Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես 1000-ից ավել ընկեր ունեմ ՖԲ-ում, ու էդ լսարանի հաշվի հարցեր եմ բարձրացնում, որոնք մենակով լուծելը շատ դժվար կլիներ։
Երբ ասենք ՃՈ-ի վատ աշխատանքի մասին գրառում եմ անում, ու դա լիքը մարդ լայքում ա, շատեըր տարածում են, ինքնըստինքյան ՃՈ-ն ավելի ուշադիր ա լինում նման գրառումներին։
Դրա արդյունքն ա, որ ՃՈ պետի մոտ մտա, ինձ ճանաչոււմ էր։

Կամ երեկ Գլոբբինգի մասին քննադատական գրառում էի արել, չերեզներով խնդրել էին գրառումս ջնջել, ես էլ չերեզներով բացատրեցի, որ ձևը տենց չի, թող մտնեն, տակը հարցին պատասխանեն։

Պարզ ա, որ եթե ես գրեմ, ես էլ կարդամ, իրանք էլ ականջի հետև կգցեն։

Կարճ ասած մեծ լսարանը հանրային լավ ուժ ա։ Նիկոլը վկա
Ես ֆբ-ից հենց ճանաչում եմ քեզ, Աթեիստ ջան ։) Չնայած ֆռենդներում չկամ։

Չէ, թեմա բացելու իմ նպատակը ոչ թե ֆբ-ի էտ տիպի կիրառությունն էր, այլ էն, երբ մարդ ինչ-որ հոգեբանական հարցեր ա լուծում։ Ու էտպիսի դեպքեր շատ շատ են։ Միտքը մոտս առաջացավ էս կարճամետրաժը նայելուց հետո։ Նայողները թող կիսվեն ու ասեն, որ ամեն մեկն էլ ինչ-որ սենց նմանություն ունեցող մարդու գիտի կամ նույնիսկ ինքն իրան որոշ չափով կճանաչի։
https://www.youtube.com/watch?v=GXdVPLj_pIk&t=440s