User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 253 հատից

Թեմա: Մեքենա - գնե՞լ, թե՞ ոչ։

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ ես եմ ֆիզիկապես վատ պատրաստված, թե որոշ մարդիկ են շատ լավ պատրաստված, բայց չեմ կարում պատկերացնեմ, որ ասենք քաղաքի կենտրոնից հնարավոր ա ամեն օր հեծանիվով բարձրանալ Զեյթուն։ Առաջ որ գործիս տեղը Բաղրամյանի վերեւներում էր, մի շրջան հաճախ էի հեծանիվով իջնում գործի ու հետ գնում Զեյթուն։ Իհարկե, իջնելը թույն էր, տրանսպորտից 2-3 անգամ արագ հասնում էի։ Բայց բարձրանալուց հետո միշտ սատկած էի լինում, որտեւ մոտ 45 րոպե անընդմեջ դիք բարձրանալ էր, ինչը գործից հոգնած դուրս գալուց հետո էնքան էլ տեղին չէր։

    Եթե հակառակը լիներ՝ գործի գնալը դիք բարձրանալ լիներ, էդ դեպքում ընդհանրապես պիտի հետս փոխելու շորեր վերցնեի, որ հասնեի տեղ, թաց շորերս փոխեի։

    Ասածս էն ա, որ ինչ էլ լինի, Երեւանը չեմ համարի հեծանվային քաղաք։ Բայց մյուս կողմից որ երթեւեկությունը տեսնում եմ, մտածում եմ, որ եթե ավտո ունենամ էլ, էս քաղաքի մղձավանջի ու կայանատեղիների բացակայության պայմաններում չեմ ուզի քշել։ Ավտոն ավելի պետքական եմ համարում քաղաքից դուրս գնալու համար (առավել եւս մեր քաոսային միջքաղաքային տրանսպորտի պայմաններում, երբ սկի մի հատ չվացուցակ չի լինում գտնել ինտերնետում)։ Բայց եթե նորմալ վարձույթի ծառայություններ լինեն (չգիտեմ՝ եղածները ոնցն են), ապա երեւի դրա համար էլ ա մեքենա առնելու իմաստը կորում, կարելի ա վարձել։
    Պարտադիր չի, որ քաղաքը տափակ լինի, որ հեծանվային քաղաք համարվի։ Նայի, ես Օրհուսում եմ աշխատում, որը բավական դիքոտ ա, որոշ տեղերում նույնիսկ Երևանից բեթար դիքեր կան (ասենք Երևանում հիմնականում դանդաղ բարձրանում ես, իսկ ստեղ կան դիքեր, որ ուղղահայացին ավելի մոտ են, ու երբեմն հեծանիվից իջնելուց բացի ուրիշ ձև հնարավոր չի բարձրանալ)։ Ու ճիշտ ա՝ ստեղ մեքենա օգտագործողներն ավելի շատ են Կոպենհագենի համեմատ, բայց քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են հեծանիվ քշելը խթանելու համար։ Ասենք, հենց վերելքի ամենադիք մասն անցնում ա, ցուցանակ ա հայտնվում, որ ստեղից ավելի հեշտ ա։ Ճիշտ ա՝ էլի վերելք ա, բայց ավելի հեշտ վերելք ա։ Հետո, ճամփեքին թվատախտակներ կան, որ հաշվում են էդ տեղով էդ օրն անցած հեծանվորդների թիվը, ու քեզ լավ ես զգում անկախ ամեն ինչից։

    Իհարկե, մարզվածությունը մեծ դեր ունի։ Ես էլ որ կենտրոնից մինչև Աջափնյակ կամ Զեյթուն հասնում էի, շունչս փչում էր։ Բայց դե մեկ ա ավելի շուտ էի հասնում։ Հետո շատերը արագությունների դերը թերագնահատում են։ Ասենք, Օրհուսի էս ահավոր դիքերի վրա կամ հենց Երևանում սարքում եմ 1, հանգիստ բարձրանում։ Թվում ա՝ ահավոր դանդաղ ես գնում, կողքդ ոչինչ չի շարժվում, բայց արդյունքում էդքան շատ չես հոգնում ու մեկ ա պրոպկայում լռված ավտոյից արագ ես տեղ հասնում (դանդաղ շարժվելը չշարժվելուց լավ ա

    Դե էլ չասեմ, որ կան նաև էլեկտրական հեծանիվներ։ Մոպեդներ կամ մոտոցիկլետներ չէ, այլ հենց էլեկտրական հեծանիվներ, որոնք քեզ օգնում են պեդալելիս։ Ես անձամբ չունեմ դրանցից, բայց դիքոտ քաղաքներում շատ հարմար ա։ Լրիվ ծուլություն չի, դու էլի ոտքերովդ աշխատում ես, բայց ուժասպառ չես լինում։

    Ասածս. մարդու մտքին տեղ լինի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.02.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •