Թվիթերի մաիսն լավ բաներ եմ լսել, ու հիմնականում հետազոտողներից, որ կարաս արագ ռեֆերենսներ գտնես վերջին գրականությանը, հոդվածներին, ռիփորթներին, վիճակագրությանը, լուրերին քո ուզած ոլորտներում։ Բայց մեկա, չեմ գրանցվելու
Ես էտ ամեն ինչը գտնելու իմ սիստեման ունեմ, ու նորմալ աշխատում ա։
ՖԲ-ի ու Ինստագրամի մասին կարծիքս միշտ նույնն ա եղել, էգոցենտրիզմի բացարձակ դրսևորում ա։ Երբ մարդ իրա նկարները, իրա անելիքները, կյանքը, դեպքերը կամավոր դարձնում ա բոլորին հասանելի ու սպասում ա, որ պիտի արձագանք լինի, ուրմեն ինքը հավատացած ա, որ իրա անձը բոլորին պետք ա հետաքրքիր լինի։ Խույ, ոնց կասեր մեր Ծլնգը, ես սկի իմ ծնունդի օրը չեմ հիշում, հեռախոսիս մեջ էլ մի հինգ նկար ա, ես էլ մեկի վրա կամ թե չկամ ․․․․ոչ ուզում եմ ուրիշների հետ կիսվեմ, ոչ էլ առավել ևս ուզում եմ որ ուրիշները իմ հետ կիսվեն։
Ինձ հետաքրքիր մարդիկ միշտ հասանելի են, ես էլ իրանց եմ հասանելի։
Հ․Գ․ Սոցցանցերի կարևորությունը ամեն դեպքում չեմ ժխտում, ոնց կասեր դասականը, Նկոլը վկա։ Բայց որ էտ ցանցերը ահավոր մանիպուլյատիվ ռեսուրս ունեն, էտ էլ պետք ա ընդունել։ Մի ընկեր ունեմ, ասում ա, եթե դավադրությունների տեսություն ես փնտրում, որ ամերիկացիները յանի ռուսների հետ յանի յեվրեյների քավորությամբ խաղեր են տալիս, մուտիտ ա։ Հիմա հինգ հոգի խելոք մարդ կոմպի դեմը կարող ա սաղ աշխարհը մի քանի օրում խառնի իրար։
Էջանիշներ