Ձեր երազած Հայաստանը իրականացավ. Կմնայի՞ք-ես էլ ուզում էի էս մասին գրել,մի քանի էջ գրելուց հետո հասկացա,որ ոչ թե երազած Հայաստանի,այլ տարրական նորմերի մասին եմ գրում,որոնք մեր երկրում բացակայում են ու տենց որոշեցի արտագաղթել
Ի միջի այլոց, Միջին Ասիայում ամենաշատ տուրիստները հենց Ֆրանսիայից են Հեռավոր Ասիայում էլ։ Համարյա ամեն անկյունից ֆրանսիացի տուրիստի ձեն ես լսում, որոնք մանթո են ընկնում նրանից, որ էտ երկրներում ֆրանսերեն ոչ մեկը չի խոսում։
Ֆրանսերենն էլ ահագին արագ տեմպերով մեջտեղից դուրս գալիս, նույնիսկ նախկին գաղութներում։ Հնդկաչինում, Սիրիայում ու Լիբանանում բացի շատ փոքր 60-ից բարձր տարիքի էլիտայից, ուրիշ ոչ մեկ էլ ֆրանսերեն չի խոսում։
Աֆրիկայում էլ ա ֆրանսերենը արագ տեմպերով դիրքերը զիջում։ Որովհետև ֆրանսիացիները անգլիացիների պես ճկուն չեն, որ ով ոնց խոսա հասկանան ու պատասխանե։ Ֆրանսիացիները սնոբ են․ իֆ յու սպիկ ֆռենչը՛ յու էվ տու սպիկը՛ պղոպեղլի՛ ․․․․Թունիս, Ալժիր, Մարոկոն որ հանես, որտեղ ֆրանսերըե դեռ ահագին խոսացվում ա, անդրսահարային Աֆրիկայում մենակ Սենեգալն ա մնացել նորմալ ֆրանկոֆոն երկիր, մնացածը կարաս փակես։ Ռուանդան էս վերջրես դպրոցներից ֆրանսերենը հանել ա, պարտադիր անգլերեն ա մտցրել։
Վոբշեմ․․․ թեմայի մեջ չէր, բայց սենց։
Հա, տաջիկներից որ խոսք գնաց, ասեմ որ մոտ 200 միլիոն մարդու համար իրանական լեզուները մայրենի են։ Էտ չորս անգամ ավելի շատ ա, քան Ֆրանսիան ու Քվեբեկը միասին վերցրած։ Դե իսկ իրանական ժողովուրդների, ներառյալ տաջիկների, մշակութային ժառանգությունը թերագնահատելն ու ձեռ առնելը առնվազն տգիտություն ա։
ժողովուրդ, անկեղծ՝ նենց եք անում, որ մարդ չուզենա էլ երբեք ձեր հետ ինտերակցվի… Բյուրն ինձ անիքնասեր, Տրիբունը՝ տգետ … , սիրուն չի. !! լավ եղեք:
Ադամ, ախր ում` ում, բայց Բյուրին մեղադրել նրա համար, որ Հայաստանը համարում ա աշխարհի կենտրոն, կամ ինքնանպատակ հպարտանում ա հայ լինելով, ու նման բաներ, իրոք աբսուրդ ա: Ու դու չես կարող էս թեմայում ցույց տալ Բյուրի գրած թեկուզ մի նախադասություն, որից կարելի էր տենց եզրակացնություն անել: Ի դեպ, ոչ մեկի գրածում էլ ես տենց բան չտեսա, ուղղակի դու երևի ի սկզբանե տրամադրված էիր նման մոտեցումներ կարդալուն, դրա համար տենց ես ընկալել ոմանց գրածները:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.02.2019, 06:19:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եթե զուտ ինձնով լիներ, ես հիմա էլ հետ կգայի` չնայած նրան, որ դեռ շատ հեռու ա իմ երազած Հայաստանից, բայց հիմա արդեն չեմ կարող միայն իմ ցանկությամբ առաջնորդվելով` նման կարևոր քայլ անել. ուրիշ մարդիկ ու գործոններ կան հաշվի առնելու: Իսկ եթե դառնար իսկապես իմ ու ոչ միայն իմ երազածը, ապա կարծում եմ` հետ կգայինք:
Իրականում մի կողմից մի տեսակ նույնիսկ անարդար ա էդ մոտեցումը. սպասել, մինչև ուրիշները Հայաստանը դարձնեն քո երազածը, որ նոր դու գաս, առոք-փառոք ապրես քո երազած Հայաստանում: Բայց մյուս կողմից էլ փորձը ցույց ա տալիս, որ էն մարդիկ, որոնք իսկապես ուզում են հետ գալ կամ պոտենցիալ հետ եկող են, նաև ահագին հետաքրքրվում են Հայաստանով, հնարավորության դեպքում հաճախակի այցելում են, հնարավորինս մասնակցում են տարբեր նախաձեռնությունների, հնարավորության դեպքում օգնում և այլն: Էդ առումով ինձ թվում ա` Հայաստանի հետ հոգեկան ու ֆիզիկական կապը կտրած մարդն իրականում ոչ էլ կուզի հետ գալ, ավելին` ոչ էլ նույնիսկ կունենա երազած Հայաստանի որևէ պատկեր, որ մի հատ էլ գա, առոք-փառոք վայելի ուրիշների կառուցածը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բարեկամ (12.02.2019)
Անուկ, մարդն ինձ անինքնասեր ա անվանում: Ես էլ ի՞նչ շարունակեմ դիսկուսիան: Տրիբունն էլ՝ տգետ: Եղբայր, չե՛նք կարողանում էլի զերծ մնանք անձնական հարթության վիրավորանքներից, հո զոռով չի:
Չէ, ինքը մի քիչ ուրիշ բան ա ասել, դու ես շուռ տվել, վիրավորական դարձրել ու վիրավորվել: Ադամ, ախր ինքդ հենց սկզբից ծայրահեղ ու կատեգորիկ պնդումներ ես անում, ու երբ մարդիկ էդ պնդումներիդ մի քիչ կտրուկ հակադարձում են, վիրավորվում ես: Օբյեկտիվ չես: Առաջարկում եմ թեման սկզբից մի հատ էլ կարդաս` փորձելով ավելի չեզոք հայացքով նայել բոլորի գրառումներում, կարծում եմ` կնկատես, որ ամեն ինչ նենց չի, ոնց որ քեզ թվացել ա սկզբում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (12.02.2019)
Հա, մի բան էլ ու ֆսյո. Բյուրն ասում ա՝ Թումանյան կարդա: Ամբողջ կյանքումս Թումանյան եմ կարդացել ու եկել եմ էն եզրակացության, որ էդ մարդն ամաչել ա իր ազգից: Սիրել ա իր ազգը, բայցևայնպես ամաչել ա ու քաղաքակրթությունից հեռու ժողովուրդ ա համարել: Հետևությունները ձեզ եմ թողնում: Հ.Գ. եթե սա՛ էլ պիտի հերքեք՝ էլ ինչ ասեմ:
Երազած երկրում ապրելու համար պետք ա մեռնել ու ընկնել դրախտ: Իսկ երկրային կայֆերից հիմնականը երազանքին ձգտելու ու դրա համար վիզ դնելու պրոցեսն ա: Նենց որ ընտրեք
Նախ, քեզ անինքնասեր չեմ անվանել, ասել եմ՝ ինքդ քեզ մի քիչ քիչ ատի, մի քիչ սիրի։ Սրանք տարբեր բաներ են։
Հետո, Թումանյանն էլ, ինչպես տարբեր այլ ժողովուրդների մեծ գրողներ միշտ էլ քննադատել են իրենց ժողովուրդների վարքուբարքը։ Հյուգո կարդա, ֆրանսիացիների մասին ծանոթացի։ Դա նորմալ ա։ Բայց դա Թումանյանի արժեքը չի գցում, ոչ էլ նշանակում ա, որ Թումանյանը ատել ա Հայաստանն ու հայերին։
Progart (12.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ