ժպիտը ինձ խանգարում ա, ոնց որ ինչ որ մեկը էդ պահին ինձ խաբելու փորձ անի։ Հեռախոսիս մեջ ունեմ սելֆիներ, անգամ ձևացրած թե ժպտում եմ, բայց հենց էդ կեղծ ժպիտի պատճառով հաճախ չեմ հրապարակում։ Ինչի՞ պիտի մարդը ժպտա ինքն իր դեմքը տեսնելուց (եթե իհարկե առաջին անգամ չի օգտվում հայելուց կամ դիմացի տեսախցիկից)
    Մի քանի անգամ աչքովս ընկել են հոդվածներ, որ հաճախակի սելֆի անելը հոգեկան խնդիր է. լուրջ չեմ ընդունել, բայց ինչ որ փոքր ճշմարտություն ամեն դեպքում ոնց որ կա դրա մեջ։
    Դուք ո՞նց եք վերաբերվում նկարներում ցուցադրված կեղծ էմոցիաներին, որը շատ ավելի խտանում է, ըստ իս, սելֆի նկարների դեպքում։

    Հ.Գ. Էս ամենը գրելու ընթացքում, մտքիս եկան դերասանները, որոնց խաղը նույնպես կեղծ է, բայց թատրոնում կամ կինո դիտելու ժամանակ, դա ինքնաբերաբար անտեսում եմ, իսկ իրական կյանքում նկար նայելիս՝ չի ստացվում։
    Կարճ
    Կոնկրետ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.02.2019), Աթեիստ (20.02.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տո մենակ ֆոտոնե՞րն են կեղծ։ Ամբողջ սոցիալական ցանցերը լցված են կեղծիքով. կեղծ էմոցիաներով, կեղծ կենսագրություններով, կեղծ մտքերով։ Արդեն մարդու սիրտ ա խառնում դրանից։ Ու սաղ քիչ էր, հիմա էլ քաղաքական գործիչներն են միացել էդ կեղծիքին։ Ուֆ աման է։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.02.2019), Quyr Qery (19.12.2019), Thom (21.02.2019), Յոհաննես (21.02.2019), Նիկեա (11.04.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ սելֆի անել, բայց ընդհանուր սնոբիստական բացասական մթնոլորտի պատճառով սկսել եմ համարյա չանել: Նկարներում առաջ չէի ժպտում, հայավարի լուրջ ու ծանր էի ինձ պահում, հիմա մի քիչ ուծացվել եմ, սկսել եմ լիաթոք ժպտալ ու հաճելի ա իրականում դրական հիշողություններ ամբարելը: Բայց ինչ անում ես կողքից մի բան ասեն, որոշել էի որ ճաշ սարքեմ՝ ինստագրամում ամեն անգամ շեյր անեմ, մի տեսակ որովհետև ահավոր ուրախանում եմ ամեն անգամ որ ուտելիքս պատրաստ ա լինում, ու ուզում եմ ուրախությամբս կիսվել, էն էլ կողքից ասին՝ կոնսյուրմերիզմ, ցուցադրականություն, չեմ իմանում ինչ, ոնց որ կերածս կոկորդիլոսի միս ա, ինչ ա: Տենց էլի հազվադեպ եմ անում: Ես ընդհակառակը ուրախանում եմ, երբ ընկերներս սոցիալական ցանցերում իրանց կյանքի դրական պահերով կիսվում են, Կասիոպեայի երեխաների մասին գրառումները կամ ընտանեկան նկարները ինչքան դրական էմոցիա են հաղորդում: Համատարած գորշ բողոքի մեջ լուսավոր պահեր են:

    Ինձ վրա սոցիալական ցանցերից ամենաշատը ազդում են՝ չեմ հասկանում մարդկանց, ովքեր սենց են անում, նենց են անում տիպի գրառումները:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.02.2019), CactuSoul (11.04.2019), Progart (21.02.2019), Աթեիստ (21.02.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սելֆին ընդհանրապես տարօրինակ երևույթ ա։ Մարդու դեմքը, բացառությամբ քնած պահերի, արտացոլում ա մարդու վերաբերմունքը նրա հանդեպ, ինչ տեսնում ա։ Ու դրանով էլ մարդը իրեն համապատասխան՝ "ճիշտ" տեսք/դեմք ա ունենում։ Էդ առումով լավագույնը ֆոտոխցիկի վրա չսևեռված լուսանկարներն են (եթե, իհարկե, ձևական չեն ուրիշ կողմ նայում)։ Ֆոտոխցիկին ուղղվածն էլ օքեյ ա, որովհետև դա հայացք/վերաբեմունք ա ոչ թե ֆոտոխցիկի հանդեպ, այլ ավելի շուտ ներհայեցողություն ա, դեպի ներսդ ուղղված հայացք - ինքնազգացողության արտահայտություն դեմքիդ՝ լինի ստիպողական, թե բնական (որովհետև ներհայում ես , թե ինչ տեսք կունենաս)
    Բայց այ սելֆիի դեպքում դու նայում ես ոչ թե ներսիդ, այլ դրսիդ, իսկ ինքդ քեզ դրսից նայելը մի քիչ տարօրինակ ես ընկալում, որովհետև առաջանում ա ռեկուրսիվ պրոցես․ պիտի տեսնես ինքդ քո վերաբեմունքը ինչ-որ բանի/մեկի հանդեպ ու էդ մեկը դու ես, այսինքն՝ "քո վերաբերմունքը ինչ-որ բանի/մեկի հանդեպ" դառնում ա վերաբերմունք ինքդ քո հանդեպ, որը հակադարձվում ա դեպի քեզ, ու ցիկլիկ էդպես շարունակ։
    Դրա համար սելֆիից նայող դեմքերը (ինձ համար) մի տեսակ տարօրինակ են ընկալվում։ Ասես "ճիշտ" մարդը չլինի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 21.02.2019, 04:41:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.02.2019), Progart (21.02.2019)

  9. #5
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդը ժպտում է լուսանկարվելիս, որովհետև այդպես ավելի գեղեցիկ է նայվում։ Ինչ կարևոր է, դու ես քեզ լուսանկարում, թե մեկ ուրիշը։ Ժպտում ես ոչ թե լուսանկարողին, այլ հետագայում լուսանկարը նայողին։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.02.2019), Quyr Qery (19.12.2019), Smokie (14.04.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, էն ինչը բնական ա արվում, շատ հետաքրիր ա լինում, խոսքս դրա մասին չի։ Ես չեմ ասում բնական ժպիտով սելֆիներ չկան, բայց դրանք պիտի որ շատ հազվադեպ լինեն։ Շատ գեղեցիկ ա, որ մարդու ինչ որ բանի վրա խնդալը կամ ուղղակի ժպիտով հայացքը կողքից ինչ որ մեկը խցիկով ֆիքսում ա. շատ բնական ու գեղեցիկ մի բան ա հիմնականում ստացվում։ Բայց սելֆիների մեծ մասում հիմնականում տենց չի։
    Կարճ
    Կոնկրետ

  12. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սաղ հեչ, ես տենց էլ չսովորեցի սելֆի անելուց որտեղ պետք ա նայել
    Ասում են՝ պիտի ինքդ քեզ չնայես, տեսախցիկին նայես։ Նայում եմ, բայց արդյունքում ոնց որ լրիվ ուրիշ տեղ նայեմ։ Մի խոսքով, սելֆին ինձ համար անհասկանալի երևույթ ա, բացի էն դեպքերից, երբ մի քանի հոգով ֆոտո եք անում, ալարում եք ուրիշի տալ հեռախոսը։

  13. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ո՞նց եք վերաբերվում նկարներում ցուցադրված կեղծ էմոցիաներին, որը շատ ավելի խտանում է, ըստ իս, սելֆի նկարների դեպքում։
    Օրինակ ես շուտ-շուտ եմ սկսել սելֆի անել ու հիմնականում «կեղծ էմոցիաներով»:
    Վաբշե բոլոր սմայլիկների էմոցիաները փորձում եմ արտապատկերել..

    Պրոցեսի ընթացքում մեկը կողքից տեսնի՝ հաստատ ամենաառողջ տպավորությունները չի ստանա )))

    Հիմնական հանդիսատեսս աղջիկսա, որը մեծ բավականությունա ստանում էդ նկարներից: Ինքն էլ դրանց պատասխաններնա ուղարկում ՃՃ
    Վայբերի էս վիդեոմեսիջի ավելացրած ֆունկցիան էլա փրկություն էդ կողմից:
    Թե չէ մարդ ստիպված էր լինում լիքը կարճամետրաժ ինքնիկ-վիդեոներ հեռախոսում ջնջել մոռանալ )))

    Հիմա, նույն տրամաբանությամբ, ես աղջկաս համար եմ սելֆի անում ու՝ իր ռեակցիան ակնկալելով, հաճույք ստանում, այլոք էլ այլ թիրախային հանդիսատես են ընտրում՝ իրենց սելֆիներն ուղարկելով:
    Կեղծ էմոցիա են արտահայտում թե ոչ՝ դա երկրորդականա: Առաջնայինն էն մեսիջնա, որն իրենք իրենց արտահայտած էմոցիայով ուղարկում են հանդիսատեսին:

    Հա, մարդիկ էլ կան, ովքեր պատմելու կամ ցույց տալու բան ունեն: Համ պատմելու ու ցույց տալու բան ունեն, համ էլ դրա ցանկությունն ունեն:
    ՈՒ հրապարակում են էդ ամենը սոցցանցերում:
    Մարդիկ էլ կան, ում դա դուր է գալիս ու հետաքրքիր է հետևել էդ ամենին:

    Ինձ համար օրինակ մի շարք մարդիկ կան, ում ահագին հետաքրքիրա հետևել:
    ՈՒ նրանցից յուրաքանչյուրը տարբեր հետևողների քանակ ունի:

    Դե իսկ ինչ վերաբերվումա մարդկանց, ովքեր անհասկանալի շատ են սելֆիներ անում ու դրանց մեծ մասն էլ հրապարակում, հավանաբար սրանց հոգեկան առողջության մասին է Բում ախպոր կարդացածը:
    Ես ավելի շուտ կասեի իրենք իրենց ճիշտ անկյամբ ներկայացնել չկարեցողներն են էդ մարդիկ: Էդ համ էլ էն մարդիկ են, ովքեր իրենց նույն վայրում, նույն դիրքով, նույն հագուստով ու մոտավորապես նույն դեմքի արտահայտությամբ 5 հատ նկար մի շարքով հրապարակել )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.02.2019), Smokie (14.04.2019)

  15. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սելֆի ես էլ եմ մեկ-մեկ անում, իսկ ավելի հաճախ հայելու մեջ իմ արտացոլանքն եմ նկարում, որ մենակ դեմքս չերևա, այլ ես ամբողջովին՝ ոտքից գլուխ. չնաշխարհիկ գեղեցկությունս հո ամեն անգամ չեմ մասնատելու: Էդ հայելու մեծ նկարվելն էլ երևի սելֆիի մի առանձին տեսակ է: Հաճախ հանդերձարաններում եմ էդպես հայելու մեջ արտացոլանքս նկարում՝ նոր շորիկներ կամ ներքնազգեստ փորձելիս, ինձնով էլ մի կարգին զմայլվում եմ:
    Թե ով ինչ է մտածում դրա մասին, իր գործն է: Ես գիտեմ, որ ինձ շատ եմ սիրում, ու ոչ հայելի եմ բաց թողնում, ոչ էլ ինքս ինձ չխկացնելու հնարավորություն:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.02.2019), CactuSoul (11.04.2019), enna (21.02.2019), Progart (21.02.2019), Quyr Qery (19.12.2019), Smokie (14.04.2019)

  17. #10
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ հեռախոսի մեջ մի քիչ քչփորում ա ջղայն դեմքով, հետո հեռախոսը ձգում ա իրանից հնարավորինս հեռու, կտրուկ դեմքի արտահայտությունը փոխում ա "հարյուր միլիոն դոլլար շահած դեմքի", չխկ, ու էլի կտրուկ ջղայն դեմքով շարունակում ա նկարը խմբագրել, մեկնաբանություն գրել ու միայն հրապարակելու կոճակը սեղմելուց հետո դեմքին մի թեթև բնական ժպիտ ա գալիս։ Բան չունեմ ասելու, կարևորը ինքը էդ պահին դրանից իրեն լավ զգաց։ Հետո էլ ժպիտը դեմքին շնորհակալություններ կհայտնի քոմենթողներին "Ապրես Ռուզսսսս *)*)*)" տիպի։ Հա կայֆ ա ամեն ինչ։ Բայց կողքից էդ ամենը մի տեսակ ոնց որ "պլաստմասից երջանկություն" լինի։ Չգիտեմ։ Հա, ես միշտ դժգոհ տեսակից եմ։ ))
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 21.02.2019, 16:23:
    Կարճ
    Կոնկրետ

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2019), Progart (21.02.2019), Smokie (14.04.2019)

  19. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ հեռախոսի մեջ մի քիչ քչփորում ա ջղայն դեմքով, հետո հեռախոսը ձգում ա իրանից հնարավորինս հեռու, կտրուկ դեմքի արտահայտությունը փոխում ա "հարյուր միլիոն դոլլար շահած դեմքի", չխկ, ու էլի կտրուկ ջղայն դեմքով շարունակում ա նկարը խմբագրել, մեկնաբանություն գրել ու միայն հրապարակելու կոճակը սեղմելուց հետո դեմքին մի թեթև բնական ժպիտ ա գալիս։ Բան չունեմ ասելու, կարևորը ինքը էդ պահին դրանից իրեն լավ զգաց։ Հետո էլ ժպիտը դեմքին շնորհակալություններ կհայտնի քոմենթողներին "Ապրես Ռուզսսսս *)*)*)" տիպի։ Հա կայֆ ա ամեն ինչ։ Բայց կողքից էդ ամենը մի տեսակ ոնց որ "պլաստմասից երջանկություն" լինի։ Չգիտեմ։ Հա, ես միշտ դժգոհ տեսակից եմ։ ))
    Հա բայց եթե սելֆի ասած բանը չլիներ, ինչքան ուզում ա տրամադրություններս տեղը չլինի, աշխատում ենք դրական տրամադրությամբ մարդկանց ներկայանալ, ասում են ոնց ես, ասում ենք լավ եմ և այլն, որովհետև ինչ կարիք կա մեր բեռը դնելու ուրիշների վզին: Ինձ թվում ա՝ լրիվ նորմալ ա, որ մարդը իր դեմքին նայի, ինքն իրան դուր գա ու լրիվ անկեղծ ժպտա, մտածի՝ էսքան պրոբլեմ ունեմ, զատո սիրուն եմ ու ուրախանա դրանից: Խի՞ չէ որ:

  20. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց եթե սելֆի ասած բանը չլիներ, ինչքան ուզում ա տրամադրություններս տեղը չլինի, աշխատում ենք դրական տրամադրությամբ մարդկանց ներկայանալ, ասում են ոնց ես, ասում ենք լավ եմ և այլն, որովհետև ինչ կարիք կա մեր բեռը դնելու ուրիշների վզին: Ինձ թվում ա՝ լրիվ նորմալ ա, որ մարդը իր դեմքին նայի, ինքն իրան դուր գա ու լրիվ անկեղծ ժպտա, մտածի՝ էսքան պրոբլեմ ունեմ, զատո սիրուն եմ ու ուրախանա դրանից: Խի՞ չէ որ:
    Դեմ չեմ։ Ինչի չէ՞ որ։ Ինչի վատը փնտրել ամեն ինչում, կփորձեմ թեթև նայել երևույթին։ Բայց մի ձև... եսիմ ։)
    Կարճ
    Կոնկրետ

  21. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձեցի սելֆի անել հայելու մեջ, կարգին բարդ ա պարզվում ա։
    Ո՞նց են հաջողացնում նենց անել, որ հեռախոսը չերեւա...



    38C45E4D-1A53-409F-9102-2D1C3AC0920E.jpg

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.02.2019), Smokie (14.04.2019), Աթեիստ (22.02.2019), Գաղթական (22.02.2019)

  23. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, Բարեկամն իր գեղեցիկ բացումն արեց:
    Սրտատրոփ սպասենք շարունակությանը...

    Ասումա՝ մարդիկ կան, ներքնազգեստով ինքնիկների հավաքածու ունեն )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.02.2019), Աթեիստ (22.02.2019)

  25. #15
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զուգահեռ իրականությունից ինքնիկ (էս բառն ինձ բացումա ՃՃ).

    Հ.Գ. Վտանգավորա առողջ բանականության համար..

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.02.2019)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •