User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Սոցիալական ցանցերի հոգեբանություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե սրան նայենք հակառակ կողմից․․․ Նույն ձև կարելի ա պնդել, որ էքստրավերտները ուղղակի ավելի արագ ու ավելի լավ են հարմարվում տրված պայմաններին, քան ինտրովերտները։ Ինձ թվում ա, որ դրա հետ բոլորն էլ կհամաձայնեն։
    Էդ ասածդ հաստատ առկա ա. ավելի արագ ու հեշտությամբ հարմարվելն էքստրավերտների բնույթի մի մասն ա: Բայց ամեն ինչ մենակ դրանով պայմանավորելն էլ սխալ ա: Առնվազն ներկայիս քաղաքակիրթ կյանքն իրոք էքստրավերտների բնույթին ավելի համապատասխան ա: Նայի, էքստրավերտները սիրում են մարդկանց մեջ լինել, հավաքույթների գնալ, հագեցած իրադարձություններով կյանք վարել, ակտիվ լինել, իրանք շփումներից, մարդկանց մեջ լինելուց լիցքավորվում են, իսկ մենակ մնալուց ձանձրանում, դիսկոմֆորտի մեջ ընկնում: Իսկ քաղաքակիրթ կյանքի պայմանները նենց են, որ մարդը եթե ճգնավոր չի, ուրեմն հանգամանքների բերումով պարտադիր ու կանոնավոր կերպով պիտի լինի մարդաշատ վայրերում, պիտի շփվի լիքը մարդկանց հետ, պիտի լիքը small talk անի`հարևանների, կոլեգաների, տարբեր տեղեր հանդիպող ծանոթների հետ, տարբեր ծառայություններից օգտվելիս` էդ ծառայությունները մատուցողների հետ, պիտի զանգի տարբեր տեղեր, պայմանավորվի տարբեր բաների համար, պարզի տարբեր բաներ: Սրանց մեծ մասն էքստրավերտների համար լրիվ նորմալ, շատերը նույնիսկ հաճելի ու ցանկալի բաներ են, իսկ ինտրովերտների համար սրանց մեծ մասը սթրես ա ու դիսկոմֆորտ, էներգիա խլող, ոչ թե տվող: Ժամանակակից աշխարհում միջին վիճակագրական մարդը, ով աշխատում ա, ընտանիք ունի և այլն, ընդհանրապես շատ քիչ ժամանակ ա ունենում մենակ, հանգիստ պայմաններում, ինքն իր հետ մնալու, «պասիվ»` դանդաղ ու խաղաղ պայմաններում ու մենակ` առանց ուրիշների մասնակցության, զուտ ինքն իր համար ինչ-որ բանով զբաղվելու, արտաքին աշխարհի ժխորից հանգստանալու համար: Սրա կարիքն իրականում բոլոր մարդիկ էլ ունեն ինչ-որ չափով, նույնիսկ եթե չեն գիտակցում դա, բայց ինտրովերտների համար սա կենսական անհրաժեշտություն ա, իրանք տենց են լիցքավորվում ու հանգստանում, ու դրա բացակայությունը լրջորեն քայքայում ա իրանց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

    Ինձ թվում ա, որ շատ բան կախված ա արտաքին գործոններից, միջավայրից, կյանքում խնդիրների առկայությունից և այլն։ Մի քիչ սխալ եմ համարում մարդուն կոնկրետ մի տեսակի դասելը։ Օրինակ, ես խնդիրների առկայությունից, պրոբլեմներից, դեպրեսիայից շատ շատ խորացված ինտրովերտ եմ դառնում, բայց էտ ամեն ինչի բացակայության շրջանում, լավ միջավայրի առկայության դեպքում շատ կտրուկ փոխվում եմ։
    Կոնկրետ տեսակների բաժանումը լուրջ հիմնավորված ա, էդ էլ հո էն բրիտանացի գիտնականների հայտնաբերած տուֆտություններից չի, որ ասենք` լուրջ չի, էնքան որ մեկը տուֆտել ա: Ուղղակի հարյուր տոկոսանոց ինտրովերտներ ու հարյուր տոկոսանոց էքստրավերտներ շատ քիչ են պատահում, բացի դրանից, կան նաև ամբիվերտներ, որոնք միջանկյալ դիրքում են, ու էդ առումով համաձայն եմ, որ մարդը կարող ա նշածդ գործոններով պայմանավորված` մի քիչ ավելի ինտրովետ, մի քիչ ավելի էքստրավերտ դառնալ տարբեր շրջաններում:

    Հարց առաջացավ․ իսկ մարդ կարա՞ աշխատի իրա բնույթը փոխելու վրա։ Այսինքն, անընդհատ սեփական կոմֆորտի զոնայից դուրս գալով աստիճանաբար հարմարվես էտ զոնայից դուրս տարածքին ու քեզ էնքան դուր գա, որ չուզես վերադառնալ սկզբնակետին։
    Կարծում եմ` բնույթը տենց արմատապես փոխել անհնար ա, բայց բազմաթիվ մարդկանց փորձը ցույց ա տվել, որ հնարավոր ա էդ դիսկոմֆորտի ահագին մաս հաղթահարել ինքն իր վրա աշխատելով, վարժվելով, ընտելանալով և այլն, այսինքն` նենց անել, որ դա քեզ էնքան նեղություն չպատճառի, ինչքան մինչև էդ էր պատճառում, կյանքիդ որակի վրա զգալի ազդեցություն չունենա, բայց որ ընդհանրապես դիսկոմֆորտ չպատճառի ու դեռ մի բան էլ հաճելի ու ցանկալի դառնա` չեմ պատկերացնում, որ հնարավոր լինի: Ի դեպ, էդ թեմայով մի հատ վիդեո կար ինտրովերտների թեմայում, հատուկ փնտրեցի, գտա. էս ա, կարող ես նայել: Ընդհանրապես էդ թեման խորհուրդ կտամ սկզբից մինչև վերջ կարդալ, մեջը ահագին հետաքրքիր ինֆորմացիա կա, խոստանում եմ, չես փոշմանի :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (12.02.2019), StrangeLittleGirl (12.02.2019), Thom (13.02.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •