Թեման բացառապես Հայաստանից արտագաղթած մարդկանց ա վերաբերում: Ու ինձ հետաքրքիր կլինի կարդալ ձեր հետ-էմիգրացիոն զգացումներն այն բանի շուրջ, թե ինչպես կվերավերվեիք Հայաստան մշտապես վերադառնալուն ու մշտական բնակություն հաստատելուն, եթե ձեր երազած Հայաստանի մոդելը կյանքի կոչվեր: Ամեն մեկի համար էդ մոդելն առանձին բնույթ կարա կրի, բայց համոզված եմ, որ բոլորս էլ էդ մոդելի բացակայությունից ենք արտագաղթել՝ ինչքան էլ որ վերջինս տարբեր կլինի բոլորիս համար: Մեր երազած Հայաստանն ունենալը մոտակա 100 տարում՝ համարում եմ ուտոպիա, բայցևայնպես, ինչն ի՛նձ ա վերաբերում, կարող եմ ասել, որ նույնիսկ եթե հենց հիմա իմ երազած Հայաստանն իրականություն դառնար՝ ես ետ չէի գնա: Ես արդեն սովորել եմ իմ գաղթականի կարգավիճակին ու իմ առօրյային: Ես սիրում եմ իմ հայ-ֆրանսիացու գաղթական կարգավիճակը ու դա իմ էության մի մասն ա: Դա ինձ բերել ա տարիների ընթացքում նոր մտահորիզոնի. աշխարհի/երկրագնդի քաղաքացի լինելուն: Ի՞նչ զգացումներ ունեք դուք: Ետ կգնայի՞ք Հայաստան, եթե այլևս չլինեին ձեզ արտագաղթել մղած մոտիվները:
Էջանիշներ