User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Այլերեն

  1. #1
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,384
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այլերեն

    Երեկ պատահաբար հայտնաբերեցի այլերեն կայքը․ ուզում էի հասկանալ՝ իմ արածը ղզիկություն է, թե չէ, գրեցի «ղզիկ», ու գուգլն ինձ բերեց այլերենի տարածք

    Ահագին զվարճացել եմ նորաբանությունների բացատրություններից։
    Մի քանիսը դնում եմ էստեղ։
    Ու առաջարկում եմ թեմայում գրել մեր իմացած նորաբանությունները՝ մեր իսկ բացատրություններով։

    աննասուն
    [անասուն + անասուն] անասնության գերադրական աստիճանը: Օգտագործվում է անասնական վարք դրսևորած մարդկային առանձնյակների հանդեպ՝ նրանց հավանական ծագումնաբանությունը և տեսակային պատկանելությունը մատնանշելու համար:
    Տես նաև՝ եզզ

    բաստուրմատոր
    [բաստուրմա + ator] բաստուրմատորը հայրենասիրական կարոտախտի ինքնաբավարարման համար ստեղծված հայկական արտադրության հիպոթետիկ պորտատիվ մաստուրբատոր է:
    Շահառու նպատակային խումբը հետսովետական հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներն են, ովքեր հայկական ինքնությունը և դրա պահպանումը խիստ ասոցացնում են բաստուրմայի և հարակից այլ հայեցի ապրանքների (օրինակ՝ խաչաձև շշի մեջ լցված կոնյակի, արարատ սարով նկարի) կանոնավոր ձեռք բերման և սպառման գործընթացի հետ:
    Տես՝ պաթոսահայ

    դզել
    Օգտագործվում է՝ «դզեց» տարբերակով: Հաճույքի ինքնաբուխ և հոգեպարար արտահայտություն, արվում է իրավիճակում, երբ տառապանքներով և հոգսերով լի կյանքը պահի տակ թվում է հիասքանչ և հաճելի:

    զմայլիկ
    [զմայլել + սմայլիկ] համացանցում և թվային գրավոր հաղորդակցության այլ համակարգերում օգտագործվող գրաֆիկական պատկեր, նշան, որը հստակ զգացմունքներ է արտահայտում: Օրինակ՝ երջանկություն, սիրահարվածություն, տարակուսանք, հավանություն, մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ, սեռահասունացման տարիքի ճգնաժամ, գառան խաշլամա ուտելու ախորժակ, Լև Տոլստոյի Աննա Կարենինա վեպը կարդալու ցանկություն, Հասարակածային Գվինեա ճամփորդելու ընթացքում նավաբեկության ենթարկվելուց և մարդակերների մոտ գերի ընկնելուց վախ և այլն: Զմայլիկների օգտագործումը նվազագույնի է հասցնում մտածելու, զգալու, երևակայելու և ապրելու բոլոր նախնադարյան և հետամնաց վերապրուկները:

    թրաշամանուկ
    [թրաշա/հրաշամանուկ] մորուքի միջոցով սեփական նրբազգա և փխրուն էությունը թաքցնել ուզեցող արական առանձնյակ:
    Առնականության և վայրի-բնականության արտահայտման ժամանակակից թրենդների՝ միթոմների հովերն ընկած տղամարդկանց շրջանում զանգվածային թրաշապահություն է նկատվում: Սրա արդյունքում ավելի ու ավելի է դժվարանում տարբերել թրաշամանուկներին թրաշաբիձուկներից, քյառթոսահայությանը՝ բոհեմահայությունից, հիպստերահայությանը՝ ծուլամորթ փնթիներից:
    Տես նաև՝ անտիդոդիկ

    լայքմեջ
    [like + քաքմեջ] Լայքմեջն այն անհարմար իրավիճակն է, երբ սոցիալական ցանցում քո հրապարակումը բոլորն անխտիր սրտում են, կամ հռհռուկ են դնում, իսկ մեկը մտնում ու չորով լայքամատի կամ լացուկացի զմայլիկի է այն արժանացնում՝ խախտելով մանրախնդիր, բայց հաճելի վիճակագրությունը։
    Տես նաև՝ հաքմեջ

    հայուգեն
    [հայի + գեն] պսևդոգիտական, ռազմահայրենասիրական եզր, որով ինքնամոռաց հայրենասերները հիմնավորում են հայ ազգի որևէ ներկայացուցչի ձեռքբերումներն ու բարոյական նկարագիրը՝ ուղղակիորեն այն վերացարկելով տվյալ մարդու անձնական որակներից և կապելով հայկական ծագման հետ՝ այսպիսով «հայկական գեներին» վերագրելով մոգական ելային տվյալներ կրելու հատկություն։
    Վերջին շրջանում հայուգենն օգտագործվում է ավելի շատ հեգնական իմաստով՝ հայկական ծագումնաբանությունը և թերուս նորազգայնականությունը ծաղրելու համար։
    Տես նաև՝ հայի տեսակ, դանդուռգեն

    ծտեսություն
    [ծիտ + տեսություն] Իգական առանձնյակների զանգվածային խմբման վայրերում (լեզվաբանական համալսարաններ, բուժքույրական քոլեջներ, գեղեցկության մրցույթներ) արուների պայթյունավտանգ կուտակումները:
    Տես նաև՝ թռչնադիտարկում

    Սրանք «այլերեն» կայքի բառացանկից էին։
    Գրենք նաև մեր իմացած (ստեղծած) այլերենը
    “And it's really very difficult to kill someone when all your inner instincts would oblige you to take off your hat first.”

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (10.02.2019), Arpine (18.02.2019), boooooooom (Այսօր), CactuSoul (14.02.2019), Progart (10.02.2019), Sambitbaba (10.02.2019), _Հրաչ_ (10.02.2019), Աթեիստ (10.02.2019), Տրիբուն (10.02.2019)

  3. #2
    անլուրջ բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,364
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, լավն էին, բայց դու աչքիս Զվարճալի Ստուգաբանություն թեմայի մասին մոռացել ես:

  4. #3
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,384
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ, լավն էին, բայց դու աչքիս Զվարճալի Ստուգաբանություն թեմայի մասին մոռացել ես:
    Թեման բացել եմ՝ «այլերեն» կայքի ոգեշնչմամբ, թող էն հինն էլ իր համար լինի. էլ մի պեդանտություն արա

    Ի դեպ իրենց բառացանկում «քլնգել» բառը չկար. մտածում եմ՝ էդ բառը մենակ ակումբայի՞ն է, թե ավելի լայն մասսաների մոտ էլ է կիրառվում: Մի ժամանակ էլ ֆբ-ում «քլունգ» խումբ կար, բայց էլի ակումբցիներն էին հեղինակները:
    “And it's really very difficult to kill someone when all your inner instincts would oblige you to take off your hat first.”

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (10.02.2019)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա բիթիպեդիան տեսե՞լ եք։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.02.2019), ivy (10.02.2019), Տրիբուն (10.02.2019)

  8. #5
    անլուրջ բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,364
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քլնգել - ք-լընգել - սեքսով զբաղվել՝ լեզվի օգնությամբ: Կունիլինգուս:

  9. #6
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,384
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    քլնգել - ք-լընգել - սեքսով զբաղվել՝ լեզվի օգնությամբ: Կունիլինգուս:
    Դու էլի գնացիր քո «զվարճալի ստուգաբանությանը», բա մենք քլնգել բառը է՞դ իմաստով ենք օգտագործում, ու նաև հետաքրքիր էր՝ էդ մեր հորինած բա՞ռն է, ու մենակ մե՞նք ենք գործածում:
    “And it's really very difficult to kill someone when all your inner instincts would oblige you to take off your hat first.”

  10. #7
    անլուրջ բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,364
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    բա մենք քլնգել բառը է՞դ իմաստով ենք օգտագործում:
    նայած ով :p

  11. #8
    Պատվավոր անդամ Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,284
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    հայուգենին ի հակադրություն, ու Լիոնի «գերտոլերանտություն»-ի ականջը կանչելով

    հանդուրժախտ
    [հանդուրժել + ախտ] խորը վարակիչ սինդրոմ, որով տառապող մարդիկ նույն արժեհարթակի վրա են դնում դյուցազուն Հայկին ու բարբարոս Բելին, քյառթուահային ու ջագիջուգիին, քյաբաբնոցն ու մակդոնալդսը, բաստուրման ու պռոշյուտոն․․․ և ընդհանուր տենչում են դեպի գեյրոպական արժեքահամակարգը՝ մոռանալով մեր տարածաշրջանի պայթյունավտանգությունը։ Ըստ անամնեզի, սինդրոմի տարածման հետ մեկտեղ կանայք կսկսեն դառնալ մեքենա-քշող վարչապետ՝ ամուսիններին տանը կրծքով երեխա կերակրելու թողնելով, ԼԳԲՏն էլ հանգիստ կքայլի փողոցով՝ պղտորելով սուրբ հայուգենը։

    Տես նաև՝ գյուռտոլերանտ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.02.2019), CactuSoul (14.02.2019), ivy (10.02.2019), Progart (11.02.2019), StrangeLittleGirl (10.02.2019), Տրիբուն (10.02.2019)

  13. #9
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,384
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեռի հետ ղզիկ-ի ստուգաբանությունն էլ չէր խանգարի․․․
    @Բարեկամ

    ղզիկ

    [kız թրք. + իկ] ‪թուրքերեն kiz – աղջիկ բառի հայկական տեղայնացումն է: Օգտագործվում է կանացի բայց ոչ տրանսգենդեր, կամ հոմոսեքսուալ սոցիալական վարքագիծ դրսևորող տղամարդկանց հակաբրուտալ պահվածքը ծաղրելու համար: Ավելի նրբաճաշակ հագնվելը, ջութակ նվագելը, խնամված մազեր և եղունգներ ունենալը, վարդագույնը՝ սևից, Տերյանին Չարենցից նախընտրելը օրինակ կարող են համարվել ղզիկության նշաններ: Ռոմանտիկ սենտիմենտը ա’լյա սրտիկով փուչիկներ ի հակադրումն «աղջի, հըլը մի հատ տապչկեքս բերի» հանդեպ ակնհայտ ղզիկություն է:
    Երկու սեռերի կողմից էլ հաճախ է օգտագործվում սեփական զգացմունքային թուլությունը ինքնահեգնանքով արդարացնելու համար:
    Օգտագործվում է նաև տղաների նորմատիվային տղայականությունը խրախուսելու և ոչ նորմատիվային պահվածքը սաստելու համար:
    Մասնագետները դեռևս վիճում են ղզիկ‬ եզրը թաքնված սեքսիստական դիսկրիմինացիա պարունակում է թե չէ: Եվ արդյոք պետք է պաշտպանել տղամարդկանց ղզիկ լինելու իրավունքը:
    Ըստ ֆեյսբուքյան և թվիթերյան հեշթեգերի վիճակագրության, այս բառն ամենաշատը կանայք են օգտագործում:

    Տես նաև՝ թսիկ, ստասիկ, ինժեներ բալա

    Օգտագործման օրինակներ՝

    Ֆեյսբուքյան խումբ «Սերը ինքը մի քիչ ղզիկ բան ա»,
    Թվիթ՝ «էհ, շատ #ղզիկ բան ա բանաստեղծ լինելը»
    Արդյոք քո գլամուրնի, ՂԶԻԿ, քեզնից ավելի սիրուն հագնվող ընկերը համասեռամոլից լավն է, ու ինչպես հասկանալ, որն է սահմանը ղզիկության և համասեռամոլության մեջ:
    “And it's really very difficult to kill someone when all your inner instincts would oblige you to take off your hat first.”

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (12.02.2019)

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,443
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, քլնգել բառն էրեկ ֆբ֊ում տեսա ակումբի հետ բացարձակ կապ չունեցող մարդու կողմից։ Նենց որ կա՛մ ակումբից դուրս ա էկել, աշխարհով մեկ տարածվել, կա՛մ միշտ էլ էղել ա, մենք բերել ենք ակումբ։

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (13.02.2019), ivy (11.02.2019), Շինարար (12.02.2019)

  17. #11
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    25
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, քլնգել բառն էրեկ ֆբ֊ում տեսա ակումբի հետ բացարձակ կապ չունեցող մարդու կողմից։ Նենց որ կա՛մ ակումբից դուրս ա էկել, աշխարհով մեկ տարածվել, կա՛մ միշտ էլ էղել ա, մենք բերել ենք ակումբ։
    Ես ինչ ծնվել եմ էս բառը տանը, շրջապատում լսում եմ, հաստատապես ոչ ակումբածին։
    Il n'y a pas de vie sans soleil.

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (18.02.2019), Sambitbaba (18.02.2019), Thom (18.02.2019), _Հրաչ_ (18.02.2019), Ծլնգ (18.02.2019)

  19. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    4,873
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինչ ծնվել եմ էս բառը տանը, շրջապատում լսում եմ, հաստատապես ոչ ակումբածին։
    Ես էլ:
    Այսինքն, օգտագործվել է նաև մեր թվարկությունից առաջ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (18.02.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •