Գիտե՞ս ինչից եմ ենթադրում, որ ուրիշ մշակույթների (էդ թվում հայկական) հետ ծանոթ չես։ Որովհետև վերևից ես նայում ուրիշ մշակույթներին։ Եթե ծանոթ լինեիր գոնե մի պստիկ, կգնահատեիր ու ոչ թե կհայտարարեիր, թե արևմուտքը քաղաքակրթություն ունի սովորացնելու իրանց։ Դու գաղափար չունես, թե աշխարհում ինչ հսկայական քանակությամբ հրաշալի գրականություն կա, որ երբեք չի թարգմանվում։ Դու գաղափար չունես, թե երկու կոպեկ իրար կպցնելով ինչ հրաշալի ֆիլմեր են ստեղծվում, որոնք քո կինոթատրոններ երբեք չեն հասնում։ Եթե ունենայիր, էդպես վերևից չէիր նայի։
Տուրիստներն էլ չափանիշ չեն։ Էյֆելյան աշտարակի դիմաց նկարվելով մարդ ֆրանսիական մշակույթին չի ծանոթանում։ Դե էլ չասեմ բնական ա, որ դու շփվելու ես էն տուրիստների հետ, որոնք ֆրանսիական մշակույթին մի քիչ ավելի ծանոթ են, իսկ ես ապրում եմ էս մարդկանց միջավայրում, որտեղ երբ Մոդիանոն Նոբելյան մրցանակ ա ստանում, ասում են՝ էդ ո՞վ ա, ինչու՞ են սենց անծանոթ անկապ դեմքերի տալիս մրցանակը։
Չգիտեմ՝ նիկոլանալ տերմինով ինչ նկատի ունես, որովհետև առնվազն վերջին ամիսներին ես իրա որևէ տեսակի դիրքորոշում որևէ կերպ չեմ պաշտպանել, բայց ասեմ, որ ի տարբերություն քեզ, ես գնահատում եմ էն բոլոր մշակութային արժեքները, որոնց հետ ծանոթանում եմ՝ սկսած հենց անգլոամերիկյանից, վերջացրած հնդկականով ու մեքսիկականով։ Ու հա՛, էդ ամենի հետ մեկտեղ նաև գնահատում եմ հայկական մշակույթը։ Ու չնայած ռազմահայրենասիրական լոլոներ թափողների դեմքին թռնում եմ, պետք եղած դեպքում դաժանորեն քննադատում եմ հայկական իրականությունը, բայց թույլ չեմ տա, որ հայկական մշակույթին որևէ բառ ասես։
Ու քեզ կխնդրեի՝ փորձես մի կողմ դնել հայ լինելու կոմպլեքսդ, փորձես մի կողմ դնել արևմուտքը որպես քեզ գերազանցող մշակույթ դիտարկելը, իսկ սևամորթներին ու արաբներին՝ քեզնից ցածր։ Չկան ցածր ու բարձր մշակույթներ ու ազգեր, բոլորը հավասար են, բոլորն իրենց համն ու հոտն ու հետաքրքրություններն ունեն։ Եթե փորձես մի քիչ մոտենալ հայկական մշակույթին, գուցե ինքնաատելությունդ մի քիչ նվազի, մի քիչ սկսես սիրել ինքդ քեզ։
Էջանիշներ