Ուլուանա-ի խոսքերից
Դե, էն իմաստով, որ կյանքի ռիթմը, դրվածքները, կարելի ա ասել` ամեն ինչն իրականում հարմարեցված ա էքստրավերտներին, իսկ ինտրովերտները դրանցից շատերին ստիպված են լինում հարմարվել, օրինակ` գնալ բազմամարդ հավաքույթների, երբ կգերադասեին չգնալ, շփվել լիքը մարդկանց հետ, երբ իրականում կգերադասեին չշփվել, հետևել բազմաթիվ ու բազմազան սոցիալական նորմերի, որոնք իրանց ընկալմամբ աբսուրդ են ու դիսկոմֆորտի բուն, բայց եթե չհետևեն, իրենց անքաղաքավարի, անշնորհք կհամարեն կամ առնվազն տարօրինակ: Չեմ կարծում, թե որևէ մեկը վիճի, որ աշխարհն ավելի շատ էքստրավերտներին ա հարմարեցված, քան ինտրովերտներին: Այլ հարց ա, թե դա ինչքանով ա արդարացված կամ չարդարացված, բայց փաստ ա, որ տենց ա:
Էջանիշներ