Տեսողությունդ ստուգե՞լ ես։
Ես թեթև կարճատեսություն ունեմ (մի աչքս -0.75, մյուսը՝ -0.5), որը առօրյա կյանքում առանձնապես չէր խանգարում ու ես նույնիսկ գլխի չէի ընկնում այդ մասին։ Բայց մեքենա վարելիս դա շատ կարևոր է։ Ես առանց ակնոցի ղեկին չեմ նստում։
Հետաքրքիրն այն է, որ դպրոցում և այլ տեղեր երբ տեսողություն էին ստուգում, ես ամենաներքևի տողն էլ կարողանում էի կարդալ։ Ինձ թվում է, Հայաստանում գիտակցաբար իգնոր են անում թեթև կարճատեսությունը։ Շատ ծանոթներ ունեմ, որ պնդում են, թե կարճատեսություն չունեն, ասում եմ հլը փորձի ակնոցներս։ Դնում ու ապշում են՝ "յաաաաաաա, սենց հստակ կարելի էր տեսնել, ես էլ խաբար չէի":
Էջանիշներ