Մենք էլ տենց երկմտանքների մեջ էինք, վերջը առանք: Ծախսերը սկզբում են շատ-շատ: Մեքենան առնելուց հետո մոտավորապես 800 դոլարի տեխզննման, անիվների փոխման ու լրացուցիչ մասերի նորոգման տվեցինք: Հիմա բենզին ա, որը տաքսիից թանկ ա նստում (շուտով գազ կդնենք, հիմա էլ հեղուկ գազ, թե սովորական հարցերի մեջ ենք)

Բայց դրական կողմեր էլ ունի`
1. Տրանսպորտ նստելուց շատ-շատ էի հոգնում, առավոտյան խցկված 40 րոպե գնալը էներգայիս մի մեծ մասը առավոտվանից տանում էր: Դրանից բացի օրվա վերջում հոգնած տրանսպորտ սպասելն էր տանջալից (հատկապես ձմռանը), էլ չեմ ասում, որ գիշերը կամ տեղ չի լինում կանգնելու հայաստանյան հասարակական տրանսպորտում, կամ ընդհանրապես անորոշ ա, երբ կգան կամ կգա՞ն
2. սկսել ենք ավելի շատ ազատ ժամանակ ունենալ: Իրականում տաքսի կանչել/սպաել կամ հասարակական տրանսպորտից օգտվելը շատ ժամանակ ա տանում ի տարբերություն մեքենայի:
Բացասականներից
1. Քիչ ենք քայլում

, բայց էդ էլ կոմպեսացնում ենք ջիմ գնալով (առաջ ջիմ հասնելը մի հատ երկար պրոցես էր տարածքի պատճառով)
Էջանիշներ