instagram-ի անհրաժեշտությունը երբեք չեմ զգացել: Միշտ մտածել եմ. եթե ֆեյսբուքը կա, էլ ինստագրամի իմաստը ո՞րն ա: Երևի թե՝ պարտավորված զգալ՝ ավելի պրոֆեսիոնալ ու որակյալ ֆոտոապարատ առնել ու ավելի որակյալ նկարներ ստանալ: Իսկ twitter-ը երբեք չեմ սիրել՝ իր անշուքության համար: Շատ անշուք տեղ ա: Ու խառը, մի տեսակ, ինչ-որ: Ֆեյսբուքյան հիվանդությամբ տառապում եմ, այո: Բայց ավելի քիչ, քան առաջ: Ֆեյսբուքյան նարցիսիզմը կայանում ա սեփական ինտելեկտը, գեղեցկությունը, cool-ությունն ու կյանքի ոճը ցույց տալու մեջ: Կամ սեփական դեբիլությունը: Նարցիստությունից զատ կա նաև ուրիշների կողմից վալիդացիա ստանալու պահ: Դրա համար մորաքույրս մի անգամ մի առիթով լա՛վ ասեց. «ֆեյսբուքը հիվանդների տեղ ա: Ես ինչի՞ պետք ա իմ ֆոտոները ցույց տամ օտար մարդկանց ու հլը մի հատ էլ լայք ստանամ դրա դիմաց: Ինձ շատ պետք ա՞ ուրիշի ռեակցիան»: Ավաղ՝ բոլորս մորաքրոջս նման չենք մտածում: Ու երբեմն լայքի կարիք ունենք: Ու դա անպայման չի՝ լինի ինքնահաստատվելու համար, այլ ուղղակի ուշադրության արժանանալու: Էն վերևի notification-ի կարմիր լույսը որ վառվում ա ամեն անգամ երբ տեղեկացում ա գալիս՝ իր համապատասխան թվերով. 1, 2, 3 կամ 14՝ ստիպում ա սրտիդ թրթռալ ու բացել տեսնել, թե ով ինչ տիպի ուշադրության ա քեզ արժանացրել: Տխուր ա. շատ տխուր ա մեր՝ ֆեյսբուքից օգտվողներիս վիճակը: Մեր վրա հոգեբանական կայֆեր ա բռնում իլյումինատ Մարկը: Աշխատում եմ որքան հնարավոր ա քչացնեմ օգտագործումս: Ու հասկացել եմ մի բան. deactivate լինել է՛լ չարժի: Որտև հա՛ մտածելու ես reactivate-ի մասին ու էն նրա, թե ինչ ա ներսում կատարվում առանց քեզ: Եթե ուզում ես կտրվես՝ ավելի լավ ա պրոֆիլդ թողես նենց, ոնց որ կա՝ իրա ընկերներով ու էլ ոչինչ չանես: Տենց թողես ու ֆսյո: Մեկ-մեկ մտնես messenger՝ տենաս նամակ ունես, թե չէ ու վերջ:
Էջանիշներ