Մի քանի ամիս ա մի խնդրի առաջ եմ կանգնել։
Բարեկամներս համոզում են, որ իմ ընտանիքին մեքենայա պետք։
Ընտանիքն արդեն մեծ ա (3 երեխա), ու տաքսով միշտ չի որ հարմար ա։
Բացի այդ ամառը որ ընկերներով ուզում ենք Սևան գնալ, կամ որ որոշում ենք Վրաստան գնալ, զգում ես, թե ինչ լավ կլիներ սեփական մեքենան ունենալ։
Կոնկրետ գրեմ կողմ ու դեմ գործոնները։
Կողմ։Սեփական մեքենա - մոտեցող տաքսու մեքենայի ու վարորդի վիճակը բախտի վրա չի մնում
Երկար ճանապարհների դեպքում լավ ձեռնատու ա
Միշտ կարամ հեծանիվս հետո տանեմ (ի տարբերություն տաքսիների)
Մյուս տարվանից ԵԱՏՄ մաքսազերծման հարկերն են սկսելու գործել ներկրվող մեքենաների վրա, ու գները կտրուկ թռնելու են։
Դեմ։
Գին
Սպասարկում (ապպա, ինչ որ պետական տուրքեր, անվադողեր)
Ռիսկեր - Ես դեռ հրաժարվում եմ էս քաղաքում մեքենա վարել (էս պահին ոչ էլ գիտեմ վարել), վարելու ա կինս, իսկ դա մեր երթևեկության պայմաններում խնդիր ա։
Դեռ էս կողմ-երից մենակ Սևան Վրաստանն են, որ իսկականից ուզում եմ, բայց մենակ տարվա մեջ 2-3 անգամվա համար մեքենա գնելը համարում եմ հիմարություն։
Խնդրում եմ օգնեք, այլ փաստարկներ բերեք, կողմնորոշվեմ։
Ասեք, թե ինչ ա տալիս մեքենան էն մարդուն, որը գնելու ա, որ կինը երբեմն քշի։




De gustibus et coloribus non est disputandum.
Մեջբերել
մանկությանս ընթացքում մի ժամանակաշրջան եղավ, որ մեքենա ունեինք՝ մի երկու տարի։ Իմ պատկերացումներով այդ ժամանակ երևի ձեր երեխեքի տարիքի էի, ու այդ մեքենայով գրեթե ամիսը մեկ քաղաքից դուրս էինք գնում՝ ամեն անգամ մի տեղ։ Շաբաթ առավոտ զարթնում էինք, մտածում էինք՝ ո՞ւր գնանք, ու քշում էինք... ճանապարհին էլ մի մոտիկ կամ հեռու բարեկամի էինք այցելում... մանկությանս ամենաերջանիկ հուշերն են դրա հետ կապված։ Առանց սեփական մեքենայի սենց բան անելը դժվար ա երևի։

Յանի մենք էլ խելոք բաներ ենք անում։

Էջանիշներ