Վերջին տարիներին սոցիալական տարբեր կայքերի կողքին իր տեղն ա գտել Instagram-ը։ Կարծում եմ, որ բոլորն էլ գիտեն ամեն ինչ Instagram-ի մասին։ Քանի որ ես ցանկացած մարդկային քայլ սիրում եմ վերլուծել հոգեբանության տեսանկյունից, ինձ միշտ հետաքրքրել ա, թե մարդիկ ինչ են ստանում էտ տիրույթում։ Ի՞նչ կապ ունի ինստագրամյան ակտիվությունը նարցիսիզմի, ուրիշների կողմից վալիդացիա ստանալու անհրաժեշտության հետ, ու որքանով ա էտ ամեն ինչը բնութագրում մարդու հոգեբանական կողմը, խնդիրները։
Զուգահեռներ կարելի ա տանել նաև ֆբ-ում ակտիվության հետ։ Ուրախ կլինեմ լսել տարբեր կարծիքներ։
PS. Ֆորումում առաջին քայլերս են, ուստի խնդրում եմ լինել ներողամիտ հնարավոր սխալների հարցում։
Էջանիշներ