Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
Մի քանի հարց էլ կապված թեմայի հետ։
Եղե՞լ են ձեր հետ դեպքեր, որ․
1․ Սոց․ ցանցով ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեր վրա թողել ա շատ լավ/վատ տպավորություն, իսկ հետո իրական կյանքում ծանոթությունը հիասթափացրել/հաճելիորեն զարմացրել ա։
Իրական կյանքում հիասթափության դեպք չեմ մտաբերում: Իսկ որ սոց. ցանցերում վատ տպավորություն թողնի, հետո` իրականում հանդիպելիս` լավ, մի երկու դեպք եղել ա շատ վաղուց:

2․ Իրականում ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեզ տպավորել ա ու շատ հետաքրքիր մարդ ա թվացել, բայց հետո մտել քչփորել եք ստատուսները, քոմենթները ու, մեղմ ասած, հիասթափվել։
Կածում եմ` չի եղել նման դեպք:

3․ Ձեր ծանոթներից (մոտիկ, կարևոր մարդկանցից) մեկը իր գրառումներով ու ընդհանրապես վարքով սոց․ ցանցերում փոխել ա ձեր տրամադրվածությունը իր հանդեպ, հետևաբար նաև վերանայել եք հարաբերությունները իր հետ։
Մի դեպք ա եղել, երբ սկզբից իրականում եմ ճանաչել ու ընդհանուր առմամբ ահագին դրական կարծիք եմ ունեցել, բայց հետո սոց. ցանցերում գրառումները տեսնելով` կարծիքս ահագին փոխվել ա դեպի վատը. որոշ բացասական հատկանիշներ եմ բացահայտել, որոնք իրականում չէին դրսևորվել: Բայց ինձ թվում ա` իրականում շփումը քիչ ա եղել ու մի քիչ սահմանափակ հանգամանքներում, թե չէ` էդ հատկանիշները վաղ թե ուշ կդրսևորվեին: Ճիշտն ասած` նման ուրիշ դեպք չեմ հիշում, որ եղած լինի հետս: