Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Fb-ում կամ: Միշտ բաց ա Firefox-ումս ու առավոտները հետևում եմ նորություններին` ի՞նչ ստատուսներ կան, ի՞նչ կա-չկա քաղաքում, ինչի՞ց են բողոքում ու ինչի՞ց են գոհ:
Ինստագրամում չկամ ու ես էլ իմաստ չեմ գտնում իմ էնտեղ լինելու մեջ: Իսկ ով էլ կա` իր գործն ա:
Գրանցվսծ եմ Ok-ում Vk-ում, բայց գրեթե երբեք չեմ հիշում էդ մասին ու չեմ բացում: Գրանցվել էի` զուտ ուրիշ տեղ չճարվող երգի համար: Նա վսյակի պահեցի պրոֆիլներս` լսել էի, որ էնտեղ հնարավոր ա բացառիկ բաներ գտնել, բայց ոչ էլ առանձնապես բզբզացել եմ էդ նպստակով:
Իսկ իմ Hotel... ըըը Ակումբ California-յից հո էլ ավելի հավանական ա, որ երբեք չեմ հրաժարվի:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Շատ դիպուկ ու հակիրճ բնութագրում էր։
Ինչքան հիշում եմ, ֆբ-ի ստեղծման մասին պատմող ֆիլմում հերոսը՝ նույն ինքը Մարկը, արտահայտում ա տենց մտքեր, թե մարդուն ինչքան հետաքրքիր են կողքինների կյանքը, անձնական հարաբերությունները և այլն։ Ու հիմա ֆբ-ն դարձել ա մի հատ մեծ թակարդ, որի մեջ կամա թե ակամա հայտնվում ես։ Թե ինչ չափով, կախված ա քեզնից ու քո թուլություններից։ Հաճելի ա տեսնել, որ կան մարդիկ, որոնք էս դարում կարողանում են 100%-ով հրաժարվել դրանից, իսկ շատերն էլ օգտագործում են տվյալ գործիքը շատ ավելի արդյունավետ նպատակների համար։
Երբեք չեմ հասկացել ինստագրամի իմաստը։ Ում ա հետաքրքիր, թե ես ինչ հագա, որտեղ անցկացրեցի շաբաթ երեկոն, ինչ կերա նախաճաշին և այլն։ Ֆբ-ն գոնե հարթակ ա ստեղծում որոշակի քննարկումների համար, բայց ինստագրամը․․․․
Ու հա, հոգեբանական խնդիրների հետ կապված։ Էս վերջերս ինչ-որ հոգեբանի հարցազրույց էի կարդում էս թեմայով։ Ինչ-որ հետազոտություններ էին անցկացրել․ պարզվել էր, որ նմանատիպ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց ֆբ-ի էջերը շատ նման կոնտենտ ունեն։ Ի՞նչ ա սա նշանակում։ Որ ֆբ-ն առաջացնում ա նարցիսիզմ, անընդհատ վալիդացիա ստանալու չսպառվող պահանջմունք, թե՞ որ ուղղակի ցույց ա տալիս (ընդգծում) մարդու լավ ու վատ կողմերը։
Էս երևույթը շատ ավելի խորն է ու հասկանալու համար լուրջ սոցոլոգիական հետազոտություններ են պետք,սա գլոբալ տենդենց է,որը բնորոշ է որոշակի տարիքային խմբի,բայց ներկա պահին սոցիոլոգիան ու մնացած հասարակական գիտությունները էնքան տխուր վիճակում են գտնվում,որ ավելի լավ է ոչ մի բան չանեն:
Ինձ էդ իրենց կյանքի իրադարձություններով կիսվող մարդիկ ընդհանրապես չեն մտահոգել ու էս դեպքում Ինստագրամը չեմ կարծում,որ շատ մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ,բացի էդ կարծում եմ ահագին հետաքրքիր էջեր էլ կլինեն:
Ֆբի դեպքում ամեն ինչ քիչ մը այլ է,քանի որ այստեղ գործ ունենք հսկայական ինֆորմացիոն հոսքի հետ,որը շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ ու էդ ինֆորմացիայի կառավարումը,կամ գոնե դրանից զերծ մնալը չափազանց բարդ է:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Սոցիալական ցանցերից մենակ Ֆեյսբուք եմ մտնում, դե, Ակումբը չհաշված, չգիտեմ էլ` ֆորումը սոցիալական ցանց համարվում ա, թե չէ։ Արդեն էնքան մոռացված ու անտեսված հարթակ ա դարձել ֆորումը, որ վիրտուալ հաղորդակցության վերաբերյալ քննարկումներում սովորաբար չի էլ դիտարկվում, կարծես նման հարթակ երբեք գոյություն չի էլ ունեցել... Ինձ ընդհանուր առմամբ Ֆեյսբուքի կարգի սոցիալական ցանցերի ֆորմատը էնքան էլ հոգեհարազատ չի, քանի որ ասոցիացվում ա ամբոխի ու ժխորի հետ, ինչն ինձ համար դիսկոմֆորտի բուն ա։ Թեև ընդհանուր առմամբ կանոնավոր կերպով մտնում եմ Ֆեյսբուք, բայց պարբերաբար ահավոր հոգնում ու զզվում եմ էդ ամբողջ աղմուկից ու մարդաշատությունից, ինքնասևեռվածությունից ու համատարած լայքաորսից, ու որոշ շրջան պասիվանում (չնայած առանձնապես ակտիվ էլ չեմ լինում հիմնականում)։ Էս առումով ֆորումն ինձ ամենահոգեհարազատ հարթակն ա, իր ֆորմատով լրիվ իմն ա, ու ոչ մի սոցիալական ցանց ու կայք ինձ համար չի կարող փոխարինել ֆորումին։ Շատ եմ ափսոսում, որ ֆորումների դարն անցել ա, ու շատերն են ֆորումից հեռանում, հաստատվում Ֆեյսբուքում։
Այնուամենայնիվ, չի կարելի նաև թերագնահատել Ֆեյսբուքի դերն ու ֆունկցիաները. որևէ հարցի վերաբերյալ հնարավորինս արագ ինֆորմացիա ստանալու, ինչպես նաև ինֆորմացիա տարածելու համար, կարծում եմ, Ֆեյսբուքն ամենահարմար ու ամենաարդյունավետ գործիքներից մեկն ա, եթե ոչ հենց ամենան, քանի որ ամենապոպուլյարն ա կարծես. էսօր շատ քիչ մարդկանց կարելի գտնել, որոնք Ֆեյսբուքում գրանցված չեն։
Ինստագրամում վերջերս գրանցվել եմ, բայց միայն էդքանը։ Ոչ մի գործունեություն չեմ ծավալում։ Ճիշտն ասած` մինչև գրանցվելը մի քիչ ուրիշ պատկերացում ունեի էդ կայքի մասին, թե չէ` դժվար թե գրանցվեի. ինձ թվում էր` էնտեղ հիմնականում լուսանկարչությամբ, արվեստով հետաքրքրվողներն են նկարներ դնում, բայց գրանցվելուց հետո տեսա, որ չէ, ով ասես` չկա, ու ինչ նկար ասես` չեն դնում, կարճ ասած` հերթական սելֆիանոց, լրացուցիչ ՖԲ` ավելի քիչ ֆունկցիաներով ու ավելի շատ ինքնագովազդով. եթե ֆբ-ում գոնե ինչ-որ կարևոր ու հետաքրքիր հարցեր են բարձրացվում, քննարկվում, ապա Ինստագրամում կարծես միայն ցուցադրություն ա։ Համենայնդեպս, եթե էնտեղ որոշեմ երբևէ ակտիվ լինել, ապա միայն ստեղծագործական նպատակով կլինի դա. կդնեմ աշխատանքներիս նկարները ու կհետևեմ միայն արվեստի ոլորտի նկարներ դնողներին։ Ոչ մի իմաստ չեմ տեսնում նույն ֆեյսբուքյան ընկերներիս էնտեղ գտնելու ու հետևելու մեջ. լրացուցիչ ժամանակի ու էներգիայի կորուստ ա։
Թվիթերում երբեք չեմ եղել։ Ինչքանով որ լսել եմ ու պատկերացում ունեմ էդ կայքի մասին, ինձ մի տեսակ չի գրավել, չեմ կարծում, թե երբևէ գրանցվեմ։
Վիրտուալ հարթակներից մեկ էլ բլոգն եմ շատ սիրում, բայց դա էլ կարծես սոցիալական կայք չի համարվում։ Էլի ֆորումի պես, ավելի ճիշտ`ֆորումից էլ ավելի խաղաղ միջավայր ա, բայց, ցավոք, ևս մի հարթակ, որի դարն անցել ա։ Այ սենց հետամնաց էլ ապրում ենք` դարն ապրած ու մոռացության մատնված հարթակներ սիրելով ու այցելելով ։
Հա, քիչ մնաց մոռանամ իմ ամենասիրելի կայքերից մեկը` Pinterest-ը: Էս կայքը մնացած բոլորից առանձնանում ա ինձ համար նրանով, որ էնտեղ իսպառ բացակայում ա հաղորդակցությունը, թեև իր ֆորմատով կարծես միանգամայն համապատասխանում ա սոցիալական ցանցի ֆորմատին։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Pinterest-ն իմ վիրտուալ դրախտն ա` միակ կայքն ա, որտեղ կարելի ա մոռանալ բոլոր, էդ թվում և վիրտուալ տհաճությունների ու ընդհանրապես բացասական ամեն ինչի մասին և խորասուզվել միայն դրական լիցքերի` արվեստի, ստեղծագործականությանը վերաբերող ամենատարբեր նկարների ու նյութերի մեջ։
Վերջում որպես հոգեբանական դիտարկում` ասեմ, որ, իմ կարծիքով, Ֆեյսբուքն ու նմանատիպ սոցիալական կայքերն ընդհանուր առմամբ ավելի հոգեհարազատ են էքստրավերտների համար, քանի որ ավելի անձնակենտրոն են, արագ, ակտիվ, մրցակցության դրդող ու մարդաշատ, իսկ ֆորումներն ու բլոգներն ավելի հոգեհարազատ են ինտրովերտների համար, քանի որ ավելի հանգիստ միջավայրեր են, դանդաղ տեմպով, ավելի մտահայեցողական բնույթի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Fragile (08.03.2021), ivy (07.02.2019), StrangeLittleGirl (07.02.2019), Տրիբուն (07.02.2019)
Ախր խնդիրն էն ա, որ մեր ժամանաներում արդեն շատ քչերն են փորձում որևէ մեկի ծնունդը մտապահել, քանի որ դրա անհրաժեշտությունը հիմնականում չկա բազմաթիվ վիրտուալ հարթակներից տեղեկացումների շնորհիվ: Ու ստացվում ա, որ իսկապես, եթե հանկարծ վիրտուալ բոլոր միջավայրերից ծնունդդ ջնջես, կարող ա բացի ընտանիքիդ անդամներից, ուրիշ ոչ ոք չհիշի: Ու ինչքան էլ որ սա տխուր ա, հանգամանքները հաշվի առնելով` նեղանալու էլ չի. մարդիկ սովոր են արդեն, որ հիշելու կարիք չկա, ու ոչ ոք պարտավոր չի նկատել, որ դու ջնջել ես ծննդյանդ մասին տեղեկությունը, որ հատուկ փորձեն հիշել, շնորհավորել:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նույնը վերաբերում ա հեռախոսի համարներին։ Անիմաստ ա դարձել համարն անգիր հիշելը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ինձ համար ծնունդ շնորհավորելու հիմնական իմաստը հենց ցույց տալն է, որ հիշում ես։ Թե չէ էն "ամենալավն ու բարին" շաբլոն, մեծ հաշվով անիմաստ խոսքեր են։ Ես ինքս 2014 թվականից միշտ ծննդյանս օրվանից մի քանի օր առաջ այն ջնջում եմ ՖԲ-ից, մի քանի օրից էլի հետ բերում (մնացած ժամանակ ում հետաքրքիր է, թող մտնի, նայի)։ Չհիշողներից բացարձակապես չեմ նեղանում։ Հիշողներից սրտանց շնորհակալ եմ: Ինքս առանձնապես չեմ հետևում ՖԲ-ի հիշեցումներին։ Եթե առանց հիշեցման չէի շնորհավորելու, հիշեցումով էլ չեմ շնորհավորի։
ivy (07.02.2019), StrangeLittleGirl (07.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ