User Tag List

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 90 հատից

Թեմա: Սոցիալական ցանցերի հոգեբանություն

  1. #76
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց էլ կապված թեմայի հետ։
    Եղե՞լ են ձեր հետ դեպքեր, որ․
    1․ Սոց․ ցանցով ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեր վրա թողել ա շատ լավ/վատ տպավորություն, իսկ հետո իրական կյանքում ծանոթությունը հիասթափացրել/հաճելիորեն զարմացրել ա։
    Իրական կյանքում հիասթափության դեպք չեմ մտաբերում: Իսկ որ սոց. ցանցերում վատ տպավորություն թողնի, հետո` իրականում հանդիպելիս` լավ, մի երկու դեպք եղել ա շատ վաղուց:

    2․ Իրականում ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեզ տպավորել ա ու շատ հետաքրքիր մարդ ա թվացել, բայց հետո մտել քչփորել եք ստատուսները, քոմենթները ու, մեղմ ասած, հիասթափվել։
    Կածում եմ` չի եղել նման դեպք:

    3․ Ձեր ծանոթներից (մոտիկ, կարևոր մարդկանցից) մեկը իր գրառումներով ու ընդհանրապես վարքով սոց․ ցանցերում փոխել ա ձեր տրամադրվածությունը իր հանդեպ, հետևաբար նաև վերանայել եք հարաբերությունները իր հետ։
    Մի դեպք ա եղել, երբ սկզբից իրականում եմ ճանաչել ու ընդհանուր առմամբ ահագին դրական կարծիք եմ ունեցել, բայց հետո սոց. ցանցերում գրառումները տեսնելով` կարծիքս ահագին փոխվել ա դեպի վատը. որոշ բացասական հատկանիշներ եմ բացահայտել, որոնք իրականում չէին դրսևորվել: Բայց ինձ թվում ա` իրականում շփումը քիչ ա եղել ու մի քիչ սահմանափակ հանգամանքներում, թե չէ` էդ հատկանիշները վաղ թե ուշ կդրսևորվեին: Ճիշտն ասած` նման ուրիշ դեպք չեմ հիշում, որ եղած լինի հետս:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #77
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրական կյանքում հիասթափության դեպք չեմ մտաբերում: Իսկ որ սոց. ցանցերում վատ տպավորություն թողնի, հետո` իրականում հանդիպելիս` լավ, մի երկու դեպք եղել ա շատ վաղուց:

    Կածում եմ` չի եղել նման դեպք:

    Մի դեպք ա եղել, երբ սկզբից իրականում եմ ճանաչել ու ընդհանուր առմամբ ահագին դրական կարծիք եմ ունեցել, բայց հետո սոց. ցանցերում գրառումները տեսնելով` կարծիքս ահագին փոխվել ա դեպի վատը. որոշ բացասական հատկանիշներ եմ բացահայտել, որոնք իրականում չէին դրսևորվել: Բայց ինձ թվում ա` իրականում շփումը քիչ ա եղել ու մի քիչ սահմանափակ հանգամանքներում, թե չէ` էդ հատկանիշները վաղ թե ուշ կդրսևորվեին: Ճիշտն ասած` նման ուրիշ դեպք չեմ հիշում, որ եղած լինի հետս:
    Ամեն դեպքում, հաճախ ա լինում, որ մարդու իրական ու ինտերնետային "կերպարները" տարբերվում են:

  3. #78
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում Black Mirror նայող կա՞։

    Երրորդ սեզոնի առաջին էպիզոդը նայեք էս թեմայով, շատ լավն ա ․․․

    Nosedive

  4. #79
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, հաճախ ա լինում, որ մարդու իրական ու ինտերնետային "կերպարները" տարբերվում են:
    Ընդհանրապես համաձայն եմ, բայց պիտի խոստովանեմ, որ ինձ հետ արդեն վաղուց համարյա չեն լինում նման անակնկալներ. երևի շատ եմ թրծվել վիրտուալ-ռեալ միջավայրերի մեջ, հիմա ահագին գլուխ եմ հանում տենց բաներից :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #80
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում Black Mirror նայող կա՞։

    Երրորդ սեզոնի առաջին էպիզոդը նայեք էս թեմայով, շատ լավն ա ․․․

    Nosedive
    Հետաքրքրեց, անպայման կնայեմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես համաձայն եմ, բայց պիտի խոստովանեմ, որ ինձ հետ արդեն վաղուց համարյա չեն լինում նման անակնկալներ. երևի շատ եմ թրծվել վիրտուալ-ռեալ միջավայրերի մեջ, հիմա ահագին գլուխ եմ հանում տենց բաներից :
    Էտ շատ լավ ա Հիասթափություններ քիչ կլինեն

  6. #81
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հետաքրքիր է, բայց ֆբից հրաժարվելը իմ համար, հիմա եմ հասկանում, որ աբստամբության պես մի բան էր․ ա լյա՝ բողոք աշխարհի դեմ, որ սա նոր նորմալը չէ, ու երբեք չի կարեի գերադասել-ստորադասել իրականությունները՝ վիրտուալ թե ռեալ։ Բայց եկանք մի պահի, երբ կար գերադասություն իրոք․ վիրտուալը սկսել էր հաղթել՝ սկսած քաղականությունից մինչև դասախոսի՝ ես այս մասին ֆբ խմբում գրել էի: Ես ինձ շատ ըմբոստ չէի որակի, բայց հասկացա, թե որքան կապանքներ են միանգամից հրամցվում, որոնք ընդունվում են նորմալ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր չկան ՖԲ-ում, ինքնըստինքյան, բացառվում են շատ ու շատ հարցերում։ Իսկ հոգեկան առողջության հետ կապված, ամենակարևոր բաներից մեկը, որ վերևում չտեսա՝ օնլայն սթոլքինգն ա, հայերեն երևի՝ հետևամոլությու՞ն ... մմ․․ ուրիշ կողմ տարավ ։Դ Ամեն դեպքում, էդ ցավով ես էլ եմ տառապել, ավելի շատ տառապել պատճառը ինքս իմ համար չգտնելուց, ու հետո զգացել, որ ես եմ սթոլքինգի զոհ, քիչ-քիչ բացահայտել, որ իմ քայլերը արձանագրվում են, ու կյանքում առաջին անգամ վիրտուալ մերկության ապտակը զգացել։ Ինստագրամը մի առավելություն ունի ՖԲ-ից, էնտեղ եթե փակվում ես՝ փակվում ես, անգամ ընդհանուր ընկերների միջոցով ոչ մի հրապարակում չի լինում տեսնեկ։ Իսկ ՖԲից երբեք չես ՛՛պախկվի՛՛․ անհատակ անդունդ կամ լաբիրինթոս է։
    Jeez, here we go again!

  7. #82
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Fragile-ի խոսքերից Նայել գրառումը

    Ըմբոստանաս-չըմբոստանաս, մի բան եթե օրինական հիմքով դառնում է կյանքի ու գործունեության պայմաններից, ստիպված ես լինում ընդունել, բայց քո կանոններով․ օրինակ՝ դնել "ոչմի" կամ սահմանափակ ինֆո քո մասին ու հետևել դասախոսիդ հայտարարություններին։ Կամ, եթե օրենքը թույլ է տալիս, պահանջել դասախոսիդ, որ միայն ֆբ չդնի իր հայտարարությունները, այլ օգտագործի ավելի "փրայվիթ" միջոցներ ևս, իմեյլ՝ օրինակ։ Մեկ-երկու նման բողոքներ, և ֆբ-ի ուժը՝ որպես պարտադիր հարթակ, կթուլանա։
    Ուզում էի ասել, որ սոցիալական ցանցերի պարտադրանքի գերակայությունը մեզնից է կախված․ և՛ ընդունողներից, և՛ չընդունողներից։ Ուղղակի չընդունողները պիտի ավելի հետևողական լինեն ըմբոստացման մեջ՝ ոչ միայն ուղղակի ջնջվելով կամ բացառելով իրենց ներկայությունը էդ հարթակներում, այլև պահանջելով, որ դրանք չդառնան միակ այլընտրանքը

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (08.03.2021), մարդ եղած վախտ (08.03.2021), Ուլուանա (08.03.2021)

  9. #83
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըմբոստանաս-չըմբոստանաս, մի բան եթե օրինական հիմքով դառնում է կյանքի ու գործունեության պայմաններից, ստիպված ես լինում ընդունել, բայց քո կանոններով․ օրինակ՝ դնել "ոչմի" կամ սահմանափակ ինֆո քո մասին ու հետևել դասախոսիդ հայտարարություններին։ Կամ, եթե օրենքը թույլ է տալիս, պահանջել դասախոսիդ, որ միայն ֆբ չդնի իր հայտարարությունները, այլ օգտագործի ավելի "փրայվիթ" միջոցներ ևս, իմեյլ՝ օրինակ։ Մեկ-երկու նման բողոքներ, և ֆբ-ի ուժը՝ որպես պարտադիր հարթակ, կթուլանա։
    Ուզում էի ասել, որ սոցիալական ցանցերի պարտադրանքի գերակայությունը մեզնից է կախված․ և՛ ընդունողներից, և՛ չընդունողներից։ Ուղղակի չընդունողները պիտի ավելի հետևողական լինեն ըմբոստացման մեջ՝ ոչ միայն ուղղակի ջնջվելով կամ բացառելով իրենց ներկայությունը էդ հարթակներում, այլև պահանջելով, որ դրանք չդառնան միակ այլընտրանքը
    Ճիշտ եք, համաձայն եմ, ու այլընտրանքները գտնում եմ ավելի հեշտ, քան տեքստում է թվում, բայց խնդիրը արդեն իսկ ՖԲ-ում չլինելը բացառելն է, որը որոշակի անհարմարության զգացում է տալիս միշտ։
    Jeez, here we go again!

  10. #84
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    2000 թվին շատերն ինտերնետ չունեին, չգիտեին դա ինչ ա, բայց 2005-ին արդեն ամոթ էր էլ. հասցե չունենալը։
    2010-ին նույնը վերաբերում էր բջջային հեռախոսին։ Ընկերս պատմում էր, որ իրանց օֆիսի հավաքարարը շատ լավ աշխատում ա, բայց «սկզբունքորեն» բջջային չի պահում, տան համարով են հետը կապնվում։ Սա ըստ իս սկզբունք չի, հիմարություն ա։
    2020-ին նույնը վերաբերում ա ՖԲ-ին։
    Ֆեյսը շատ հիմար, անհարմար ու ժամանակ խլող ցանց ա, բայց փաստն էն ա, որ մարդկությունը հասել ա մի փուլի, երբ դա պարտադիր ա։ Լսել եմ, շատ ընկերություններ CV_ում խնդրում են նշել նաև FB պրոֆիլի հասցեն։ Դա էսօր հերթական կապի միջոցն ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (08.03.2021)

  12. #85
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2000 թվին շատերն ինտերնետ չունեին, չգիտեին դա ինչ ա, բայց 2005-ին արդեն ամոթ էր էլ. հասցե չունենալը։
    2010-ին նույնը վերաբերում էր բջջային հեռախոսին։ Ընկերս պատմում էր, որ իրանց օֆիսի հավաքարարը շատ լավ աշխատում ա, բայց «սկզբունքորեն» բջջային չի պահում, տան համարով են հետը կապնվում։ Սա ըստ իս սկզբունք չի, հիմարություն ա։
    2020-ին նույնը վերաբերում ա ՖԲ-ին։
    Ֆեյսը շատ հիմար, անհարմար ու ժամանակ խլող ցանց ա, բայց փաստն էն ա, որ մարդկությունը հասել ա մի փուլի, երբ դա պարտադիր ա։ Լսել եմ, շատ ընկերություններ CV_ում խնդրում են նշել նաև FB պրոֆիլի հասցեն։ Դա էսօր հերթական կապի միջոցն ա։
    Ստեղ մի նրբություն կա։ Ինտերնետն ու բջջային հեռախոսը մոնոպոլիզացված չեն որևէ ընկերության կողմից։
    Ֆեյսբուքը մասնավոր սեփականություն է, ու Ցուկերբերգն ինչ ուզի, հետը կանի։ Ինձ ահավոր ջղայինացրեց պանդեմիայի ժամանակ իրեն դատավոր հռչակելն ու որոշելը, թե որ ինֆորմացիան տեղ ունի իր հարթակում, իսկ որը դավադրության տեսություն է։ Մի քանի անգամ նույնիսկ ստիպված ներողություն է խնդրել, երբ իր "fact checker"-ը շատ է համը հանել։
    Ես Բարեկամի ասածի պես փորձելու եմ հնարավորինս կտրվել ֆեյսբուքից։ Հուսով եմ, արժանի ալտերնատիվներ ժամանակի հետ կհայտնվեն։ Նույն whatsapp-ից մարդիկ (այդ թվում ես) մանրից telegram են քոչում։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.03.2021), մարդ եղած վախտ (08.03.2021)

  14. #86
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2000 թվին շատերն ինտերնետ չունեին, չգիտեին դա ինչ ա, բայց 2005-ին արդեն ամոթ էր էլ. հասցե չունենալը։
    2010-ին նույնը վերաբերում էր բջջային հեռախոսին։ Ընկերս պատմում էր, որ իրանց օֆիսի հավաքարարը շատ լավ աշխատում ա, բայց «սկզբունքորեն» բջջային չի պահում, տան համարով են հետը կապնվում։ Սա ըստ իս սկզբունք չի, հիմարություն ա։
    2020-ին նույնը վերաբերում ա ՖԲ-ին։
    Ֆեյսը շատ հիմար, անհարմար ու ժամանակ խլող ցանց ա, բայց փաստն էն ա, որ մարդկությունը հասել ա մի փուլի, երբ դա պարտադիր ա։ Լսել եմ, շատ ընկերություններ CV_ում խնդրում են նշել նաև FB պրոֆիլի հասցեն։ Դա էսօր հերթական կապի միջոցն ա։
    Ախպոր պես, ինչեր ես խոսում։ Ֆեյսբուքը անձնական օգտագործման, ընկերների հետ շփման համար ա մեծ մասամբ ընկալվում։ Շատ մարդիկ սկզբունքորեն գործընկերներին չեն ավելացնում իրենց ընկերների ցանկի մեջ։ Ես իմ ուսանողներին երբեք չեմ ավելացնում։ Ընդհանրապես խորհուրդ չի տրվում, որ ուսանողդ քո անձնականին հաղորդակից լինի, նույնը վերաբերվում ա գործընկերներին։ Իրան հարգող լուրջ ընկերությունը իր համակարգը կունենա իր աշխատողների հետ շփվելու, ոչ թե կօգտագործի ֆեյսբուքը։ Մեղայ Աստծո։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (08.03.2021), Աթեիստ (08.03.2021), Ուլուանա (08.03.2021)

  16. #87
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպոր պես, ինչեր ես խոսում։ Ֆեյսբուքը անձնական օգտագործման, ընկերների հետ շփման համար ա մեծ մասամբ ընկալվում։ Շատ մարդիկ սկզբունքորեն գործընկերներին չեն ավելացնում իրենց ընկերների ցանկի մեջ։ Ես իմ ուսանողներին երբեք չեմ ավելացնում։ Ընդհանրապես խորհուրդ չի տրվում, որ ուսանողդ քո անձնականին հաղորդակից լինի, նույնը վերաբերվում ա գործընկերներին։ Իրան հարգող լուրջ ընկերությունը իր համակարգը կունենա իր աշխատողների հետ շփվելու, ոչ թե կօգտագործի ֆեյսբուքը։ Մեղայ Աստծո։
    Ես էլ էի երկար ժամանակ էդ կարծիքին։
    Բայց ֆեյսը վաղոոց դադարել ա լինել էն, ինչի համար ստեղծվել էր։

    Sent from my Redmi 5 Plus using Tapatalk
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #88
    Սկսնակ անդամ Fragile-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.09.2020
    Գրառումներ
    52
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    2000 թվին շատերն ինտերնետ չունեին, չգիտեին դա ինչ ա, բայց 2005-ին արդեն ամոթ էր էլ. հասցե չունենալը։
    2010-ին նույնը վերաբերում էր բջջային հեռախոսին։ Ընկերս պատմում էր, որ իրանց օֆիսի հավաքարարը շատ լավ աշխատում ա, բայց «սկզբունքորեն» բջջային չի պահում, տան համարով են հետը կապնվում։ Սա ըստ իս սկզբունք չի, հիմարություն ա։
    2020-ին նույնը վերաբերում ա ՖԲ-ին։
    Ֆեյսը շատ հիմար, անհարմար ու ժամանակ խլող ցանց ա, բայց փաստն էն ա, որ մարդկությունը հասել ա մի փուլի, երբ դա պարտադիր ա։ Լսել եմ, շատ ընկերություններ CV_ում խնդրում են նշել նաև FB պրոֆիլի հասցեն։ Դա էսօր հերթական կապի միջոցն ա։
    Իրականում էս դեպքում հեռախոսը իր տեսակի մեջ արագությամբ և հարմարությամբ անփոխարինելի ա, ու դրա բացակայությունը ազդում ա աշխատաքի արդյունավետության վրա։ Իսկ Ֆբ-ն նույնը չի․ այլ շատ մեսենջերներ կան, որոնք որպես արագ տեքստային հաղորդագրության միջոց հրաշալի են․ telegram, viber, և ինչու չէ, հենց ուղղակի messenger, արդեն պարտադիր չի ֆբ հաշիվ ունենալը։
    Իսկ պրոֆիլի լինկը ուզում են, ոչ թե արագ կապի համար (հեռախոսը ավելի արագ ա, ըստ տրամաբանության), այլ ուղնուծուծով ուսումնասիրելու՝ ում հետ են ընկեր, ինչ նկարներ են նախընտրում, ինչով են կիսվում և այլն։ SMM գործի համար միգուցե կարևոր ա, բայց մյուս տեսակի աշխատանքների դեպքում շատ կողմնակալ վերաբերմունք ա։ Ոչ բոլորն են ֆբ-ում իրական․ ընդ որում, իրականից որքան լավը կարող են ձևանալ, նույնքան էլ կարող են իրականից ավելի վատ տպավորություն թողնել։
    Ես մի ընկեր ունեի, պետական հիմնարկի հերթում մի աղջիկ էր տեսել, ու մեկ շաբաթ բոլոր ծանություններն ու ելքերը-հնարները գտավ, զուտ անուն ազգանունն իմանալու համար։ Առաջաինը բանը ՖԲ-ում փնտրելն էր, որին հաջորդեց հիասթափությունը՝ տարածած ռուսական ռեփի պատճառով առաջին տպավորությունը իրականում, ու առաջին տպավորությունը վիրտուալում։ Շատ հետաքրքիր հետհամ էր թողել․․տխուր)))))
    Jeez, here we go again!

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.03.2021)

  19. #89
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի երկար ժամանակ էդ կարծիքին։
    Բայց ֆեյսը վաղոոց դադարել ա լինել էն, ինչի համար ստեղծվել էր։

    Sent from my Redmi 5 Plus using Tapatalk
    Իհարկե դադարել ա, բայց ընկերությունը չի կարող ակնկալել որ ֆեյսբուքը պիտի աշխատանքիդ համար օգտագործես, սովորաբար հակառակն ա, իհարկե եթե ֆեյքերի ֆաբրիկայում չես աշխատում։

  20. #90
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոցիալական կայքերից հրաժարվել-չհրաժարվելը նույնն է, ինչ ժամանակին, մինչ ինտերնետը, այսինչ թերթը կարդալուց հրաժարվել-չհրաժարվելը․ եթե բաժանորդագրված ես, չի նշանակում, որ պարտադիր կարդալու ես բոլորն, ինչ տպում են կամ ամեն հրապարակված նյութ սրտովդ է լինելու։ Սա մի կողմից՝ որպես դիտորդ։
    Մյուս կողմից, որպես ինքդ՝ հրապարակվող (ինչն առկա չէր թերթերի ժամանակ), էլի կարող ես խնամքով ընտրել՝ ինչն ես ուզում տեսնեն, ով տեսնի-ով չտեսնի, կամ կարող ես դառնալ առհասարակ անտեսանելի՝ միայն դիտորդի դերում, ընդ որում անհայտ կարող ես պահել օնլայն երևալուդ օպցիան ևս։
    Եվ կա երրորդ կողմը՝ շփում․ հարազատներ, ընկերներ, ծանոթներ, անծանոթներ։ Դա էլ է միանգամայն ընտրովի և կառավարելի։ Միակ "անհարմարությունը" թերևս այն կարող է լինել, որ եթե ինքդ չես նախընտրում շփման նման ձևը, ապա հրաժարվելով դրանից, փաստացիորեն կտրվելու ես ընկերական կամ բարեկամական շրջապատներիդ ակտիվ շփումներից, վերջին թեժ լուրերից, բամբասանքներից, կարևոր և անկարևոր ինֆորմացիայից, այլ կերպ ասած՝ զրկվելու ես սոցիալական տեղեկատվության ամենաթարմ աղբյուրներից։ Կարող ես, եթե դա է քո ընտրությունը։ Բայց արգելել այլոց նույնպես չսիրելու շփման նման ձևերը՝ իրավունք չունես (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից)։ Իսկ չհրաժարվելու դեպքում, այո, ուզած-չուզած դառնում ես հասարակական կյանքի արդի դոմինանտ ձևի հետևորդ, ինչի մեջ արտառոց չկա ոչինչ․ ինչու այդպիսին չե՞նք հենց ծնված օրվանից, համարյա ամեն ինչում․ մսուր-մանկապարեզ-դպրոց-համալսարան-աշխատանք-հոլիդեյ-սպորտ-մեքենա-նավ-տիեզերանավ և այլ ստանդարտներ՝ ըստ իրենց ժամանակներում ձևավորված պարտադրանքի ու պահանջի։
    Իսկ սոցիալական կայքերը մենք (դեռ) դիտարկում ենք որպես անկոչ "ներխուժում" մեր այլ կերպ չափված-գծված տարածք, որովհետև դա համեմատաբար նոր բան է մեզ համար, բախվել ենք դրան հասուն տարիքում, մանկապարտեզից չի դաստիարակվել։ Իսկ այ մեր երեխաների համար ի սկզբանե նորմալ, առօրյա կյանքի մյուս ստանդարտ կոմպոնենտներից չտարբերվող երևույթ է, և նրանց մտքով էլ չի անցնում մեզ նման՝ ուխտադրման հանդիսավորությամբ, հրաժարվել սոցիալական կայքերից, ինչպես որ մեր մտքով չի անցնում հրաժարվել կամ ըմբոստանալ, օրինակ, անձնագիր ունենալուց, աշխատանքային ձևաթղթեր լրացնելիս մեր մասին ինֆո տրամադրելուց, և այլ "ոչ փրայվիթ" դրսևորումներից։

    Եվ այնուհանդերձ, այս ամենը չի խանգարում (դեռևս) պահանջելու համալսարաններից կամ հիմնարկներից մեզ ուղղակիորեն վերաբերող կարևոր ինֆոյի մասին չիրազեկել միմիայն սոց․ կայքերով, եթե այդպիսին է մեր ընտրությունը, և նախընտրում ենք մնալ երբեմնի "անինտերնետ" անցյալի վերջին մոհիկաններ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.03.2021, 16:01:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (09.03.2021), մարդ եղած վախտ (09.03.2021), Ուլուանա (09.03.2021)

Էջ 6 6-ից ԱռաջինԱռաջին ... 23456

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •