Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Երևանի ամբողջ բնակչությունն ա էդ արտանետումները շնչում, նենց որ տարբերություն չկա Բայց կարելի ա օրինակ արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ անել ու քաջալերել, որ հնարավորինս քիչ մարդիկ ավտո քշեն։ Բայց դա երևի անհասանելի երազանք ա, էս թեմայի հետ էլ կապ չունի։
Ընկեր, բայց հեծանիվ քշելուց, երբ ակտիվ ֆիզիկական աշխատանք ես կատարում, ու շնչառությունդ ավելի ինտենսիվ ա, ավելի շատ ես չէ՞ շնչում էտ օդը։ Ու դու միշտ փողոցով ես քշում, հետևապես ուղիղ արտանետումների կենտրոնում ես։

Ես լրիվ համաձայն եմ, որ պետք ա արտանետումների կրճատմանն ուղղված քայլեր անել։ Իմ համար լուծումը հասարակական տրանսպորտը զարգացնելն ա։ Սաղ Երևանին հեծանիվ չես նստացնի, ցավալի ա, բայց բացառվում ա։ Բայց քանի դեռ էս վիճակն ա քաղաքում, հեծանիվ քշելը թոքերի ռակի ավելի շուտ կհասցնի, քան ծխելը։

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ վերաբերում ա Նոր տարվա առևտրին, դա հեծանիվով հանգիստ հնարավոր ա անել (մենք արել ենք)։ Մարդու մտքին տեղ լինի։ Տարածված կարծիք կա, թե հեծանիվով չես կարա առևտուր անես, չես կարա վրան բան բարձես։ Սաղ սուտ ա։ Ես հեծանիվով ինչ ասես չեմ տեղափոխել։
Հորս արև ձև չկա։ Արի մի հատ երկու յաշիկ արաղ ու քսան շիշ կոլա տամ ձեռդ, տենամ ոնց ես հեծանիվով տանելու Մնացածը չեմ ասում, ասենք ութ կիլանոց խոզի բուդը։