Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ես սա տեսել եմ։ Կոնկրետ էս դեպքով մի խումբ գիտնականներ, որոնք նույն հասարակական գիտություններն են ներկայացնում ընդամենը կոնկրետ բան են ցույց տվել։ Սենց լյապսեր բնական գիտություններում էլ են լինում, հոդված ա հետ կանչվում և այլն, բայց դրանից բնական գիտությունները զիբիլ չեն դառնում։ Նենց որ ճիշտ չի հիմնվելով մենակ մի սենց դեպքի վրա՝ հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքը զրոյի հավասարացնելը։
Բյուր,լավ էլի,էն որ իրոք լավ էլի :Դ
Կներես իհարկե,որ մի քիչ անձնական դաշտ եմ տեղափոխում զրույցը,բայց դե ախր դու հիմնականում մի դեպքի վրա էնպես վստահ ու հաստատուն կարծիքս ես արտահայտում,որ մարմինս փշաքաղվում է ու էդ կարծիքդ ներկայացնում ես որպես օբյեկտիվ ճշմարտություն,իսկ ես,որ ներկայացնում եմ ահագին լուրջ հետազոտություն,որի հիման վրա կարելի է որոշակի եզրակացություններ անել ներկայիս հասրարական գիտությունների մասին,էդ դառնում է չհիմնավորված կարծիք
ներկա պահին սոցիոլոգիան ու մնացած հասարակական գիտությունները էնքան տխուր վիճակում են գտնվում,որ ավելի լավ է ոչ մի բան չանեն:
Այ էստեղ քիչ մը կոպիտ եմ արտահայտվել,բայց ես հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքը զրոյին չեմ հավասարացնում,հենց դու էլ նշեցիր,որ էս հետազոտության հեղինակները հասրակական գիտությունների ներկայացուցիչներ են:Միանշանակ,կան շատ թույն դեմքեր ու լուրջ աշխատանք են կատարում,բայց ՀԳ-ի ընդհանուր վիճակը մտահոգիչ է ու էս հետազոտությունը էդ չափազանց լավ է ներկայացնում: