Վարդ ջան, ես նենց եմ զզվում էդ առևտրից, որ հաստատ չեմ դնի մի հատ էժանն առնեմ, հետո դա ծախեմ արդեն ուզածս առնեմ։ Միանգամից կվերցնեմ որը ուզում ենք, պրծնեմ։
Բայց ես նաև հասկանում եմ, որ եթե քշել սովորեմ, կարող ա իմ մոտ էլ դառնա վատ սովորություն, հեծոյից անցնեմ դրան։
Դրա համար որոշել եմ մինչև քաղաքի երթևեկությունը չդառնա իմ ուզածի պես, քշել չսովորեմ։
Ակնհայտ ա, որ էս տեմպերով կյանքում չեմ սովորի։
Ու էս ֆոնի վրա առնել ավտո, որը մենակ Վերան ա քշելու, ու դրանով ակնկալել գնալ ասենք Վրաստան ու Սևան խելքս չի կտրում։
Էնօր տաքսու մեջ մի հատ շան աղջիկ նենց կտրուկ քաշեց վրեքս, որ մենակ վարորդի կայծակնային ռեակցիան փրկեց (շատ աննշան խազեց)։
Ու Վերան, թեև հեծոյի վրա ահագին ռեակցիան լավացել ա, մեկ ա տենց չի կարա։
Իսկ շառը միշտ կողից ա գալիս։
Էջանիշներ