User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Ձեր երազած Հայաստանն իրականացավ. ետ կգնա՞ք

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր երազած Հայաստանն իրականացավ. ետ կգնա՞ք

    Թեման բացառապես Հայաստանից արտագաղթած մարդկանց ա վերաբերում: Ու ինձ հետաքրքիր կլինի կարդալ ձեր հետ-էմիգրացիոն զգացումներն այն բանի շուրջ, թե ինչպես կվերավերվեիք Հայաստան մշտապես վերադառնալուն ու մշտական բնակություն հաստատելուն, եթե ձեր երազած Հայաստանի մոդելը կյանքի կոչվեր: Ամեն մեկի համար էդ մոդելն առանձին բնույթ կարա կրի, բայց համոզված եմ, որ բոլորս էլ էդ մոդելի բացակայությունից ենք արտագաղթել՝ ինչքան էլ որ վերջինս տարբեր կլինի բոլորիս համար: Մեր երազած Հայաստանն ունենալը մոտակա 100 տարում՝ համարում եմ ուտոպիա, բայցևայնպես, ինչն ի՛նձ ա վերաբերում, կարող եմ ասել, որ նույնիսկ եթե հենց հիմա իմ երազած Հայաստանն իրականություն դառնար՝ ես ետ չէի գնա: Ես արդեն սովորել եմ իմ գաղթականի կարգավիճակին ու իմ առօրյային: Ես սիրում եմ իմ հայ-ֆրանսիացու գաղթական կարգավիճակը ու դա իմ էության մի մասն ա: Դա ինձ բերել ա տարիների ընթացքում նոր մտահորիզոնի. աշխարհի/երկրագնդի քաղաքացի լինելուն: Ի՞նչ զգացումներ ունեք դուք: Ետ կգնայի՞ք Հայաստան, եթե այլևս չլինեին ձեզ արտագաղթել մղած մոտիվները:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,690
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հետ կգայի, գոնե կես դրույքով։ Բայց իմ երազած Հայաստանն իմ կյանքի ընթացքում չի լինելու։ Նենց որ պարապ խոսակցություն ա։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  3. #3
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,107
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամեն տարի գնում-գալիս եմ: Իմ երազած Հայաստանը լիներ, ավելի շուտ-շուտ կգայի, կամ տարվա կեսը կմնայի Հայաստանում: Հայաստանում ամենաոռի բաները ինձ համար՝ համատարած աղքատությունն ու դրա հետ կապված տգիտությունն ու չտեսությունը, իռացիոնալ կրթությունը, էկոլոգիան, ճանապարհների խայտառակ վիճակը, բնակավայրերի տգեղությունն ու շինությունների անկանոն, փնթի խցկվածությունն ու համատարած քաղքենի-ռեստորանային արժեհամակարգն են: Բայց ես մեծ պոտենցիալ եմ տեսնում, ու խելացի կառավարման դեպքում համոզված եմ՝ սաղ արագ դզվող խնդիրներ են:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.02.2019), Enna Adoly (12.02.2019), Գաղթական (11.02.2019), Տրիբուն (11.02.2019)

  5. #4
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,540
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի երեխաս չափահաս չի, հետ գալն ինձ մոտ համարյա թե բացառվում է. չեմ ուզում, որ ինքն էսօրվա Հայաստանում մեծանա՝ հատկապես լինելով իգական սեռի: Կրթության անմխիթար վիճակն էլ՝ մյուս կողմից:
    Ամեն դեպքում, սերտ կապ ենք պահպանում Հայաստանի հետ, ու իրեն էլ դա դուր է գալիս:
    Իսկ մի տասը տարուց, կտեսնենք: Չգիտեմ՝ ինչ կլինի մինչ էդ. կարող է և հետ գամ, կարող է և չէ: Աղջիկս էլ արդեն ինքնուրույն կորոշի՝ որտեղ է ուզում ապրել:

    Իմ երազած Հայաստանը կամ երազանքների ցանկացած այլ երկիրն ուտոպիա է ինձ համար: Ես հարմարվել եմ էն գաղափարի հետ, որ տունը հողակտորի հետ կապված չի: Իմ տունն ու հայրենիքը իմ լեզուն է՝ հայերենը, և քանի դեռ հայերենը հետս եմ տանում, հայրենիքում լինելու զգացումն էլ բավարարված է:
    “Quiero hacer contigo lo que la primavera hace con los cerezos.”

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.02.2019), Enna Adoly (11.02.2019), John (11.02.2019), Աթեիստ (11.02.2019), Ծլնգ (11.02.2019), Շինարար (11.02.2019), Տրիբուն (11.02.2019)

  7. #5
    Մանանեխ ծխած Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,489
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ երազած Հայաստանը սա է՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Նենց որ ես իմ երազանքների Հայաստանում եմ ապրում, ուղղակի դեռ երազանքս չի իրականացել․․․ բայց ես համբերատար եմ՝ դեռ մի քիչ էլ կսպասեմ։

  8. #6
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,245
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք ցանցային ժողովուրդ ենք ու միշտ էլ էդպիսին ենք եղել ))
    Մենք`մեր ներքին նեթվորքով, աշխարհի չորս կողմն իրար ենք կապում ու դա անում էինք ինտերնետի ստեղծումից դեռ հազարավոր տարիներ առաջ էլ:

    Անմտություն կլինի էս յուրահատկությունից տեղը-տեղին չօգտվելով` բոլոր հայերին բերել հավաքել Հայաստանում:

    Ընդհակառակը` պիտի մեկս մյուսին բրդելով (փոխաբերական իմաստով էլի) առաջ գցենք, տարբեր երկրներում վեր բարձրանանք, այլ ցեղերի ստեղծած բարիքներին տիրանանք, որ հետո դրանք բարով կառավարելով` բերենք Հայաստանը շենացնենք:

    Աշխարհը մերնա, Հայաստանում ամեն մի հայ աշխարհի տերնա )))

    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  9. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Աշխարհը մերնա, Հայաստանում ամեն մի հայ աշխարհի տերնա )))
    Հուսամ՝ կատակ էր, կամ մաքսիմում՝ թրոլլինգ …

  10. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այլ ցեղերի բարիքներին տիրանալով՝ ոչինչ չես շենացնի: Նպատակը ստեղծելն ա, այլ ոչ՝ տիրանալն ու զավթելը: Ստեղծել. - բայ, որից թե՛ ռուսը, թե՛ հայը զրկված են: Կներեք, բայց ահավոր հիասթափեցնող են ձեր գրածները, Ծլնգ և Գաղթական: Իր ազգն ու երկիրը հարգելն ու սիրելը մի՛ բան ա, իսկ դրանք աշխարհի կենտրոն սարքելը մեկ այլ: Ինձ թվում ա՝ ճիշտ չի հպարտանալ իր ազգությամբ: Թերարժեքություն ա գնահատվում դա որպես՝ ուրիշ ազգերի կողմից: Տենց երբեք ձեր երազանքի Հայաստանին չեք հասնի:

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,690
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ էդ ո՞ր զարգացած երկիրն ա, որ ամեն ինչ զրոյից ա ստեղծել առանց այլ ազգերի ստեղծած բարիքներին տիրանալու։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.02.2019)

  13. #10
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ ո՞ր զարգացած երկիրն ա, որ ամեն ինչ զրոյից ա ստեղծել առանց այլ ազգերի ստեղծած բարիքներին տիրանալու։
    Խոսքն էսօրվա ժամանակների մասին ա, այլ ոչ՝ նապոլեոնյան, կամ հռոմեական…

  14. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,690
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքն էսօրվա ժամանակների մասին ա, այլ ոչ՝ նապոլեոնյան, կամ հռոմեական…
    Հենց էդ թալանի շնորհիվ էլ հասել են էսօրվա ժամանակներին էլի։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  15. #12
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ թալանի շնորհիվ էլ հասել են էսօրվա ժամանակներին էլի։
    մենակ չասես՝ համեստությունն էլ են թալանել…

  16. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,690
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ չասես՝ համեստությունն էլ են թալանել…
    Ի՞նչ համեստություն։ Ո՞վ ա համեստ։ Ֆրանսիա՞ն, որ աշխարհով մեկ ֆրանկոֆոնիայի օրեր ա անում իրա հզորությունը ցուցադրելու համար, թե՞ ԱՄՆ֊ն, որ ոչ մի կերպ չի հանդուրժում, որ կարող ա աշխարհում իրանից հզոր և/կամ իրան չենթարկվող պետություն լինի։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.02.2019)

  18. #14
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ համեստություն։ Ո՞վ ա համեստ։ Ֆրանսիա՞ն, որ աշխարհով մեկ ֆրանկոֆոնիայի օրեր ա անում իրա հզորությունը ցուցադրելու համար, թե՞ ԱՄՆ֊ն, որ ոչ մի կերպ չի հանդուրժում, որ կարող ա աշխարհում իրանից հզոր և/կամ իրան չենթարկվող պետություն լինի։
    Ուրեմն՝ իրանք էդքան կան, որ տենց են անում: Մարդկանց քաղաքակրթություն ու կուլտուրա են սովորացնում ու «բորատներին» մարդ են ուզում սարքեն: Լա՛վ են անում: Իրանց անհամեստությունը ծիծաղելի չի: Հայինն ա աբսուրդ:

  19. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,641
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանկոֆոնիայի օրեր ա անցկացնում, որտև մարդիկ հետաքրքրված են էդ լեզվով ու մշակույթով: Դու էլ հայոֆոնիայի օրեր անցկացրա աշխարհով մեկ: Թող չուզողն էլ ես լինեմ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •