Ասելիքս շատ չի էս երևույթի մասին, բայց կարծում եմ սենց թեմա արժե ունենալ։
Երեկ մտածում էի, որ անկեղծ ինքնիկը կամ սելֆին, պիտի որ լուրջ դեմք պատկերի։ Դեմք, որը հաճախ տեսնում ենք հայելու մեջ սանրվելիս։ Դե հա, հնարավոր է, որ պատհաբար հենց էդ պահին ծիծաղես կամ ժպտաս, ինչ որ բան հիշես, բայց հիմնականում բոլորս էլ ձևացնում ենք թե ժպտում ենք նկարվելիս։
Չնայած ինչի մենակ սելֆին, նկարների մեծ մասում մարդիկ կեղծ ժպտում են: "Չիիզ", "Լուցկի" հազար ու մի մեթոդ ենք հորինել արհեստական ժպտալու։
Երբ ժպտացող մարդու նկար եմ նայում, էդ կեղծ ժպիտը ինձ խանգարում ա, ոնց որ ինչ որ մեկը էդ պահին ինձ խաբելու փորձ անի։ Հեռախոսիս մեջ ունեմ սելֆիներ, անգամ ձևացրած թե ժպտում եմ, բայց հենց էդ կեղծ ժպիտի պատճառով հաճախ չեմ հրապարակում։ Ինչի՞ պիտի մարդը ժպտա ինքն իր դեմքը տեսնելուց (եթե իհարկե առաջին անգամ չի օգտվում հայելուց կամ դիմացի տեսախցիկից)
Մի քանի անգամ աչքովս ընկել են հոդվածներ, որ հաճախակի սելֆի անելը հոգեկան խնդիր է. լուրջ չեմ ընդունել, բայց ինչ որ փոքր ճշմարտություն ամեն դեպքում ոնց որ կա դրա մեջ։
Դուք ո՞նց եք վերաբերվում նկարներում ցուցադրված կեղծ էմոցիաներին, որը շատ ավելի խտանում է, ըստ իս, սելֆի նկարների դեպքում։
Հ.Գ. Էս ամենը գրելու ընթացքում, մտքիս եկան դերասանները, որոնց խաղը նույնպես կեղծ է, բայց թատրոնում կամ կինո դիտելու ժամանակ, դա ինքնաբերաբար անտեսում եմ, իսկ իրական կյանքում նկար նայելիս՝ չի ստացվում։
Էջանիշներ