artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Գերմանական ու ճապոնական մեքենաներից ճիշտը չկա՝ իմ համար:
Բայց կոնկրետ Մերսեդես առնելուց՝ տվածդ գնի առնվազն 25-30%-ը մենակ իրա անվան համարա:
Էդ էլ՝ առնվազն, որտև ասենք մատոռը Renault-իա, կոնկրետ R կլասը կամ ԱՄՆ-ի, կամ էլ՝ Մեքսիկայի զբոռկայա:
Տակը անուննա մնում «գերմանական»:
Հասկանում եմ, որ Մերսը Հայաստանում ամենա-ամենա մեքենանա, բայց չեմ հասկանում, թե ինչի ))
Մի հատ «դվայոռնի» փեսա ունեմ: Էդ էլ հյուր էր եկել, ասումա՝ սխալ ես արել էս ես առել, Մերսից ճիշտը չկա:
Ասենք իրանն էլ 20 տարվա Մերսա էլի..
Ասում եմ՝ ընկեր, ես ճապոնականն ավելի եմ հավանում, դու եկել գարաժից հանած յուղը վրեն մեքենան ինչի՞ հետ ես համեմատում..
Ասումա՝ դե էդ քո մեքենան Հայաստանում 2-րդ/3-րդ սորտիա համարվում, թող թեկուզ 20 տարվա լինի, բայց Մերս լինի ՃՃ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ուրեմն մերսի փափկությունը, ույուտը, էլէկտրոնիկան ու մանավանդ պավառոտը վերջնա։ Հին մոդելները համ էլ շատ որակյալ են ու ուշ շարքից հելնող, բայց հիմիկվանները չէ։ Մի քանի տարի քշում ես ու սկսում ես փողերդ վրեն լցնես։
Ես էլ եմ ճապոնական քշում, բայց քանի որ նախկինում մերս էի քշում ամեն օր քրֆում եմ էս ավտոիս։ ճճճճ Մի տարիա անցել, բայց չեմ հարմարվում։ Սրա միակ ու կարևոր լավ կողմն էն ա, որ անտերը չի փչանում ու քիչա ծախսում։ Բայց կապ չունի ծախելու եմ ռադ անեմ![]()
Պավառոտի պահը չհամեմատես, ամեն օր քրֆում եմ։ ճճճ
Գաղթական ջան կարողա չես բողոքում, բայց որպեսզի համեմատես պիտի նա էլ քշես ու կարողա արդեն զգալի տարբերություն տենաս։ Էս նոր արտադրություններից շատ են բողոքում դրա համար էլ որոշել եմ ամերիկականի վրա կենտրոնանալ, ոպշմ ֆորդ ֆյուժն եմ ուզում![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Բա ի՞նչ խորհուրդ կտաս։
Պետք ա ընտանեկան մեքենա, ցանկացալի ա մինիվեն, Toyota Voxy-ն իդեալական բան էր, եթե ձախ ղեկով լիներ։
Գինը մինչև 6000$-ի մեջ ուզում եմ տեղավորվեմ։
Էս պահին Զաֆիրայից ու R350-ից բացի ուրիշ հարմար բան չեն ասել։
Զաֆիրայի հետևի շարքը շատ նեղ ա, Մերսը սպասում եմ Հոսը ասի, թե թանկությունից բացի ինչից են բողոքում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
գինե ո՞նց դնենք մի կողմ ։Ճ չհաջողված է էնքանով, որ գին-որակ հարաբերակցությամբ վերջերում է։ Թե չէ որ գինը մի կողմ դնենք՝ այսինքն որ ինձ ասեին մի ավտո ասա, նվիրենք, միանշանակ VOLVO XC40 կուզեի, բայց գինն էլ հաշվի առնելով՝ Tiida եմ քշում, էլի իր գնի համեմատ լավն է։ Ես օրինակ սենց սկզբունքով եմ առել ավտո․ 1․ ինչքան եմ գումար նախատեսել 2․լավագույն տարբերակը էդ գնի սահմաններում։
Եթե ասենք 7-8 հազար $ ես նախատեսել՝ R կլասս Մերսեդեսից շատ ավելի հարմար տարբերակներ կգտնես հաստատ։ Կոմֆորտով միգուցե զիջող, բայց շատ ավելի ձեռնտու՝ երկարաժամկետ ապագայի կտրվածքով։
boooooooom (16.02.2019)
ուշադրություն դարձրու էս մոդելներին օրինակ՝
1․ Volkswagen Sharan
2․ Peugeot 807
3․ Mazda MPV օրինակ էս մեկը, ձեր պարագայում, նաև գնային առումով, կարծում եմ ուշադրության արժանի է սա
Օպել Զաֆիրան էլ կա ու կա… Իսկ Ռ կլասս, ես օրինակ չէի էլ քննարկի էդ տարբերակը: եսի՞մ
Մինիվեն մի քիչ էն չի էլի, եսիմ..
Տես՝ R350-ն էլա իմ ասած break-ից:
Օրինակ Volkswagen passat-ի break-ից նայել ե՞ս:
List.am-ում չգտա, բայց էստեղ 2009թ-ի 5,5-ով տալիս են: Էն էլ՝ կարելիա բազար անել:
Եթե քշող լինի՝ կարա գա տանի: Եթե չէ՝ բեռնափոխադրումը վախտին 1000-ի կարգի էր, հիմա չիդեմ:
+ 6000կմ-ի վառելիք՝ մոտ 500 ա նստում:
+ ռաստամոժկեն, էս նոր օրենքով, պիտի նայել, թե ինչքան կլինի:
Գների տարբերությունը խնդրեմ. Հոսի էս ասածը 2004թիվա ու 4.500
Բայց սրա 2006թիվը, մեր մոտ, 1.700-ով տալիս են..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ապեր, Opel Zafira առ։ Ձեր առաջին ավտոն ա, պիտի լինի էժան, պարկտիկ, հեշտ պահվող ու որ մի երկու տեղ էլ քսեք-մսեք սրտներիդ դարդ չլինի։ Ասեմ, լիքը մարդ խնդում ա Opel-ի վրա, բայց ինքը վստահելի ու հեշտ պահվող ավտոյա, մեկ էլ Wolksvagen-ը։ Ես հիմա մի հատ Оpel Mokka ունեմ, համ ես եմ շքում, համ կինս, համ պապաս մեկ ու մեջ դաչայա գնում դրանով, տղես տանում ա մոյկա, աղջիկս էլ վրեն քշել ա սովորումՄուրազ ավտոյա։
boooooooom (16.02.2019), Աթեիստ (16.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ