User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ձեր երազած Հայաստանն իրականացավ. ետ կգնա՞ք

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն՝ իրանք էդքան կան, որ տենց են անում: Մարդկանց քաղաքակրթություն ու կուլտուրա են սովորացնում ու «բորատներին» մարդ են ուզում սարքեն: Լա՛վ են անում: Իրանց անհամեստությունը ծիծաղելի չի: Հայինն ա աբսուրդ:
    Լավ էլի Ուրեմն գնում, թալանում են հին մշակութային ժառանգությունը, հետո էլ քաղաքակրթություն են սովորացնում։ Ադամ ջան, ի՞նչ կլինի, վերջ տուր էս ռասիստական մոտեցումներիդ։ Աշխարհի ժողովուրդները արևմուտքից քաղաքակրթություն սովորելու չունեն կամ կունենան մենակ էն ժամանակ, երբ արևմուտքը հասկանա, որ ինքն էլ մնացած ազգերից լիքը սովորելու բան ունի։ Ու սաղ ազգերի անհամեստությունն էլ ծիծաղելի ա, էդ թվում՝ հայերինը, որտև ոչ մի ազգ մյուսից ոչ մի բանով ո՛չ լավն ա, ո՛չ վատն ա։

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրանկոֆոնիայի օրեր ա անցկացնում, որտև մարդիկ հետաքրքրված են էդ լեզվով ու մշակույթով: Դու էլ հայոֆոնիայի օրեր անցկացրա աշխարհով մեկ: Թող չուզողն էլ ես լինեմ:
    Մարդիկ հետաքրքրված չեն է, հետաքրքրացնում են իրանց։ Ֆրանսիան ամբողջ Աֆրիկան կոլոնիզացրեց, հետո էլ ֆրանկոֆոնիայի օրեր ա անցկացնում, որտև նախկին գաղութներում մարդիկ «հետաքրքրված» են ֆրանսերենով ու մշակույթով։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.02.2019), Շինարար (11.02.2019)

  3. #17
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի Ուրեմն գնում, թալանում են հին մշակութային ժառանգությունը, հետո էլ քաղաքակրթություն են սովորացնում։ Ադամ ջան, ի՞նչ կլինի, վերջ տուր էս ռասիստական մոտեցումներիդ։ Աշխարհի ժողովուրդները արևմուտքից քաղաքակրթություն սովորելու չունեն կամ կունենան մենակ էն ժամանակ, երբ արևմուտքը հասկանա, որ ինքն էլ մնացած ազգերից լիքը սովորելու բան ունի։ Ու սաղ ազգերի անհամեստությունն էլ ծիծաղելի ա, էդ թվում՝ հայերինը, որտև ոչ մի ազգ մյուսից ոչ մի բանով ո՛չ լավն ա, ո՛չ վատն ա։


    Մարդիկ հետաքրքրված չեն է, հետաքրքրացնում են իրանց։ Ֆրանսիան ամբողջ Աֆրիկան կոլոնիզացրեց, հետո էլ ֆրանկոֆոնիայի օրեր ա անցկացնում, որտև նախկին գաղութներում մարդիկ «հետաքրքրված» են ֆրանսերենով ու մշակույթով։
    անվերջ ու գեհենական կլաշի ա տանելու էս խոսակցությունը. հավես չունեմ: Հ.Գ. մենակ չասես, որ դու՛ էլ ես կարծում, որ աշխարհի ակունքներում հայերն են ու աշխարհը հայերից լիքը բան ունի սովորելու: Հիմա Ֆրանսիայի անհամեստությունն ա՞ մեղավոր, որ հենց ԴՈւ, օրինակ, ֆրանսերեն ես սովորել (դու ես ինձ ասել) ու ոչ ասենք՝ տաջիկերեն: Ժամանակդ իզուր ես կորցրել ֆրանսերենի վրա: Տաջիկերենն ավելի օգտակար լեզու կարող ա լիներ, ինչ գիտես:

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    անվերջ ու գեհենական կլաշի ա տանելու էս խոսակցությունը. հավես չունեմ: Հ.Գ. մենակ չասես, որ դու՛ էլ ես կարծում, որ աշխարհի ակունքներում հայերն են ու աշխարհը հայերից լիքը բան ունի սովորելու: Հիմա Ֆրանսիայի անհամեստությունն ա՞ մեղավոր, որ հենց ԴՈւ, օրինակ, ֆրանսերեն ես սովորել (դու ես ինձ ասել) ու ոչ ասենք՝ տաջիկերեն: Ժամանակդ իզուր ես կորցրել ֆրանսերենի վրա: Տաջիկերենն ավելի օգտակար լեզու կարող ա լիներ, ինչ գիտես:
    Իհարկե չեմ կարծում, որ հայերն աշխարհի ակունքներում են, բայց ոչ էլ ամերիկացիները կամ ֆրանսիացիներն են։ Հա՛, աշխարհը հայերից լիքը բան ունի սովորելու, ինչպես հայերը աշխարհից լիքը բան ունեն սովորելու։
    Ու հա՛, Ֆրանսիայի անհամեստությունն ա մեղավոր ու փողերը, որ թափում են, որ իրանց ազդեցությունը մեծացնեն աշխարհով մեկ, որ ֆրանսերեն եմ սովորել։ Տաջիկերեն չէ, բայց շատ ուրիշ լեզուներ եմ փորձել սովորել ու չեմ կարողացել նյութերի ու ուսուցիչների բացակայության պատճառով։

  5. #19
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ, իրանց ծախսած ռեսուրսները կապ չունեն: Աշխարհի բնակչությունը Ֆրանսիայով կամ Իտալիայով ու իրանց մշակույթներով ու լեզուներով հետաքրքրված չի, որտև իրանք promotion են անում իրանց մշակույթը: Բացարձակ: Աշխարհին իրանք հետաքրքրում են իրանց պատմության, մշակութային կոթողների, հարուստ ժառանգության, թագավորների, ամրոցների ու վերջիններիս պատմության, 1000 տարեկան շշմեցուցիչ ճարտարապետական կառուցվածք ունեցող եկեղեցիների ու վերջապես՝ իրանց կուլտուրայի կենտրոն լինելու համար: Իսկ տաջիկը՝ բացի իրա տաջկությունից՝ ոչնչով հետաքրքիր չի աշխարհին: Կամ մենք՝ հայերս՝ մեր Տիգրան Մեծով: Ու մեր «շինարար» ազգ լինելով: Որ ինչ սարքում են՝ փլվում ա: Էս ա դաժան ճշմարտությունը, որը որ դու երբեք չես ընդունի:

  6. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, իրանց ծախսած ռեսուրսները կապ չունեն: Աշխարհի բնակչությունը Ֆրանսիայով կամ Իտալիայով ու իրանց մշակույթներով ու լեզուներով հետաքրքրված չի, որտև իրանք promotion են անում իրանց մշակույթը: Բացարձակ: Աշխարհին իրանք հետաքրքրում են իրանց պատմության, մշակութային կոթողների, հարուստ ժառանգության, թագավորների, ամրոցների ու վերջիններիս պատմության, 1000 տարեկան շշմեցուցիչ ճարտարապետական կառուցվածք ունեցող եկեղեցիների ու վերջապես՝ իրանց կուլտուրայի կենտրոն լինելու համար: Իսկ տաջիկը՝ բացի իրա տաջկությունից՝ ոչնչով հետաքրքիր չի աշխարհին: Կամ մենք՝ հայերս՝ մեր Տիգրան Մեծով: Ու մեր «շինարար» ազգ լինելով: Որ ինչ սարքում են՝ փլվում ա: Էս ա դաժան ճշմարտությունը, որը որ դու երբեք չես ընդունի:
    Ադամ, գիտե՞ս Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան գրադարանում քանի գիրք կար ու գիտե՞ս, որ էդ գրքերից օգտվելն անվճար էր։ Գիտե՞ս Ալյանս ֆրանսեզի մասին, որ ֆրանսերենի բարձրորակ դասեր էր տրամադրում։ Դե էլ չասեմ, թե ինչքան փող են թափում ֆրանկոֆոնիայի միջոցառումների վրա։ Ինչու՞ ենք տեղյակ իրանց մշակույթից, գիտե՞ս։ Որովհետև իրանք ջանք չեն խնայում իրանց մշակույթը հասանելի դարձնելու համար։ Պատկերացրու, Դանիայում ֆրանսիական մշակույթը գրեթե անծանոթ ա, ինչքան Հայաստանում՝ տաջիկականը, որովհետև էստեղ նույն կարգի ջանք չեն թափում։ Միջին վիճակագրական դանիացին ձևի համար մի ֆրանսիացի գրողի անուն չի կարա տա, եթե միջինից մի քիչ զարգացած ա, Էդիթ Պիաֆի գոնե անունը գիտի։ Գիտե՞ս ինչու ա տենց։ Որտև Դանիայի պես երկրում ԱՄՆ֊ն ջանք չի խնայում իրա մշակույթը տարածելու համար։

    Ու մի խորհուրդ տամ. դուրս արի քո նախապաշարմունքներից, ուսումնասիրի աշխարհի մշակույթները։ Անգլոամերիկյան ու ֆրանսիական մշակույթից դուրս լիքը ընտիր մշակույթ կա աշխարհում։ Դու դրանց անհաղորդ ես, որովհետև դու իրանց լեզուները չգիտես, իրանք փող չունեն, որ ագրեսիվ ձևով տարածեն իրանց մշակույթը։ Սկսի հենց հայ մշակույթից։ Մաթևոսյան, Բակունց, Թումանյան կարդա։ Հետո կարաս անցնես Պարսկաստանին, Վրաստանին, Ռումինիային ու որ երկրին ուզում ես։ Աշխարհի բոլոր երկրներն ունեն հարուստ մշակույթ։ Տարբերվում են մենակ էդ մշակույթի հասանելիությամբ։

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.02.2019), Freeman (12.02.2019), Progart (11.02.2019), Բարեկամ (12.02.2019), Շինարար (11.02.2019), Ուլուանա (12.02.2019), Տրիբուն (12.02.2019)

  8. #21
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսամ՝ կատակ էր, կամ մաքսիմում՝ թրոլլինգ …
    Իհարկե ո՛չ:
    Աշխարհում ինչ կարևոր բան կա՝ կամ մենք ենք ստեղծել, կամ՝ հրեաները:
    Արդյունքում՝ ինչքան կռիս կա զարգացելա, մենք ենք հետամնացը դուրս եկել..

    Նենց որ՝ ամենախելոքն արժանին էս մեր երկու ժողովուրդներն են:

    Իսրայելն էլ լա՜վ-լավ զարգացելա ու հրեաները բոլ-բոլ կառավարել են սաղ աշխարհը:

    Հիմա հերթը մերնա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #22
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու մի խորհուրդ տամ. դուրս արի քո նախապաշարմունքներից, ուսումնասիրի աշխարհի մշակույթները։
    Իսկ քեզ ո՞վ ասեց՝ ես ուրիշ մշակույթների հետ ծանոթ չեմ: Ի դեպ՝ ի գիտություն քեզ՝ քաղաքումս ամեն օր տասնյակներով դանիացի ու շվեդ տուրիստներ են ֆռֆռում: Չէ, էլ մի: Տենց չի: Ու ընդհանրապես՝ խոսքը հայկական հպարտությանն էր վերաբերում ի սկզբանե: Ու դու երևում ա՝ պաշտպանում ես էդ հպարտությանը: Դու էլ նիկոլացար, ափսոս:
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսրայելն էլ լա՜վ-լավ զարգացելա ու հրեաները բոլ-բոլ կառավարել են սաղ աշխարհը:

    Հիմա հերթը մերնա:
    Գաղթական ջան, տխրում եմ, ուրիշ ոչինչ: Իրոք:

  10. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, իրանց ծախսած ռեսուրսները կապ չունեն: Աշխարհի բնակչությունը Ֆրանսիայով կամ Իտալիայով ու իրանց մշակույթներով ու լեզուներով հետաքրքրված չի, որտև իրանք promotion են անում իրանց մշակույթը: Բացարձակ: Աշխարհին իրանք հետաքրքրում են իրանց պատմության, մշակութային կոթողների, հարուստ ժառանգության, թագավորների, ամրոցների ու վերջիններիս պատմության, 1000 տարեկան շշմեցուցիչ ճարտարապետական կառուցվածք ունեցող եկեղեցիների ու վերջապես՝ իրանց կուլտուրայի կենտրոն լինելու համար: Իսկ տաջիկը՝ բացի իրա տաջկությունից՝ ոչնչով հետաքրքիր չի աշխարհին: Կամ մենք՝ հայերս՝ մեր Տիգրան Մեծով: Ու մեր «շինարար» ազգ լինելով: Որ ինչ սարքում են՝ փլվում ա: Էս ա դաժան ճշմարտությունը, որը որ դու երբեք չես ընդունի:
    Կասկածում եմ, որ Ֆրանսիայում նույն հնության մշակութային կոթողներ լինեն, ինչ Տաջիկստանում: Կենտրոնական Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթական կենտրոններից, պլյուս հրաշալի բնություն ունի, տուրիստական կարևորագույն ուղղություններից են, մարդիկ երազում են Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան գնան, էնքան բան կա տեսնելու: Ախր գոնե ճարտարապետությունից հեռու ինչ-որ մի երկիր կամ տարածք գտնեիր օրինակդ հիմնավորելու համար:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.02.2019), StrangeLittleGirl (11.02.2019)

  12. #24
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Կասկածում եմ, որ Ֆրանսիայում նույն հնության մշակութային կոթողներ լինեն, ինչ Տաջիկստանում: Կենտրոնական Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթական կենտրոններից, պլյուս հրաշալի բնություն ունի, տուրիստական կարևորագույն ուղղություններից են, մարդիկ երազում են Տաջիկստան, Ուզբեկստան, Ղազախստան գնան, էնքան բան կա տեսնելու: Ախր գոնե ճարտարապետությունից հեռու ինչ-որ մի երկիր կամ տարածք գտնեիր օրինակդ հիմնավորելու համար:
    Լավ, տաջիկներն էլ հայերի պես շատ բազմատաղանդ ու էնքա՛ն հանճար ժողովուրդ են իրանց կեցվածքով, պատմությամբ ու կոթողներով, որ աշխարհն էլ նախանձից նենց ա ուզում անի, որ իրանց մասին չխոսեն ու վերջիններս վերանան երկրագնդի երեսից: Ոնց որ հայերը: Էնքա՛՛՛ն այլանդակ տաղանդավոր ու աննման ազգ են, որ ֆրանսիացին մատվոռ ա լինում՝ նայելուց: Մտածում ա. արա սրանց մի բան անենք ռադ անենք էս աշխարհի երեսից, թե չէ հլը սրանց պոտենցիալը նայեք: Հեսա ուր որայա մեզ կտան կանցնեն: Օքեյ, համոզեցիք: Ես փաս:

  13. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քեզ ո՞վ ասեց՝ ես ուրիշ մշակույթների հետ ծանոթ չեմ: Ի դեպ՝ ի գիտություն քեզ՝ քաղաքումս ամեն օր տասնյակներով դանիացի ու շվեդ տուրիստներ են ֆռֆռում: Չէ, էլ մի: Տենց չի: Ու ընդհանրապես՝ խոսքը հայկական հպարտությանն էր վերաբերում ի սկզբանե: Ու դու երևում ա՝ պաշտպանում ես էդ հպարտությանը: Դու էլ նիկոլացար, ափսոս:
    Գաղթական ջան, տխրում եմ, ուրիշ ոչինչ: Իրոք:
    Գիտե՞ս ինչից եմ ենթադրում, որ ուրիշ մշակույթների (էդ թվում հայկական) հետ ծանոթ չես։ Որովհետև վերևից ես նայում ուրիշ մշակույթներին։ Եթե ծանոթ լինեիր գոնե մի պստիկ, կգնահատեիր ու ոչ թե կհայտարարեիր, թե արևմուտքը քաղաքակրթություն ունի սովորացնելու իրանց։ Դու գաղափար չունես, թե աշխարհում ինչ հսկայական քանակությամբ հրաշալի գրականություն կա, որ երբեք չի թարգմանվում։ Դու գաղափար չունես, թե երկու կոպեկ իրար կպցնելով ինչ հրաշալի ֆիլմեր են ստեղծվում, որոնք քո կինոթատրոններ երբեք չեն հասնում։ Եթե ունենայիր, էդպես վերևից չէիր նայի։

    Տուրիստներն էլ չափանիշ չեն։ Էյֆելյան աշտարակի դիմաց նկարվելով մարդ ֆրանսիական մշակույթին չի ծանոթանում։ Դե էլ չասեմ բնական ա, որ դու շփվելու ես էն տուրիստների հետ, որոնք ֆրանսիական մշակույթին մի քիչ ավելի ծանոթ են, իսկ ես ապրում եմ էս մարդկանց միջավայրում, որտեղ երբ Մոդիանոն Նոբելյան մրցանակ ա ստանում, ասում են՝ էդ ո՞վ ա, ինչու՞ են սենց անծանոթ անկապ դեմքերի տալիս մրցանակը։

    Չգիտեմ՝ նիկոլանալ տերմինով ինչ նկատի ունես, որովհետև առնվազն վերջին ամիսներին ես իրա որևէ տեսակի դիրքորոշում որևէ կերպ չեմ պաշտպանել, բայց ասեմ, որ ի տարբերություն քեզ, ես գնահատում եմ էն բոլոր մշակութային արժեքները, որոնց հետ ծանոթանում եմ՝ սկսած հենց անգլոամերիկյանից, վերջացրած հնդկականով ու մեքսիկականով։ Ու հա՛, էդ ամենի հետ մեկտեղ նաև գնահատում եմ հայկական մշակույթը։ Ու չնայած ռազմահայրենասիրական լոլոներ թափողների դեմքին թռնում եմ, պետք եղած դեպքում դաժանորեն քննադատում եմ հայկական իրականությունը, բայց թույլ չեմ տա, որ հայկական մշակույթին որևէ բառ ասես։

    Ու քեզ կխնդրեի՝ փորձես մի կողմ դնել հայ լինելու կոմպլեքսդ, փորձես մի կողմ դնել արևմուտքը որպես քեզ գերազանցող մշակույթ դիտարկելը, իսկ սևամորթներին ու արաբներին՝ քեզնից ցածր։ Չկան ցածր ու բարձր մշակույթներ ու ազգեր, բոլորը հավասար են, բոլորն իրենց համն ու հոտն ու հետաքրքրություններն ունեն։ Եթե փորձես մի քիչ մոտենալ հայկական մշակույթին, գուցե ինքնաատելությունդ մի քիչ նվազի, մի քիչ սկսես սիրել ինքդ քեզ։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.02.2019), Progart (12.02.2019), Բարեկամ (12.02.2019), Շինարար (11.02.2019), Ուլուանա (12.02.2019), Տրիբուն (12.02.2019)

  15. #26
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, Ֆրանսիան էլ իրա մեգապոլիսներով մի չափի մենակ: Ֆրանսիական փոքրիկ պատմական ու ոչ պոպուլյար քաղաքներում լավ էլ կհանդիպես շվեդ-նորվեգ-դանիացիներին: Ինչպես ես: Ֆրանսիան մենակ Փարիզ-Լյոն-Մարսել չի:

  16. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, Ֆրանսիան էլ իրա մեգապոլիսներով մի չափի մենակ: Ֆրանսիական փոքրիկ պատմական ու ոչ պոպուլյար քաղաքներում լավ էլ կհանդիպես շվեդ-նորվեգ-դանիացիներին: Ինչպես ես: Ֆրանսիան մենակ Փարիզ-Լյոն-Մարսել չի:
    Հա, կորած անտառներում իրանց քարավաններով քեմփինգի գնացող ընտանիքների էլ կհանդիպես։ Գիտե՞ս, որ ընկերս իրա մանկության յուրաքանչյուր ամառ Ֆրանսիայում ա անցկացրել ու գիտե՞ս, որ ֆրանսիական մշակույթից ես ավելի տեղյակ եմ, քան ինքը, էն դեպքում, երբ ինքն ամերիկյան մշակույթի ամեն ծակուծուկ գիտի։ Ֆրանսիան Դանիայի վրա ջանք չի թափում, իրանք երրորդ աշխարհ չեն։ Շատ֊շատ ֆրանսիական մեյնսթրիմ կինոներ գան կինոթատրոններ։

  17. #28
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, տաջիկներն էլ հայերի պես շատ բազմատաղանդ ու էնքա՛ն հանճար ժողովուրդ են իրանց կեցվածքով, պատմությամբ ու կոթողներով, որ աշխարհն էլ նախանձից նենց ա ուզում անի, որ իրանց մասին չխոսեն ու վերջիններս վերանան երկրագնդի երեսից: Ոնց որ հայերը: Էնքա՛՛՛ն այլանդակ տաղանդավոր ու աննման ազգ են, որ ֆրանսիացին մատվոռ ա լինում՝ նայելուց: Մտածում ա. արա սրանց մի բան անենք ռադ անենք էս աշխարհի երեսից, թե չէ հլը սրանց պոտենցիալը նայեք: Հեսա ուր որայա մեզ կտան կանցնեն: Օքեյ, համոզեցիք: Ես փաս:
    Բայց ոնց չեն խոսում: Ցանկացած քիչ թե շատ ճամփորդող մարդու ցանկում են կենտրոնասիական երկրները, լավ էլ խոսում են:

  18. #29
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էս ամբողջ թեմայում ե՛ս դուրս եկա հա՞ բոլորին վերևից նայողն ու ինձնից ցածր համարողը: Տնաշեն 3 ժամ ա համեստություն եմ փորձում քարոզել: Մդաաաա… չենք հասկանում իրար: Ես ինքս ինձ շա՜՜տ սիրում եմ, բայց մեջս ունեմ շատ մեծ ինքնաքննադատություն ու համեստություն՝ ի տարբերություն շատերիդ: , հա, մեկ էլ՝ ազգս աշխարհի կետրոնը համարելու կոմպլեքսով էլ չեմ տառապում: Ի սկզբանե միջամտությունս սրա մասին էր, իսկ Բյուրը լրիվ ուրիշ կողմ տարավ: Հ.Գ. էս խոսքովս էլ վերջ եմ դնում միջամտությանս՝ էս թեմային:

  19. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էս ամբողջ թեմայում ե՛ս դուրս եկա հա՞ բոլորին վերևից նայողն ու ինձնից ցածր համարողը: Տնաշեն 3 ժամ ա համեստություն եմ փորձում քարոզել: Մդաաաա… չենք հասկանում իրար: Ես ինքս ինձ շա՜՜տ սիրում եմ, բայց մեջս ունեմ շատ մեծ ինքնաքննադատություն ու համեստություն՝ ի տարբերություն շատերիդ: , հա, մեկ էլ՝ ազգս աշխարհի կետրոնը համարելու կոմպլեքսով էլ չեմ տառապում: Ի սկզբանե միջամտությունս սրա մասին էր, իսկ Բյուրը լրիվ ուրիշ կողմ տարավ: Հ.Գ. էս խոսքովս էլ վերջ եմ դնում միջամտությանս՝ էս թեմային:
    Դե մյուսների ռազմահայրենասիրական լոլոներին բան ասելու զահլա չունեմ, բայց դու էլ մյուս ծայրահեղությանը տարար։
    Հա, դու ազգդ աշխարհի կենտրոնը համարելու կոմպլեքսով չես տառապում, դու հակառակ կոմպլեքսով ես տառապում

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Յոհաննես (11.02.2019), Ուլուանա (12.02.2019)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •