Դանիական իդեալ չի, եվրոպական մեծ քաղաքներում գնալով ավելի ա խթանվում հեծանիվով տեղաշարժվելը։ Նույն Դանիայում էլ գնալով ավելի են խթանում զանազան միջոցներով (թե՛ արագընթաց ճանապարհներ կառուցելով, թե՛հարկային քաղաքականությամբ, թե՛ ճամփեքին մոտիվացնող ցուցանակներ ու սարքեր դնելով)։ Թե չէ ոչ ոք օդից չի սկսի հեծանիվ քշել, դա խթանել ա պետք։ Իսկ հաշվի առնելով ընդհանուր առմամբ աշխարհով մեկ բնապահպանական աղետը, պլյուս Երևանի օդի կեղտոտությունը, քաղաքի կառուցվածքը, երթևեկության ծանրաբեռնվածությունը ու կլիման, Երևանում հեծանիվը խթանելն էնքան էլ բարդ գործ չի, ինչքան սաղին թվում ա։ Ուղղակի պիտի քաղաքային իշխանությունների մտքին տեղ լինի, բայց իրանք զբաղված են տոնածառ զարդարելով ու իրար պարգևատրելով։
Հետաքրքիրն էն ա, որ օրինակ Եվրոպայի ամենահեծանվային քաղաքում՝ Խրոնինգենում, հենց էսպիսի ջահել քաղաքային իշխանություն ա մեքենաների վերջը տվել՝ արժանանալով սարսափելի դիմադրության մեքենատերերի ու բիզնեսների կողմից, բայց իրանք իրանց ուզածն արել են ու հրաշալի արդյունք ստացել։ Էն էլ մեր ջահել քաղաքային իշխանությունները ոնց որ ուրիշ առաջնահերթություններ ունեն։ Ափսոս։
Էջանիշներ