Fragile-ի խոսքերից
հետաքրքիր է, բայց ֆբից հրաժարվելը իմ համար, հիմա եմ հասկանում, որ աբստամբության պես մի բան էր․ ա լյա՝ բողոք աշխարհի դեմ, որ սա նոր նորմալը չէ, ու երբեք չի կարեի գերադասել-ստորադասել իրականությունները՝ վիրտուալ թե ռեալ։ Բայց եկանք մի պահի, երբ կար գերադասություն իրոք․ վիրտուալը սկսել էր հաղթել՝ սկսած քաղականությունից մինչև դասախոսի՝ ես այս մասին ֆբ խմբում գրել էի: Ես ինձ շատ ըմբոստ չէի որակի, բայց հասկացա, թե որքան կապանքներ են միանգամից հրամցվում, որոնք ընդունվում են նորմալ։ Այսինքն, այն մարդիկ, ովքեր չկան ՖԲ-ում, ինքնըստինքյան, բացառվում են շատ ու շատ հարցերում։ Իսկ հոգեկան առողջության հետ կապված, ամենակարևոր բաներից մեկը, որ վերևում չտեսա՝ օնլայն սթոլքինգն ա, հայերեն երևի՝ հետևամոլությու՞ն ... մմ․․ ուրիշ կողմ տարավ ։Դ Ամեն դեպքում, էդ ցավով ես էլ եմ տառապել, ավելի շատ տառապել պատճառը ինքս իմ համար չգտնելուց, ու հետո զգացել, որ ես եմ սթոլքինգի զոհ, քիչ-քիչ բացահայտել, որ իմ քայլերը արձանագրվում են, ու կյանքում առաջին անգամ վիրտուալ մերկության ապտակը զգացել։ Ինստագրամը մի առավելություն ունի ՖԲ-ից, էնտեղ եթե փակվում ես՝ փակվում ես, անգամ ընդհանուր ընկերների միջոցով ոչ մի հրապարակում չի լինում տեսնեկ։ Իսկ ՖԲից երբեք չես ՛՛պախկվի՛՛․ անհատակ անդունդ կամ լաբիրինթոս է։
Էջանիշներ