User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Այլերեն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այլերեն

    Երեկ պատահաբար հայտնաբերեցի այլերեն կայքը․ ուզում էի հասկանալ՝ իմ արածը ղզիկություն է, թե չէ, գրեցի «ղզիկ», ու գուգլն ինձ բերեց այլերենի տարածք

    Ահագին զվարճացել եմ նորաբանությունների բացատրություններից։
    Մի քանիսը դնում եմ էստեղ։
    Ու առաջարկում եմ թեմայում գրել մեր իմացած նորաբանությունները՝ մեր իսկ բացատրություններով։

    աննասուն
    [անասուն + անասուն] անասնության գերադրական աստիճանը: Օգտագործվում է անասնական վարք դրսևորած մարդկային առանձնյակների հանդեպ՝ նրանց հավանական ծագումնաբանությունը և տեսակային պատկանելությունը մատնանշելու համար:
    Տես նաև՝ եզզ

    բաստուրմատոր
    [բաստուրմա + ator] բաստուրմատորը հայրենասիրական կարոտախտի ինքնաբավարարման համար ստեղծված հայկական արտադրության հիպոթետիկ պորտատիվ մաստուրբատոր է:
    Շահառու նպատակային խումբը հետսովետական հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներն են, ովքեր հայկական ինքնությունը և դրա պահպանումը խիստ ասոցացնում են բաստուրմայի և հարակից այլ հայեցի ապրանքների (օրինակ՝ խաչաձև շշի մեջ լցված կոնյակի, արարատ սարով նկարի) կանոնավոր ձեռք բերման և սպառման գործընթացի հետ:
    Տես՝ պաթոսահայ

    դզել
    Օգտագործվում է՝ «դզեց» տարբերակով: Հաճույքի ինքնաբուխ և հոգեպարար արտահայտություն, արվում է իրավիճակում, երբ տառապանքներով և հոգսերով լի կյանքը պահի տակ թվում է հիասքանչ և հաճելի:

    զմայլիկ
    [զմայլել + սմայլիկ] համացանցում և թվային գրավոր հաղորդակցության այլ համակարգերում օգտագործվող գրաֆիկական պատկեր, նշան, որը հստակ զգացմունքներ է արտահայտում: Օրինակ՝ երջանկություն, սիրահարվածություն, տարակուսանք, հավանություն, մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ, սեռահասունացման տարիքի ճգնաժամ, գառան խաշլամա ուտելու ախորժակ, Լև Տոլստոյի Աննա Կարենինա վեպը կարդալու ցանկություն, Հասարակածային Գվինեա ճամփորդելու ընթացքում նավաբեկության ենթարկվելուց և մարդակերների մոտ գերի ընկնելուց վախ և այլն: Զմայլիկների օգտագործումը նվազագույնի է հասցնում մտածելու, զգալու, երևակայելու և ապրելու բոլոր նախնադարյան և հետամնաց վերապրուկները:

    թրաշամանուկ
    [թրաշա/հրաշամանուկ] մորուքի միջոցով սեփական նրբազգա և փխրուն էությունը թաքցնել ուզեցող արական առանձնյակ:
    Առնականության և վայրի-բնականության արտահայտման ժամանակակից թրենդների՝ միթոմների հովերն ընկած տղամարդկանց շրջանում զանգվածային թրաշապահություն է նկատվում: Սրա արդյունքում ավելի ու ավելի է դժվարանում տարբերել թրաշամանուկներին թրաշաբիձուկներից, քյառթոսահայությանը՝ բոհեմահայությունից, հիպստերահայությանը՝ ծուլամորթ փնթիներից:
    Տես նաև՝ անտիդոդիկ

    լայքմեջ
    [like + քաքմեջ] Լայքմեջն այն անհարմար իրավիճակն է, երբ սոցիալական ցանցում քո հրապարակումը բոլորն անխտիր սրտում են, կամ հռհռուկ են դնում, իսկ մեկը մտնում ու չորով լայքամատի կամ լացուկացի զմայլիկի է այն արժանացնում՝ խախտելով մանրախնդիր, բայց հաճելի վիճակագրությունը։
    Տես նաև՝ հաքմեջ

    հայուգեն
    [հայի + գեն] պսևդոգիտական, ռազմահայրենասիրական եզր, որով ինքնամոռաց հայրենասերները հիմնավորում են հայ ազգի որևէ ներկայացուցչի ձեռքբերումներն ու բարոյական նկարագիրը՝ ուղղակիորեն այն վերացարկելով տվյալ մարդու անձնական որակներից և կապելով հայկական ծագման հետ՝ այսպիսով «հայկական գեներին» վերագրելով մոգական ելային տվյալներ կրելու հատկություն։
    Վերջին շրջանում հայուգենն օգտագործվում է ավելի շատ հեգնական իմաստով՝ հայկական ծագումնաբանությունը և թերուս նորազգայնականությունը ծաղրելու համար։
    Տես նաև՝ հայի տեսակ, դանդուռգեն

    ծտեսություն
    [ծիտ + տեսություն] Իգական առանձնյակների զանգվածային խմբման վայրերում (լեզվաբանական համալսարաններ, բուժքույրական քոլեջներ, գեղեցկության մրցույթներ) արուների պայթյունավտանգ կուտակումները:
    Տես նաև՝ թռչնադիտարկում

    Սրանք «այլերեն» կայքի բառացանկից էին։
    Գրենք նաև մեր իմացած (ստեղծած) այլերենը

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (10.02.2019), Arpine (18.02.2019), boooooooom (20.02.2019), CactuSoul (14.02.2019), Progart (10.02.2019), Sambitbaba (10.02.2019), Varzor (04.11.2019), _Հրաչ_ (10.02.2019), Աթեիստ (10.02.2019), Տրիբուն (10.02.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •