Բյուր, բայց տարօրինակն էն ա, որ իմ մոտ կողմեր կան, որ կարան մտնեն քո ասած երկու կատեգորիաների մեջ է՛լ միաժամանակ: Օրինակ՝ ես արդեն չեմ հասկանում՝ ես ինտրովերտ եմ, թե էքստրովերտ: Մարդ կարա՞ երկուսն էլ լինի ըստ շրջանի՞: Ես միշտ ինձ պերֆեկցիոնիստ եմ համարել ամեն ինչում, բայց մարդկանց կարծիքներն էդ աստիճանի սրտին մոտիկ չեմ ընդունում ու մի քիչ էլ «թքողականություն» կա մեջս: Ո՞նց կարելի ա բնորոշել էս երևույթը: Ես սիրում եմ ուշադրության արժանանալ, բայց որ չեմ արժանանում՝ պոֆիգիստ եմ: Ու հիվանդագին աստիճանի հասնող պերֆեկցիոնիստ, բայց ուշադրություն. պերֆեկցիոնիստ աշխատանքի՛ վերաբերյալ և կամ ինչ-որ մի բան սովորելու, այլ ոչ՝ հասարակության մեջ ինձ դրսևորելու ու դուր գալու:
Էջանիշներ