User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ձեր երազած Հայաստանն իրականացավ. ետ կգնա՞ք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր երազած Հայաստանն իրականացավ. ետ կգնա՞ք

    Թեման բացառապես Հայաստանից արտագաղթած մարդկանց ա վերաբերում: Ու ինձ հետաքրքիր կլինի կարդալ ձեր հետ-էմիգրացիոն զգացումներն այն բանի շուրջ, թե ինչպես կվերավերվեիք Հայաստան մշտապես վերադառնալուն ու մշտական բնակություն հաստատելուն, եթե ձեր երազած Հայաստանի մոդելը կյանքի կոչվեր: Ամեն մեկի համար էդ մոդելն առանձին բնույթ կարա կրի, բայց համոզված եմ, որ բոլորս էլ էդ մոդելի բացակայությունից ենք արտագաղթել՝ ինչքան էլ որ վերջինս տարբեր կլինի բոլորիս համար: Մեր երազած Հայաստանն ունենալը մոտակա 100 տարում՝ համարում եմ ուտոպիա, բայցևայնպես, ինչն ի՛նձ ա վերաբերում, կարող եմ ասել, որ նույնիսկ եթե հենց հիմա իմ երազած Հայաստանն իրականություն դառնար՝ ես ետ չէի գնա: Ես արդեն սովորել եմ իմ գաղթականի կարգավիճակին ու իմ առօրյային: Ես սիրում եմ իմ հայ-ֆրանսիացու գաղթական կարգավիճակը ու դա իմ էության մի մասն ա: Դա ինձ բերել ա տարիների ընթացքում նոր մտահորիզոնի. աշխարհի/երկրագնդի քաղաքացի լինելուն: Ի՞նչ զգացումներ ունեք դուք: Ետ կգնայի՞ք Հայաստան, եթե այլևս չլինեին ձեզ արտագաղթել մղած մոտիվները:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հետ կգայի, գոնե կես դրույքով։ Բայց իմ երազած Հայաստանն իմ կյանքի ընթացքում չի լինելու։ Նենց որ պարապ խոսակցություն ա։

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամեն տարի գնում-գալիս եմ: Իմ երազած Հայաստանը լիներ, ավելի շուտ-շուտ կգայի, կամ տարվա կեսը կմնայի Հայաստանում: Հայաստանում ամենաոռի բաները ինձ համար՝ համատարած աղքատությունն ու դրա հետ կապված տգիտությունն ու չտեսությունը, իռացիոնալ կրթությունը, էկոլոգիան, ճանապարհների խայտառակ վիճակը, բնակավայրերի տգեղությունն ու շինությունների անկանոն, փնթի խցկվածությունն ու համատարած քաղքենի-ռեստորանային արժեհամակարգն են: Բայց ես մեծ պոտենցիալ եմ տեսնում, ու խելացի կառավարման դեպքում համոզված եմ՝ սաղ արագ դզվող խնդիրներ են:
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.02.2019), enna (12.02.2019), Գաղթական (11.02.2019), Տրիբուն (11.02.2019)

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի երեխաս չափահաս չի, հետ գալն ինձ մոտ համարյա թե բացառվում է. չեմ ուզում, որ ինքն էսօրվա Հայաստանում մեծանա՝ հատկապես լինելով իգական սեռի: Կրթության անմխիթար վիճակն էլ՝ մյուս կողմից:
    Ամեն դեպքում, սերտ կապ ենք պահպանում Հայաստանի հետ, ու իրեն էլ դա դուր է գալիս:
    Իսկ մի տասը տարուց, կտեսնենք: Չգիտեմ՝ ինչ կլինի մինչ էդ. կարող է և հետ գամ, կարող է և չէ: Աղջիկս էլ արդեն ինքնուրույն կորոշի՝ որտեղ է ուզում ապրել:

    Իմ երազած Հայաստանը կամ երազանքների ցանկացած այլ երկիրն ուտոպիա է ինձ համար: Ես հարմարվել եմ էն գաղափարի հետ, որ տունը հողակտորի հետ կապված չի: Իմ տունն ու հայրենիքը իմ լեզուն է՝ հայերենը, և քանի դեռ հայերենը հետս եմ տանում, հայրենիքում լինելու զգացումն էլ բավարարված է:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.02.2019), enna (11.02.2019), John (11.02.2019), Աթեիստ (11.02.2019), Ծլնգ (11.02.2019), Շինարար (11.02.2019), Տրիբուն (11.02.2019)

  7. #5
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ երազած Հայաստանը սա է՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Նենց որ ես իմ երազանքների Հայաստանում եմ ապրում, ուղղակի դեռ երազանքս չի իրականացել․․․ բայց ես համբերատար եմ՝ դեռ մի քիչ էլ կսպասեմ։

  8. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ցանցային ժողովուրդ ենք ու միշտ էլ էդպիսին ենք եղել ))
    Մենք`մեր ներքին նեթվորքով, աշխարհի չորս կողմն իրար ենք կապում ու դա անում էինք ինտերնետի ստեղծումից դեռ հազարավոր տարիներ առաջ էլ:

    Անմտություն կլինի էս յուրահատկությունից տեղը-տեղին չօգտվելով` բոլոր հայերին բերել հավաքել Հայաստանում:

    Ընդհակառակը` պիտի մեկս մյուսին բրդելով (փոխաբերական իմաստով էլի) առաջ գցենք, տարբեր երկրներում վեր բարձրանանք, այլ ցեղերի ստեղծած բարիքներին տիրանանք, որ հետո դրանք բարով կառավարելով` բերենք Հայաստանը շենացնենք:

    Աշխարհը մերնա, Հայաստանում ամեն մի հայ աշխարհի տերնա )))

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •