Համամիտ եմ, որ երկակիության բալանսը միշտ էլ կա ֆեյսբուքյան վարազ կտրողների մեջ: Իրական էքստրովերտների ֆեյսբուքյան պրոֆիլները ամիսներով պասիվության մեջ են…
Համամիտ եմ, որ երկակիության բալանսը միշտ էլ կա ֆեյսբուքյան վարազ կտրողների մեջ: Իրական էքստրովերտների ֆեյսբուքյան պրոֆիլները ամիսներով պասիվության մեջ են…
Ես սա տեսել եմ։ Կոնկրետ էս դեպքով մի խումբ գիտնականներ, որոնք նույն հասարակական գիտություններն են ներկայացնում ընդամենը կոնկրետ բան են ցույց տվել։ Սենց լյապսեր բնական գիտություններում էլ են լինում, հոդված ա հետ կանչվում և այլն, բայց դրանից բնական գիտությունները զիբիլ չեն դառնում։ Նենց որ ճիշտ չի հիմնվելով մենակ մի սենց դեպքի վրա՝ հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքը զրոյի հավասարացնելը։
Progart (07.02.2019)
Բյուր,լավ էլի,էն որ իրոք լավ էլի :Դ
Կներես իհարկե,որ մի քիչ անձնական դաշտ եմ տեղափոխում զրույցը,բայց դե ախր դու հիմնականում մի դեպքի վրա էնպես վստահ ու հաստատուն կարծիքս ես արտահայտում,որ մարմինս փշաքաղվում է ու էդ կարծիքդ ներկայացնում ես որպես օբյեկտիվ ճշմարտություն,իսկ ես,որ ներկայացնում եմ ահագին լուրջ հետազոտություն,որի հիման վրա կարելի է որոշակի եզրակացություններ անել ներկայիս հասրարական գիտությունների մասին,էդ դառնում է չհիմնավորված կարծիք
Այ էստեղ քիչ մը կոպիտ եմ արտահայտվել,բայց ես հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքը զրոյին չեմ հավասարացնում,հենց դու էլ նշեցիր,որ էս հետազոտության հեղինակները հասրակական գիտությունների ներկայացուցիչներ են:Միանշանակ,կան շատ թույն դեմքեր ու լուրջ աշխատանք են կատարում,բայց ՀԳ-ի ընդհանուր վիճակը մտահոգիչ է ու էս հետազոտությունը էդ չափազանց լավ է ներկայացնում:ներկա պահին սոցիոլոգիան ու մնացած հասարակական գիտությունները էնքան տխուր վիճակում են գտնվում,որ ավելի լավ է ոչ մի բան չանեն:
Յոհան ջան, դա ահագին լուրջ հետազոտություն չի, մի կոնկրետ հոդվածի պատմություն ա։ Սենց բաներ լինում են նաև բնական գիտություններում, էլի եմ կրկնում։ Նույն էն աուտիզմի ու վակցինացիայի զիբիլ հոդվածը, որ վաղուց արդեն ժուռնալից հանվել ա, բայց անտիվաքսերը գնալով ավելի բարձր են գոռում։
Շատ կներես, բայց ես երբեք մի դեպքի հիման վրա կարծիք չեմ հայտնում։ Իմ մասնագիտությունն ա դատա հավաքելը։ Իսկ տվյալ դեպքում դատա չկա։
Ընդհանուր վիճակը, էլի եմ ասում, մտահոգիչ չի։ Կա replicability crisis, կա տեղային գիտության որակի խնդիր (այսինքն, էն ինչ միջազգային հարթակ չի հասնում, սովորաբար լավը չի), կան տարբեր տեսակի այլ խնդիրներ հասարակական գիտություններում, բայց ընդհանուր վիճակը մտահոգիչ չի, այսինքն նենց չի էլի, որ լավ ժուռնալում տպագրված կամայական հասարակագիտական հոդվածի մասին կարաս ասես՝ քըխ ա։ Ես սա ասում եմ ինքս էդ ոլորտում աշխատելով ու տեսնելով մյուսների աշխատանքային էթիկան ու մեթոդաբանությունը։Այ էստեղ քիչ մը կոպիտ եմ արտահայտվել,բայց ես հարյուր հազարավոր մարդկանց աշխատանքը զրոյին չեմ հավասարացնում,հենց դու էլ նշեցիր,որ էս հետազոտության հեղինակները հասրակական գիտությունների ներկայացուցիչներ են:Միանշանակ,կան շատ թույն դեմքեր ու լուրջ աշխատանք են կատարում,բայց ՀԳ-ի ընդհանուր վիճակը մտահոգիչ է ու էս հետազոտությունը էդ չափազանց լավ է ներկայացնում:
Էս ա, քեզ հասարակական գիտությունների լավ ու թարմաշխատանքի մի օրինակ։
Էս էլ սոցիալ մեդիայի մասին։
Իմ շատ սիրելի Բյուր,խոսքը մի հոդվածի մասին չէ,ուղղակի էդ հոդվածներից մեկը շատ բարձր գնահտականի է արժանացել ու ժուռնալի 25 տարվա պատմության լավագույն 12 հոդվածներից մեկն է ճանաչվել :Դ Էդ հոդվածն էն մասին էր,որ տղամարդկանց պետք է շան նման վարժեցնել հետո ասում է,որ եթե ձեռնաշարժության ընթացքում մտածում ես մի կնոջ մասին առանց իրա համաձայնության էդ սեռական բռնությունա համարվում ու սրանցից բեթար հոդվածներ էլ են եղել,որոնք հրատարակվել են բարձր վարկանիշ ունեցող ժուռնալներում:Հետո էս հետազոտությունը մոտ մի տարի է տևել:Քո թույլտվությամբ,ես էս լուրջ հետազոտություն կհամարեմ:
Նորից ասեմ,ես համաձայն եմ որ ոլորտի լիքը ներկայացուցիչներ լուրջ աշխատանք են կատարում,բայց երբ խոսքը գնում է ընդհանուր գնահատական տալու մասին ամեն ինչ պետք է հաշվի առնել ու եթե էս ոլորտում այ սենց խելքից մտքից դուրս հոդվածները հրատարակվում են,ապա կարծում եմ,որ իմ ասածը մեղմ ասած խելքին մոտա
Ուֆ դե եքա պատասխանեցի, կորավ գրառումս։ Վերջը, ասում եմ՝ հասարակական գիտությունների հետևից ընկածներ շատ կան, ու եթե էդքան պրոբլեմատիկ լիներ, ամեն օր մի նոր սենց բացահայտում կլսեինք։ Բայց էս դեպքն ա, մեկ էլ մի երկու ավելի վաղուցվա դեպք կա ու վերջ։ Նենց որ սա մի կաթիլ ա հսկայական օվկիանոսում։
Յոհաննես (07.02.2019)
Հետաքրքիր դիտարկում ա, չնայած որ վիճելի էլ ա։ Ֆբ-ն էնքան լավ ա մտածված, որ թե ինտրովերտի, թե էքստրովերտի համար շատ լավ միջոց ա ինչ-ինչ նպատակների հասնելու համար։ Էքստրավերտը ինքնացուցադրման, վերևում արդեն քննարկված "ես դեմք եմ"-ին հասնելու համար, ինտրովերտին էլ՝ նոր շփումների, ավելի ազատ միջավայրի համար։
Հա, ի դեպ, նկատել եք, որ ֆեյսբուքի հայկական տիրույթում լավ մոդայիկ ա դարձել ինքն իրան ինտրովերտ համարելը։ Չգիտեմ, թե ինչի, բայց տենց տենդենց եմ նկատում։
Progart (08.02.2019)
Դե, ես չասեցի, թե միանշանակ ա դա, դրա համար էլ գրել էի` ընդհանուր առմամբ: Որպես գործիք կոնկրետ գործնական նպատակների համար` բնականաբար, բոլորի համար էլ հարմար ա, բայց զուտ շփման առումով ես որոշակիորեն նախընտրում եմ ֆորումն ու բլոգը, իսկ ՖԲ-ում հեչ էլ ինձ ազատ չեմ զգում, հակառակը` ամեն անգամ մի բան գրելիս էնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես ամբոխի առաջ ելույթ ունենալիս լինեմ, իսկ դա ինձ համար ամենաանհարմար բաներից մեկն ա, ուղղակի ցանկացած բան էլ շատ անելիս սովորում ես ինչ-որ չափով: Ինձ, օրինակ, ահագին ժամանակ էր պետք, որ ինձ հոգեպես պատրաստեմ առաջին անգամ ստատուս գրելուն: Նույնը լինում ա, երբ երկար ժամանակ ստատուս գրած չեմ լինում, ու մեկ էլ ուզում եմ գրել, այսինքն` արդեն սկսում եմ կոմպլեքսավորվել: Նման դեպքերում ինձ թվում ա` մի դահլիճ մարդիկ աչքները պլշած ինձ են տնտղում: Իսկ մի՞թե դրանից ավելի սարսափելի բան կա աշխարհում : Մինչդեռ ֆորումում կամ բլոգում էդպիսի զգացողություն չեմ ունենում: Սա հետաքրքիր ա էն առումով, որ տեսականորեն ֆորումն ավելի շատ մարդիկ կարող են մտնել ու կարդալ, քան Ֆեյսբուքը: Ֆեյսբուքում գոնե կարող ես մոտավորապես իմանալ, թե ովքեր են կարդալու կամ ցանկության դեպքում էնպես անել, որ միայն քո ուզած մարդիկ կարդան, իսկ ֆորումում էդ հնարավորությունը չկա, բայց չնայած դրան` էստեղ մի տեսակ ավելի հանգիստ եմ ինձ զգում ու էն զգացողությունը չեմ ունենում, որ բազմաթիվ տնտղող հայացքներ են վրաս հառված: Բացառություններ լինում են, իհարկե, երբ էդպես եմ զգում, բայց հիմնականում էդպես չի:
Էդ մոտավորապես նույնն ա, ինչ էն, որ շատերն ասում են` հիմա մոդայիկ լինելու համար շատերը գեյ են ձևանում : Ես մի տեսակ չեմ պատկերացնում, էլի, որ մարդն, էքստրավերտ լինելով, փորձի ինտրովերտ ձևանալ: Ի դեպ, ինտրովերտ-շքերթներ կարծեմ դեռ չկան, չէ՞ : Չնայած էն օրը մի հոդված էի կարդում ինտրովերտների թեմայով, հեղինակն ասում էր, որ արժե նման շքերթներ կազմակերպել, բողոքել, թե ինչու ա աշխարհը հարմարեցված էքստրավերտներին, ոչ թե ինտրովերտներին, ու որ ինտրովերտների իրավունքները երբեք պաշտպանված չեն եղել, ինտրովերտները միշտ ստիպված են եղել թաքցնելու, ճնշելու իրենց իսկական բնույթը, որպեսզի կարողանան գոյատևել էքստրավերտների աշխարհում, բայց որ ինքը հավատում ա, որ մի օր ինտրովերտների շարժում էլ կբռնկվի, ինչպես որ ֆեմինիզմն ու սեքսուալ հեղափոխությունն են եղել ժամանակին: Մի խոսքով` մի բողոքեք, գոհ եղեք, որ դեռ շքերթներ չենք անում :Հա, ի դեպ, նկատել եք, որ ֆեյսբուքի հայկական տիրույթում լավ մոդայիկ ա դարձել ինքն իրան ինտրովերտ համարելը։ Չգիտեմ, թե ինչի, բայց տենց տենդենց եմ նկատում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Progart (08.02.2019)
աաա Ես մի քանի հոգու պրոֆիլ հիշեցի արդեն մի վայրկյանում։
Չգիտեմ՝ ձևանում են, թե չէ․․․բայց փաստը էն ա, որ մարդու էջը մտնում ես, տարբեր տեղերում ինքը հպարտորեն հա շեշտում ա, թե բա "ես ինտրովերտ եմ"։ Գեյ ձևանալու մոդան մի քիչ ծանր հետևանքներ կարա ունենա հայաստանյան իրականության մեջ, չեմ կարծում, որ նման ռիսկի գնացող կլինի
Իսկ ի՞նչ ա նշանակում՝ ինտրովերտների իրավունքները երբեք պաշտպանված չեն եղել, ինտրովերտները միշտ ստիպված են եղել թաքցնելու, ճնշելու իրենց իսկական բնույթը, որպեսզի կարողանան գոյատևել էքստրավերտների աշխարհում։ Տպավորություն էր, որ էս նախադասությունում ինտրովերտ բառի տեղը հենց "գեյ" բառը պետք ա լիներ։
Վստահ չէի լինի, որ էքստրավերտը իր անձի վրա տարած չի։ Օրինակ, նարցիսիզմ ունեցող մարդը, ըստ երևույթին, պետք ա լինի էքստրավերտ շրջապատից վալիդացիա ստանալու համար։ Իսկ ինտրովերտին սեփական անձի վրա տարած համարելը մի քիչ շատ կոպիտ ա հնչում , ուղղակի ցանկացած երևույթ ավելի շատ վերլուծության կարիք կա։
Ուլուանա (08.02.2019)
Հա, բան չունեմ ասելու, գուցե կան տենց մարդիկ, բայց իմ աչքով ավելի շատ ընկել են էդպիսի մարդկանց մասին քննադատություններ, քան հենց էդպիսի մարդիկ :
Ես չեմ էլ ասել, թե գեյ ձևացողներ կան, ասում եմ, որ շատ են տենց ասողները, որ, իբր, մոդայի համար շատերը ձևանում են:
Դե, էն իմաստով, որ կյանքի ռիթմը, դրվածքները, կարելի ա ասել` ամեն ինչն իրականում հարմարեցված ա էքստրավերտներին, իսկ ինտրովերտները դրանցից շատերին ստիպված են լինում հարմարվել, օրինակ` գնալ բազմամարդ հավաքույթների, երբ կգերադասեին չգնալ, շփվել լիքը մարդկանց հետ, երբ իրականում կգերադասեին չշփվել, հետևել բազմաթիվ ու բազմազան սոցիալական նորմերի, որոնք իրանց ընկալմամբ աբսուրդ են ու դիսկոմֆորտի բուն, բայց եթե չհետևեն, իրենց անքաղաքավարի, անշնորհք կհամարեն կամ առնվազն տարօրինակ: Չեմ կարծում, թե որևէ մեկը վիճի, որ աշխարհն ավելի շատ էքստրավերտներին ա հարմարեցված, քան ինտրովերտներին: Այլ հարց ա, թե դա ինչքանով ա արդարացված կամ չարդարացված, բայց փաստ ա, որ տենց ա:Իսկ ի՞նչ ա նշանակում՝ ինտրովերտների իրավունքները երբեք պաշտպանված չեն եղել, ինտրովերտները միշտ ստիպված են եղել թաքցնելու, ճնշելու իրենց իսկական բնույթը, որպեսզի կարողանան գոյատևել էքստրավերտների աշխարհում։ Տպավորություն էր, որ էս նախադասությունում ինտրովերտ բառի տեղը հենց "գեյ" բառը պետք ա լիներ։
Էքստրավերտների բնութագրի ամենատիպիկ կողմերից մեկը հենց ուշադրության պահանջն ա, իսկ ինտրովերտները` հակառակը` սովորաբար խուսափում են ուշադրությունից: Բյուրի գրածը շատ տարօրինակ էր, ճիշտն ասած...Վստահ չէի լինի, որ էքստրավերտը իր անձի վրա տարած չի։ Օրինակ, նարցիսիզմ ունեցող մարդը, ըստ երևույթին, պետք ա լինի էքստրավերտ շրջապատից վալիդացիա ստանալու համար։ Իսկ ինտրովերտին սեփական անձի վրա տարած համարելը մի քիչ շատ կոպիտ ա հնչում , ուղղակի ցանկացած երևույթ ավելի շատ վերլուծության կարիք կա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էս հեղափոխության օրերին մամայիս մի հատ օգտագործած այֆոն տվեցինք, կինս էլ վրեն ֆեյսբուք քաշեց, որ մամաս կարանա յանի հետևի պրոցեսներին։ Հիմա չենք կարում ձեռից հետ առնենք Արա սաղ օրը ֆեյսբուքի մեջ ա, ինչ կա ծերից ծեր նայում ա, պրիտոմ բարձր ձենով Արդեն խելագարվում ենք, բայց բան չենք կարում ասենք։ Մեր տան մեջ արդեն մի յոթ անգամ հեղափոխությունը զրոյից արել ենք։ Էսօր չդիմացա, ասեցի, մա, սքայփով գործով բան ունեմ խոսալու, դրա ձենը անջատի, չերեզ չորս պատ աղմուկ ա։ Նեղացավ ախպեր ․․․ հիմա հետս չի խոսում։
Ես էտ ֆեյսբուք սարքողի էն մերը ․․․․
Tiger29 (09.02.2019), Աթեիստ (09.02.2019), Անվերնագիր (10.02.2019), Գաղթական (09.02.2019), Յոհաննես (09.02.2019)
Ես մի քիչ ուրիշ բան նկատի ունեի։ Նարցիսիստները կարան թե՛ ինտրովերտ լինեն, թե՛ էքստրավերտ։
Ինտրովերտի ինտրովերտության պատճառներից մեկն էն ա, որ ինքը չափից դուրս շատ ա անհանգստացած, թե շրջապատում ով ինչ մտածեց իր մասին, ով ինչ նկատեց։ Քանի որ շատերն իրենց բնույթով պերֆեկցիոնիստ են, նախընտրում են որևէ բան չասել, քան ասել ու հիմար էրևալ։ Էքստրավերտներն էդքան չեն կենտրոնանում իրանց թողած տպավորությամբ։ Ու էս առումով էքստրավերտները խնդիր չունեն դուրս գալու, աշխարհում մարդկանց հետ շփվելու, իրանց ուզած ուշադրությունը ստանալու, իսկ ինտրովերտների համար սոցիալական ցանցերը շատ լավ հարթակ են մտքերը դիպուկ ձևակերպելու կամ իրանց անձը նենց ներկայացնելու, որ համապատասխանի իրանց պերֆեկցիոնիստական հակումներին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ