Ապրիլից ակտիվ եմ ինստագրամում՝ մասնագիտական թեմաներով։
Դեռ որ հետաքրքիր է, բայց չգիտեմ ինչքան երկար կմնա հետաքրքրությունը։ Ամեն դեպքում, հավես էր, որ մի քանի ամսում ահագին հետևորդ հավաքվեց։
Լիքը անձնական նամակներ եմ ստանում, ու զարմանալի է, թե ոնց են մարդիկ (հիմնականում՝ Հայաստանից) պատրաստ միանգամից վստահել անծանոթ մեկին։ Ու նաև հետաքրքիր է, որ շատերը մտածում են, որ քեզնից ստացած մի «կախարդական» պատասխանով կարող են իրենց խնդիրը լուծել․ քչերն են պատրաստ ժամանակ հատկացնել, մանրակրկիտ նայել հարցերին։
Եթե միայն ամեն ինչ էդքան հեշտ լիներ։
Էջանիշներ