Չոբանի տեղ բացարձակապես չեմ դրել, մի վախեցի, չոբանները քեզնից խելոք են սենց հարցերում
Չեմ ասում՝ Հյուգո կարդա, ֆրանսիացիների հետ ծանոթացի։ Ասում եմ՝ Հյուգո կարդա, տես, որ ինքն էլ իրա ազգին ա ծերը ծերին քննադատում։ Թե չէ տասը տարի ա էդտեղ ես ապրում, ֆրանսիացիները քեզ համար վերին քաղաքակրթություն են, իսկ տաջիկները՝ ծառերի վրա։
Իսկ ասենք գնաս առոք-փառոք ապրես ուրիշների սարքած Նահանգներում կամ խոսքի Ֆրանսիայում օքեյ ա՞ :Ճ
Նախ էդ «ուրիշները» հատուկ քեզ կամ քո երազանքների համար չեն երկիրը սարքում, իրենց համար են սարքում: Եվ երկրորդ, նորմալ երկրները մի հատ էլ հատուկ ծրագրերով տարբեր երկրների քաղաքացիների են հրավիրում իրենց երկիր (օրինակ «գրին քարտը»), ոչ թե առոք-փառոք ապրելու, այլ աշխատելու, լրացնելու, զարգացնելու: Հայերս դեռևս հիվանդ մոտեցում ունենք էս ներգաղթ/արտագաղթի վերաբերյալ: Կարծում եմ, Հայաստանն իր հայաստանցիներով պիտի ահագին շահագռգռված լինի, որ դրսի կայացած հայերն ու ոչ միայն հայերը գան ու ապրեն Հայաստանում, անկախ նրանից, թե մինչ էդ գալու պահը հայաստանցիները ինչքան են չարչարվել-տառապել, որ երկիրը ոտի կանգնի:
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (12.02.2019), Գաղթական (12.02.2019), Տրիբուն (12.02.2019)
Իրականում, ես էլ մի քիչ Ադամի «դեպրեսիայից» ունեմ Հայ ժողովրդի վերաբերյալ:
Հայերս դեռ լիքը աճելու տեղ ունենք ֆրանսիացիներին կամ այլ քչից շատից քաղաքակիրթ համարվող ժողովուրդներին հասնելու համար: Բայց դե օբյեկտիվորեն, պատմական ու աշխարհագրական խնդիրները հաշվի առնելով, շատ կատաստրոֆա չի մեր վիճակը, կարող էր շատ ավելի վատ լինել:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 12.02.2019, 14:00:
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ