User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 253 հատից

Թեմա: Մեքենա - գնե՞լ, թե՞ ոչ։

  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Մեքենա - գնե՞լ, թե՞ ոչ։

    Մի քանի ամիս ա մի խնդրի առաջ եմ կանգնել։

    Բարեկամներս համոզում են, որ իմ ընտանիքին մեքենայա պետք։
    Ընտանիքն արդեն մեծ ա (3 երեխա), ու տաքսով միշտ չի որ հարմար ա։
    Բացի այդ ամառը որ ընկերներով ուզում ենք Սևան գնալ, կամ որ որոշում ենք Վրաստան գնալ, զգում ես, թե ինչ լավ կլիներ սեփական մեքենան ունենալ։

    Կոնկրետ գրեմ կողմ ու դեմ գործոնները։

    Կողմ։Սեփական մեքենա - մոտեցող տաքսու մեքենայի ու վարորդի վիճակը բախտի վրա չի մնում
    Երկար ճանապարհների դեպքում լավ ձեռնատու ա
    Միշտ կարամ հեծանիվս հետո տանեմ (ի տարբերություն տաքսիների)
    Մյուս տարվանից ԵԱՏՄ մաքսազերծման հարկերն են սկսելու գործել ներկրվող մեքենաների վրա, ու գները կտրուկ թռնելու են։


    Դեմ։
    Գին
    Սպասարկում (ապպա, ինչ որ պետական տուրքեր, անվադողեր)
    Ռիսկեր - Ես դեռ հրաժարվում եմ էս քաղաքում մեքենա վարել (էս պահին ոչ էլ գիտեմ վարել), վարելու ա կինս, իսկ դա մեր երթևեկության պայմաններում խնդիր ա։

    Դեռ էս կողմ-երից մենակ Սևան Վրաստանն են, որ իսկականից ուզում եմ, բայց մենակ տարվա մեջ 2-3 անգամվա համար մեքենա գնելը համարում եմ հիմարություն։

    Խնդրում եմ օգնեք, այլ փաստարկներ բերեք, կողմնորոշվեմ։

    Ասեք, թե ինչ ա տալիս մեքենան էն մարդուն, որը գնելու ա, որ կինը երբեմն քշի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.02.2019), StrangeLittleGirl (06.02.2019), Հայկօ (06.02.2019)

  3. #2
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Նմանատիպ խնդիր իմ մոտ էլ կա,մեր մեքենան սաղ օրը կանգնած է,ես էլ քո նման հրաժարվում եմ էս քաղաքում մեքենա վարել,ախր երթևեկությանը նայում ես ու ցանկությունը հօդս է ցնդում,այ գյուղ գնալուց,երբ Երևանից դուրս ենք գալիս ես եմ վարում։

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ մի քանի բան էլ ավելացնեմ.
    - Առողջություն (կարող ա սկսես հեծանիվի հաշվին մեքենա քշել)
    - Քաղաքում օդը կեղտոտող ևս մի մեքենա

    Կարծում եմ՝ ամեն մարդու համար իրա որոշելիքն ա։ Մեկը մենք նախապես որոշել ենք, որ երբեք մեքենա չենք ունենալու առաջին հերթին հենց բնապահպանական, երկրորդ հերթին՝ առողջական հարցերից ելնելով, բայց պռավա ուզում ենք հանել, որ երկար ճամփաներ գնալուց մեքենա վարձենք։ Բայց դե մեզ մոտ էլ էն պլյուսը կա, որ հեծանիվը ամեն ինչ ա. թե՛ գնումներդ, թե՛ էրեխեքիդ կարաս վրան տեղափոխես։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (09.02.2019), Աթեիստ (06.02.2019)

  6. #4
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    մանկությանս ընթացքում մի ժամանակաշրջան եղավ, որ մեքենա ունեինք՝ մի երկու տարի։ Իմ պատկերացումներով այդ ժամանակ երևի ձեր երեխեքի տարիքի էի, ու այդ մեքենայով գրեթե ամիսը մեկ քաղաքից դուրս էինք գնում՝ ամեն անգամ մի տեղ։ Շաբաթ առավոտ զարթնում էինք, մտածում էինք՝ ո՞ւր գնանք, ու քշում էինք... ճանապարհին էլ մի մոտիկ կամ հեռու բարեկամի էինք այցելում... մանկությանս ամենաերջանիկ հուշերն են դրա հետ կապված։ Առանց սեփական մեքենայի սենց բան անելը դժվար ա երևի։

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2019), Cassiopeia (06.02.2019), Աթեիստ (06.02.2019), Բարեկամ (06.02.2019), Յոհաննես (06.02.2019), Տրիբուն (06.02.2019)

  8. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    մանկությանս ընթացքում մի ժամանակաշրջան եղավ, որ մեքենա ունեինք՝ մի երկու տարի։ Իմ պատկերացումներով այդ ժամանակ երևի ձեր երեխեքի տարիքի էի, ու այդ մեքենայով գրեթե ամիսը մեկ քաղաքից դուրս էինք գնում՝ ամեն անգամ մի տեղ։ Շաբաթ առավոտ զարթնում էինք, մտածում էինք՝ ո՞ւր գնանք, ու քշում էինք... ճանապարհին էլ մի մոտիկ կամ հեռու բարեկամի էինք այցելում... մանկությանս ամենաերջանիկ հուշերն են դրա հետ կապված։ Առանց սեփական մեքենայի սենց բան անելը դժվար ա երևի։
    Հա, Վերան էլ ա ասում, որ եթե մեքենա լինի, ինքն էլ տենց բան կկազմակերպի, որ երեխաները երկիրը ճանաչեն ։)
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 06.02.2019, 03:39:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2019), Cassiopeia (06.02.2019), Յոհաննես (06.02.2019)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կողմ։
    - Ժամանակի խնայում
    - Տարբեր հարցերի լուծում (ճանապարհի հետ կապված), որոնցից առաջ ուղղակի հրաժարվում էիր։ Նկատի ունեմ՝ առաջ շատ բաներից հրաժարվում էիր կամ կենցաղդ դասավորում էիր ըստ մեքենայի բացակայության հանգամանքի, հիմա ավելի ազատ ես ընտրություններիդ հարցում, լինի՝ նոր աշխատավայր, երեխայի դպրոց-մանկապարտեզ, հրավիրված վայրեր կամ ուղղակի ճամփորդել․ հեռավորությունները դադարում են հարմարեցման խնդիր լինել (միայն կայանման հնարավորությունը երբեմն ․․․)
    - Ընտանիքով միասին տեղ հասնելը (ի տարբերություն հեծանվի)
    - մեքենաների հետ հոսքով ընթացող հեծանվից անվտանգ եմ համարում
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.02.2019, 04:51:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.02.2019), Աթեիստ (06.02.2019)

  12. #7
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ - մեքենայի ծախսերի ընդամենը մի մասն են ԱՊՊԱ, տեխզննում, անվադողը։ Մանավանդ 10+ տարեկան մեքենայի դեպքում որոշակի խնդիրներ սենց թե նենց առաջանալու են + ընթացիկ ժախսեչի մեջ արժի ներառել շարժիչի յուղ ու արգելակման կոճղակներ փոխելը, որոնք անկախ մեքենայի տեխնիկական վիճակից պետք ա պարբերաբար արվի։ Մինուսներից ա նաև լավ գնով լավ ավտո ճարելը. մեղմ ասած բարդ բան է, մի քիչ էլ բախտի գործոն կա։ Դրա համար խորհուրդ ւեմ տա ՀՀում շահագործված մեքենա գնել, եթե իհարկե սալոնում չի սպասարկվել։ Հայավարի բռնում էժան սպասարկման հետևից են ընկնում՝ գյոզալ ավտոների հեըն անիծվում ա։ Ձեր ընտանիքին իմ կարծիքով հարմար կլինի օրինակ Mitsubishi outlander-ը։ Մանավանդ եթե քիչ եք քշելու ու գազ դնելու անհրաժեշտություն չի լինի՝ 2006-7 թվերի արտադրած, ԱՄՆից բերելու դեպքում 6000-7000$ի կարգի կլինի գինը։ Ստեղից էլ կարելի ա առնել 7000ով, նոր բերած։ Ուղղակի պետք ա իմացած մարդուց առնել, որ ամիսներ հետո չպարզվի, որ սուզված կամ նախկինում շուռ տված ավտո է էղել։ Ձեր դեպքում պլյուսներից կարող եմ էն նշել, որ եթե գնեք մեքենան մինչև տարեվերջ ու չարդարացնի իրեն՝ մյուս տարի գոնե համարժեք գնով կկարողանաք վաճառել, այսինքն ֆինանսապես չեք տուժի։

    Մի բան էլ. էս մեր տապոռ երթևեկության մեջ բարձր մեքենան և՜ տեսադաշտի առումով ա հարմար, և՜ ջպոտ ավտոներին ավելի շատ են զիջում ու զգուշանում :Դ
    Վերջին խմբագրող՝ John: 06.02.2019, 08:39:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2019), Cassiopeia (06.02.2019), Աթեիստ (06.02.2019)

  14. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ընդամենը երբեմն պիտի քշեք, իմ կարծիքով բացասական կողմերը ավելի շատ են՝ հաշվի առնելով Երևանում տաքսիների առատությունն ու էժանությունը։ Մի առավելություն կա, սակայն, որը կարծես չի նշվել․ մեքենա վարելու հմտությունները զարգացնելու ու պահպանելու համար պետք է պարբերաբար քշել։ Եթե փորձ չունես քշելու, մեքենա վարձել ու դեպի Վրաստան քշելը մի քիչ կասկածելի մտահղացում է։

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.02.2019), Freeman (06.02.2019), Աթեիստ (06.02.2019), Ձայնալար (08.02.2019)

  16. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կողմ։
    - Ժամանակի խնայում
    - Տարբեր հարցերի լուծում (ճանապարհի հետ կապված), որոնցից առաջ ուղղակի հրաժարվում էիր։ Նկատի ունեմ՝ առաջ շատ բաներից հրաժարվում էիր կամ կենցաղդ դասավորում էիր ըստ մեքենայի բացակայության հանգամանքի, հիմա ավելի ազատ ես ընտրություններիդ հարցում, լինի՝ նոր աշխատավայր, երեխայի դպրոց-մանկապարտեզ, հրավիրված վայրեր կամ ուղղակի ճամփորդել․ հեռավորությունները դադարում են հարմարեցման խնդիր լինել (միայն կայանման հնարավորությունը երբեմն ․․․)
    - Ընտանիքով միասին տեղ հասնելը (ի տարբերություն հեծանվի)
    - մեքենաների հետ հոսքով ընթացող հեծանվից անվտանգ եմ համարում
    Ժամանակի խնայում չկա, որտև եթե շտապ ա պետք, տաքսին միշտ կա, իսկ քաղաքի կենտրոնում հեծանիվն ավելի արագ ա։
    Մնացած թվարկածդ հարցերն ինձ չեն վերաբերում, որտև աշխատավայրն իմն ա, երեխաները նենց դպրոցում են, որից համ շատ գոհ եմ, համ տրանսպորտ ունի, մնացածի համար տաքսին միշտ կա։
    Ընտանիքով բացի հեռու տեղերից, տաքսին ավելի հարմար ա, էս ճամփեքին տաքսու վարորդն ա լարվում, ոչ թե դու (կամ կինդ
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (06.02.2019)

  18. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ - մեքենայի ծախսերի ընդամենը մի մասն են ԱՊՊԱ, տեխզննում, անվադողը։ Մանավանդ 10+ տարեկան մեքենայի դեպքում որոշակի խնդիրներ սենց թե նենց առաջանալու են + ընթացիկ ժախսեչի մեջ արժի ներառել շարժիչի յուղ ու արգելակման կոճղակներ փոխելը, որոնք անկախ մեքենայի տեխնիկական վիճակից պետք ա պարբերաբար արվի։ Մինուսներից ա նաև լավ գնով լավ ավտո ճարելը. մեղմ ասած բարդ բան է, մի քիչ էլ բախտի գործոն կա։ Դրա համար խորհուրդ ւեմ տա ՀՀում շահագործված մեքենա գնել, եթե իհարկե սալոնում չի սպասարկվել։ Հայավարի բռնում էժան սպասարկման հետևից են ընկնում՝ գյոզալ ավտոների հեըն անիծվում ա։ Ձեր ընտանիքին իմ կարծիքով հարմար կլինի օրինակ Mitsubishi outlander-ը։ Մանավանդ եթե քիչ եք քշելու ու գազ դնելու անհրաժեշտություն չի լինի՝ 2006-7 թվերի արտադրած, ԱՄՆից բերելու դեպքում 6000-7000$ի կարգի կլինի գինը։ Ստեղից էլ կարելի ա առնել 7000ով, նոր բերած։ Ուղղակի պետք ա իմացած մարդուց առնել, որ ամիսներ հետո չպարզվի, որ սուզված կամ նախկինում շուռ տված ավտո է էղել։ Ձեր դեպքում պլյուսներից կարող եմ էն նշել, որ եթե գնեք մեքենան մինչև տարեվերջ ու չարդարացնի իրեն՝ մյուս տարի գոնե համարժեք գնով կկարողանաք վաճառել, այսինքն ֆինանսապես չեք տուժի։

    Մի բան էլ. էս մեր տապոռ երթևեկության մեջ բարձր մեքենան և՜ տեսադաշտի առումով ա հարմար, և՜ ջպոտ ավտոներին ավելի շատ են զիջում ու զգուշանում :Դ
    Էդ վաճառելու մասին ընդհանրապես չէի մտածել, որտև դեռ առնելու մտորումների մեջ եմ լռված ։)

    Բայց առնելուց Zafira ենք վերցնելու։ Համ ավելի էժան ա, համ մեծ, մեզ չաթերը հարմար են։
    Dodge-ն էլ հարմար մինիվեն ուներ, բայց ասին Հայաստանում դրա սպասարկում շատ թանկ ա նստում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հասկանում, թե Երևանում հեծանիվ քշելը ոնց կարա առողջարար լինի։ Էսքան մեքենաների ու արտանետումների մեջ, հատկապես կենտրոնում, հեծանվորդը փաստորեն սպորտով ա զբաղվում, այսինքն արագ-արագ շնչում արտաշնչում ա։ Պատկերացնում եմ ինչքան արտաներում ա հեծանվորդը կամավոր ու ինտենսիվ քաշում թոքերը։ Անուշ

    Ես մեքենայից կհարաժարվեի մենակ, եթե նորմալ հասարակական տրանսպորտ լիներ։ Չկա, ուրեմն մեքենա։ Ավոտյին ոչ մի բան չի փոխարինի, հատկապես եթե երեք երեխա կա տունը։ Հո մենակ դպրոցը չի՞։ Մեկ էլ վռազ մի բան ա պետք։ Կամ նոր տարվա առևտուրը ո՞նց անես։ Որ հեծանիվով անես, տունդ մարդ չի գա։

    Opel Zafira-ն շատ լավ ընտրություն ա։ Մեծոտ ա - իսկական ընտանեկան մեքենա, ահագին ապահով ա, ահագին կոմֆորտնի ա, Էժան ա, պահելը հեշտ ա ու էլի էժան ա։ Դուք էլ եթե շատ չեք քշում, ուրեմն առանձնապես շուտ-շուտ յուղ, կալոդկեք, անիվներ փոխելու կարիք չի լինելու։ Մեկ-մեկ կարող ա մոյկա տանես։

    Քաղաքի էս ոռի վիճակում քշելն էլ սովորելու վրայա։ Մեկ-երկու հարմարվում ես։ Կամ էլ նենց ժամերի ես դուրս գալիս, որ քիչ մեքենա լինի։ Ասենք, ժամը վեցից ութը կենտորն իջնելը ինքնախարազանում ա, կարելիա հրաժարվել։

    Կարճ ասած, Արտ ջան, շատ մի մտածի, գնի մեքենան։ Դուրդ չի գա, կտաս մենք կքշենք

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2019), Cassiopeia (06.02.2019), Progart (06.02.2019), Ձայնալար (08.02.2019)

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեծանիվը Երևանում միանշանակ ավելի արագ ա։ Բազմաթիվ այլ ծանրաբեռնված երթևեկությամբ քաղաքներում էլ։ Մենակ մեծ հեռավորությունների դեպքում ա մեքենան ժամանակ խնայում։
    Ու մեքենան շատ ավելի վտանգավոր ա ոչ միայն ավտովթարների տեսանկյունից (ավելի արագ շարժվող մեքենան ավելի ուժեղ հարված ա ստանում), այլև ընդհանրապես կյանքի կտրվածքով (հեծանիվ քշելով միանգամից ֆիզիկական ակտիվության հարց ես լուծում, իսկ նույն ժամանակը մեքենայում անցկացնելով ավելացնում ես նստակյաց կյանքիդ րոպեները)։

    Հա, ու հեծանիվով էլ ա հնարավոր սաղ ընտանիքով նույն ժամին տուն հասնել։ Մարդու մտքին տեղ լինի

    Բայց դե Աթեիստը, կարծում եմ, հեծանիվի բոլոր առավելությունները շատ լավ գիտի։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.02.2019)

  23. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց դե Աթեիստը, կարծում եմ, հեծանիվի բոլոր առավելությունները շատ լավ գիտի։
    Ինքը գիտի հեծանիվի բոլոր առավելությունները, քանի որ դեռ չգիտի մեքենայի բոլոր առավելությունները

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.02.2019), Գաղթական (06.02.2019)

  25. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ հասկանում, թե Երևանում հեծանիվ քշելը ոնց կարա առողջարար լինի։ Էսքան մեքենաների ու արտանետումների մեջ, հատկապես կենտրոնում, հեծանվորդը փաստորեն սպորտով ա զբաղվում, այսինքն արագ-արագ շնչում արտաշնչում ա։ Պատկերացնում եմ ինչքան արտաներում ա հեծանվորդը կամավոր ու ինտենսիվ քաշում թոքերը։ Անուշ

    Ես մեքենայից կհարաժարվեի մենակ, եթե նորմալ հասարակական տրանսպորտ լիներ։ Չկա, ուրեմն մեքենա։ Ավոտյին ոչ մի բան չի փոխարինի, հատկապես եթե երեք երեխա կա տունը։ Հո մենակ դպրոցը չի՞։ Մեկ էլ վռազ մի բան ա պետք։ Կամ նոր տարվա առևտուրը ո՞նց անես։ Որ հեծանիվով անես, տունդ մարդ չի գա։
    Երևանի ամբողջ բնակչությունն ա էդ արտանետումները շնչում, նենց որ տարբերություն չկա Բայց կարելի ա օրինակ արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ անել ու քաջալերել, որ հնարավորինս քիչ մարդիկ ավտո քշեն։ Բայց դա երևի անհասանելի երազանք ա, էս թեմայի հետ էլ կապ չունի։

    Ինչ վերաբերում ա Նոր տարվա առևտրին, դա հեծանիվով հանգիստ հնարավոր ա անել (մենք արել ենք)։ Մարդու մտքին տեղ լինի։ Տարածված կարծիք կա, թե հեծանիվով չես կարա առևտուր անես, չես կարա վրան բան բարձես։ Սաղ սուտ ա։ Ես հեծանիվով ինչ ասես չեմ տեղափոխել։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.02.2019)

  27. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևանի ամբողջ բնակչությունն ա էդ արտանետումները շնչում, նենց որ տարբերություն չկա Բայց կարելի ա օրինակ արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ անել ու քաջալերել, որ հնարավորինս քիչ մարդիկ ավտո քշեն։ Բայց դա երևի անհասանելի երազանք ա, էս թեմայի հետ էլ կապ չունի։
    Ընկեր, բայց հեծանիվ քշելուց, երբ ակտիվ ֆիզիկական աշխատանք ես կատարում, ու շնչառությունդ ավելի ինտենսիվ ա, ավելի շատ ես չէ՞ շնչում էտ օդը։ Ու դու միշտ փողոցով ես քշում, հետևապես ուղիղ արտանետումների կենտրոնում ես։

    Ես լրիվ համաձայն եմ, որ պետք ա արտանետումների կրճատմանն ուղղված քայլեր անել։ Իմ համար լուծումը հասարակական տրանսպորտը զարգացնելն ա։ Սաղ Երևանին հեծանիվ չես նստացնի, ցավալի ա, բայց բացառվում ա։ Բայց քանի դեռ էս վիճակն ա քաղաքում, հեծանիվ քշելը թոքերի ռակի ավելի շուտ կհասցնի, քան ծխելը։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա Նոր տարվա առևտրին, դա հեծանիվով հանգիստ հնարավոր ա անել (մենք արել ենք)։ Մարդու մտքին տեղ լինի։ Տարածված կարծիք կա, թե հեծանիվով չես կարա առևտուր անես, չես կարա վրան բան բարձես։ Սաղ սուտ ա։ Ես հեծանիվով ինչ ասես չեմ տեղափոխել։
    Հորս արև ձև չկա։ Արի մի հատ երկու յաշիկ արաղ ու քսան շիշ կոլա տամ ձեռդ, տենամ ոնց ես հեծանիվով տանելու Մնացածը չեմ ասում, ասենք ութ կիլանոց խոզի բուդը։

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •