Էն որ հեռախոսի մեջ մի քիչ քչփորում ա ջղայն դեմքով, հետո հեռախոսը ձգում ա իրանից հնարավորինս հեռու, կտրուկ դեմքի արտահայտությունը փոխում ա "հարյուր միլիոն դոլլար շահած դեմքի", չխկ, ու էլի կտրուկ ջղայն դեմքով շարունակում ա նկարը խմբագրել, մեկնաբանություն գրել ու միայն հրապարակելու կոճակը սեղմելուց հետո դեմքին մի թեթև բնական ժպիտ ա գալիս։ Բան չունեմ ասելու, կարևորը ինքը էդ պահին դրանից իրեն լավ զգաց։ Հետո էլ ժպիտը դեմքին շնորհակալություններ կհայտնի քոմենթողներին "Ապրես Ռուզսսսս *)*)*)" տիպի։ Հա կայֆ ա ամեն ինչ։ Բայց կողքից էդ ամենը մի տեսակ ոնց որ "պլաստմասից երջանկություն" լինի։ Չգիտեմ։ Հա, ես միշտ դժգոհ տեսակից եմ։ ))
Էջանիշներ