ՈՎ ԷԻՆՔ, ԻՆՉ ԴԱՐՁԱՆՔ

Դարեր առաջ Հայոց երկրում
Կային աստվածներ բազում բարի,
Գահին էր նրանց բազմել, իշխում՝
Հայր Արամազդն Մեծ ու արի:

Ազգի մայրն էր Անահիտը,
Մեծ Տիկինը Ոսկեծղի,
Հային սնուցող մարգարիտը,
Որ ցույց կտար միշտ ճիշտ ուղի:

Իսկ թե հայը գնար կռվի,
Նրան կօգներ շեկ պատանին,
Որպես ռազմի ահեղ հովվի՝
Կապավիներ նա Վահագնին:

Եվ Վահագնը՝ հաղթանակած հետ դառնալով,
Կհանդիպեր իր սիրելի Աստղիկին,
Սուրբ Գառնիում բոցն իր կխառներ նրա ջրով,
Տալով ազգիս հասանելիք բերքն ու բարին:

Մեր ու մանուկ կուսուցանվեր
Արամազդի մեծն գրագիր Տիրի կողմից,
Ամբողջ ազգին նա կկրթեր,
Չկտրվեր արմատը մեր՝ մեր մայր հողից:

Եվ կարող է ամենը այս իսկի չկար,
Իսկ գուցեև իրոք եղել է,
Բայց, ինչևէ, այս այժմյան ցեղը տկար,
Այն ժամանակ շինել, աճել ու հաղթել է:

Իսկ ի՞նչ արին մեզ հետ հետո:
Հրեաստանից Մեծ Հայք եկան երկու ջհուդ,
Որ տարածեն նոր հավատամքն իրենց աստծո,
Ու սփռեցին հայկյան հիմքին բրդյա մահուդ:

Իրեն կոչած Լուսավորիչ՝ Գրիգորը,
Որ որդի էր արքայասպան մի պարթևի,
Թեև նետվեց խորն ու մթին, սառը հորը,
Տրդատ Մեծին հանգիստ էլ չէր էլ պարգևի:

Նա ավարտեց գործն այն երկու հրեաների,
Նա խարանեց վսեմ մարմինն արքայական,
Ու ստիպելով, որ թագավորն իրեն ների՝
Կարգել տվեց օտար կրոնն եբրայական:

Սկսին քանդել ու ճանկ գցել այն ամենին,
Ինչ կապված էր հավատքի հետ հին հայկական,
Փրկվեց միայն Գառնու հպարտ հնամենին,
Բայց ուր ոչ բոց, ու ոչ էլ ջուր արդեն չկան:

Ու արդ փոխվեց հայը իսկույն,
Հաղթող ոգով ահեղ, հպարտ, արի ազգին
Ներծծեցին թուլամորթի մի հզոր թույն,
Ու դարերով ո՜ւմ տակն ասես չնետեցին:

Մեզ տիրացան կրակապաշտ պարսիկները,
Մեր վրայով եկան անցան զըռ մուսուլման արաբները,
Կոտորեցին քոչվոր, փնթի, այդ նողկալի, այդ... թուրքերը,
Բայց չէր փոխվում մեր իսկ դերը:

Իբրև ընծա, որ վերևից է մեզ տրվել,
Դարեր ի վեր կոտորվելով,
Պակասելով ու ձուլվելով,
Հայը միայն ճտին կախված խաչն է պահել:

Ու այդ խաչը պինդ բռնելով,
Ու ծնկաչոք, աղերսագին,
Խնդրվել է հեկեկալով,
Իրեն փրկել՝ դավանակցին:

Դավանակից սպիտակ թուրքին,
Օղու գերուն՝ ութ երեսով,
Խնդրվել է նա ահագին,
Ու օրհնել ոտքը՝ գրով:

Ու տվել է ռուսը մեզ այն,
Ինչ ուզել ենք մենք նրանից,
Բայց չի շնորհել նա մեզ միայն՝
Անկախ զգալը հենց իրենից:

Արդ ի՞նչ նոր կրոն, ավետարան,
Երբ կոտրվեց քո մեջ ոգին այդ խաբկանքից,
Ո՞ւր մնացին դավանակից, այլադավան,
Երբ ամենքը պիտի օգտվի քո նազանքից:

Իսկ Արամազդը նեղսրտել է,
Անահիտը լալով փակվել,
Հաղթող Վահագնը հեռացել է,
Խաչն է մեր վզին լոկ մնացել...