User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Սոցիալական ցանցերի հոգեբանություն

  1. #61
    անլուրջ բալիկ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,364
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, բայց տարօրինակն էն ա, որ իմ մոտ կողմեր կան, որ կարան մտնեն քո ասած երկու կատեգորիաների մեջ է՛լ միաժամանակ: Օրինակ՝ ես արդեն չեմ հասկանում՝ ես ինտրովերտ եմ, թե էքստրովերտ: Մարդ կարա՞ երկուսն էլ լինի ըստ շրջանի՞: Ես միշտ ինձ պերֆեկցիոնիստ եմ համարել ամեն ինչում, բայց մարդկանց կարծիքներն էդ աստիճանի սրտին մոտիկ չեմ ընդունում ու մի քիչ էլ «թքողականություն» կա մեջս: Ո՞նց կարելի ա բնորոշել էս երևույթը: Ես սիրում եմ ուշադրության արժանանալ, բայց որ չեմ արժանանում՝ պոֆիգիստ եմ: Ու հիվանդագին աստիճանի հասնող պերֆեկցիոնիստ, բայց ուշադրություն. պերֆեկցիոնիստ աշխատանքի՛ վերաբերյալ և կամ ինչ-որ մի բան սովորելու, այլ ոչ՝ հասարակության մեջ ինձ դրսևորելու ու դուր գալու:

  2. #62
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, էն իմաստով, որ կյանքի ռիթմը, դրվածքները, կարելի ա ասել` ամեն ինչն իրականում հարմարեցված ա էքստրավերտներին, իսկ ինտրովերտները դրանցից շատերին ստիպված են լինում հարմարվել, օրինակ` գնալ բազմամարդ հավաքույթների, երբ կգերադասեին չգնալ, շփվել լիքը մարդկանց հետ, երբ իրականում կգերադասեին չշփվել, հետևել բազմաթիվ ու բազմազան սոցիալական նորմերի, որոնք իրանց ընկալմամբ աբսուրդ են ու դիսկոմֆորտի բուն, բայց եթե չհետևեն, իրենց անքաղաքավարի, անշնորհք կհամարեն կամ առնվազն տարօրինակ: Չեմ կարծում, թե որևէ մեկը վիճի, որ աշխարհն ավելի շատ էքստրավերտներին ա հարմարեցված, քան ինտրովերտներին: Այլ հարց ա, թե դա ինչքանով ա արդարացված կամ չարդարացված, բայց փաստ ա, որ տենց ա:
    Իսկ եթե սրան նայենք հակառակ կողմից․․․ Նույն ձև կարելի ա պնդել, որ էքստրավերտները ուղղակի ավելի արագ ու ավելի լավ են հարմարվում տրված պայմաններին, քան ինտրովերտները։ Ինձ թվում ա, որ դրա հետ բոլորն էլ կհամաձայնեն։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի քիչ ուրիշ բան նկատի ունեի։ Նարցիսիստները կարան թե՛ ինտրովերտ լինեն, թե՛ էքստրավերտ։
    Ինտրովերտի ինտրովերտության պատճառներից մեկն էն ա, որ ինքը չափից դուրս շատ ա անհանգստացած, թե շրջապատում ով ինչ մտածեց իր մասին, ով ինչ նկատեց։ Քանի որ շատերն իրենց բնույթով պերֆեկցիոնիստ են, նախընտրում են որևէ բան չասել, քան ասել ու հիմար էրևալ։ Էքստրավերտներն էդքան չեն կենտրոնանում իրանց թողած տպավորությամբ։ Ու էս առումով էքստրավերտները խնդիր չունեն դուրս գալու, աշխարհում մարդկանց հետ շփվելու, իրանց ուզած ուշադրությունը ստանալու, իսկ ինտրովերտների համար սոցիալական ցանցերը շատ լավ հարթակ են մտքերը դիպուկ ձևակերպելու կամ իրանց անձը նենց ներկայացնելու, որ համապատասխանի իրանց պերֆեկցիոնիստական հակումներին։
    Ընդհանուր առմամբ, համաձայն եմ մտքերիդ հետ։ Մի խոսքով, գալի՞ս ենք էն եզրակացության, որ ֆբ-ն ու սոց․ ցանցերը էնքան հանճարեղ են ստեղծված, որ բոլոր տեսակի մարդկանց ինչ-որ բանում օգնում են

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ ես արդեն չեմ հասկանում՝ ես ինտրովերտ եմ, թե էքստրովերտ: Մարդ կարա՞ երկուսն էլ լինի ըստ շրջանի՞:
    Ինձ թվում ա, որ շատ բան կախված ա արտաքին գործոններից, միջավայրից, կյանքում խնդիրների առկայությունից և այլն։ Մի քիչ սխալ եմ համարում մարդուն կոնկրետ մի տեսակի դասելը։ Օրինակ, ես խնդիրների առկայությունից, պրոբլեմներից, դեպրեսիայից շատ շատ խորացված ինտրովերտ եմ դառնում, բայց էտ ամեն ինչի բացակայության շրջանում, լավ միջավայրի առկայության դեպքում շատ կտրուկ փոխվում եմ։

    Հարց առաջացավ․ իսկ մարդ կարա՞ աշխատի իրա բնույթը փոխելու վրա։ Այսինքն, անընդհատ սեփական կոմֆորտի զոնայից դուրս գալով աստիճանաբար հարմարվես էտ զոնայից դուրս տարածքին ու քեզ էնքան դուր գա, որ չուզես վերադառնալ սկզբնակետին։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (12.02.2019)

  4. #63
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե սրան նայենք հակառակ կողմից․․․ Նույն ձև կարելի ա պնդել, որ էքստրավերտները ուղղակի ավելի արագ ու ավելի լավ են հարմարվում տրված պայմաններին, քան ինտրովերտները։ Ինձ թվում ա, որ դրա հետ բոլորն էլ կհամաձայնեն։
    Էդ ասածդ հաստատ առկա ա. ավելի արագ ու հեշտությամբ հարմարվելն էքստրավերտների բնույթի մի մասն ա: Բայց ամեն ինչ մենակ դրանով պայմանավորելն էլ սխալ ա: Առնվազն ներկայիս քաղաքակիրթ կյանքն իրոք էքստրավերտների բնույթին ավելի համապատասխան ա: Նայի, էքստրավերտները սիրում են մարդկանց մեջ լինել, հավաքույթների գնալ, հագեցած իրադարձություններով կյանք վարել, ակտիվ լինել, իրանք շփումներից, մարդկանց մեջ լինելուց լիցքավորվում են, իսկ մենակ մնալուց ձանձրանում, դիսկոմֆորտի մեջ ընկնում: Իսկ քաղաքակիրթ կյանքի պայմանները նենց են, որ մարդը եթե ճգնավոր չի, ուրեմն հանգամանքների բերումով պարտադիր ու կանոնավոր կերպով պիտի լինի մարդաշատ վայրերում, պիտի շփվի լիքը մարդկանց հետ, պիտի լիքը small talk անի`հարևանների, կոլեգաների, տարբեր տեղեր հանդիպող ծանոթների հետ, տարբեր ծառայություններից օգտվելիս` էդ ծառայությունները մատուցողների հետ, պիտի զանգի տարբեր տեղեր, պայմանավորվի տարբեր բաների համար, պարզի տարբեր բաներ: Սրանց մեծ մասն էքստրավերտների համար լրիվ նորմալ, շատերը նույնիսկ հաճելի ու ցանկալի բաներ են, իսկ ինտրովերտների համար սրանց մեծ մասը սթրես ա ու դիսկոմֆորտ, էներգիա խլող, ոչ թե տվող: Ժամանակակից աշխարհում միջին վիճակագրական մարդը, ով աշխատում ա, ընտանիք ունի և այլն, ընդհանրապես շատ քիչ ժամանակ ա ունենում մենակ, հանգիստ պայմաններում, ինքն իր հետ մնալու, «պասիվ»` դանդաղ ու խաղաղ պայմաններում ու մենակ` առանց ուրիշների մասնակցության, զուտ ինքն իր համար ինչ-որ բանով զբաղվելու, արտաքին աշխարհի ժխորից հանգստանալու համար: Սրա կարիքն իրականում բոլոր մարդիկ էլ ունեն ինչ-որ չափով, նույնիսկ եթե չեն գիտակցում դա, բայց ինտրովերտների համար սա կենսական անհրաժեշտություն ա, իրանք տենց են լիցքավորվում ու հանգստանում, ու դրա բացակայությունը լրջորեն քայքայում ա իրանց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

    Ինձ թվում ա, որ շատ բան կախված ա արտաքին գործոններից, միջավայրից, կյանքում խնդիրների առկայությունից և այլն։ Մի քիչ սխալ եմ համարում մարդուն կոնկրետ մի տեսակի դասելը։ Օրինակ, ես խնդիրների առկայությունից, պրոբլեմներից, դեպրեսիայից շատ շատ խորացված ինտրովերտ եմ դառնում, բայց էտ ամեն ինչի բացակայության շրջանում, լավ միջավայրի առկայության դեպքում շատ կտրուկ փոխվում եմ։
    Կոնկրետ տեսակների բաժանումը լուրջ հիմնավորված ա, էդ էլ հո էն բրիտանացի գիտնականների հայտնաբերած տուֆտություններից չի, որ ասենք` լուրջ չի, էնքան որ մեկը տուֆտել ա: Ուղղակի հարյուր տոկոսանոց ինտրովերտներ ու հարյուր տոկոսանոց էքստրավերտներ շատ քիչ են պատահում, բացի դրանից, կան նաև ամբիվերտներ, որոնք միջանկյալ դիրքում են, ու էդ առումով համաձայն եմ, որ մարդը կարող ա նշածդ գործոններով պայմանավորված` մի քիչ ավելի ինտրովետ, մի քիչ ավելի էքստրավերտ դառնալ տարբեր շրջաններում:

    Հարց առաջացավ․ իսկ մարդ կարա՞ աշխատի իրա բնույթը փոխելու վրա։ Այսինքն, անընդհատ սեփական կոմֆորտի զոնայից դուրս գալով աստիճանաբար հարմարվես էտ զոնայից դուրս տարածքին ու քեզ էնքան դուր գա, որ չուզես վերադառնալ սկզբնակետին։
    Կարծում եմ` բնույթը տենց արմատապես փոխել անհնար ա, բայց բազմաթիվ մարդկանց փորձը ցույց ա տվել, որ հնարավոր ա էդ դիսկոմֆորտի ահագին մաս հաղթահարել ինքն իր վրա աշխատելով, վարժվելով, ընտելանալով և այլն, այսինքն` նենց անել, որ դա քեզ էնքան նեղություն չպատճառի, ինչքան մինչև էդ էր պատճառում, կյանքիդ որակի վրա զգալի ազդեցություն չունենա, բայց որ ընդհանրապես դիսկոմֆորտ չպատճառի ու դեռ մի բան էլ հաճելի ու ցանկալի դառնա` չեմ պատկերացնում, որ հնարավոր լինի: Ի դեպ, էդ թեմայով մի հատ վիդեո կար ինտրովերտների թեմայում, հատուկ փնտրեցի, գտա. էս ա, կարող ես նայել: Ընդհանրապես էդ թեման խորհուրդ կտամ սկզբից մինչև վերջ կարդալ, մեջը ահագին հետաքրքիր ինֆորմացիա կա, խոստանում եմ, չես փոշմանի :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (12.02.2019), StrangeLittleGirl (12.02.2019), Thom (13.02.2019)

  6. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,442
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բնույթը փոխելու մասով մի բան էլ ես ասեմ։ Նաև հնարավոր ա բնույթը փոխել միջավայրից կախված։ Օրինակ Հայաստանում ես մաքուր ամբիվերտ էի, լրիվ 50/50 վիճակ էր։ Իսկ Դանիա տեղափոխվելիս կամաց֊կամաց սկսեցի ավելի ինտրովերտանալ. էստեղ հասարակությունը պահանջում ա ինտրովերտ լինել, դրանից լավ բան կա՞։ Հիմա ավելի շատ 70/30 եմ դառել։ Բայց ամենատխուրն էն ա, որ անգամ էս ինտրովերտ հասարակության մեջ էքստրավերտությունը սկսել են դրական հատկանիշ համարել, ու գործատուները թեստեր են անում, որ էքստրավերտներին գործի ընդունեն։

  7. #65
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,354
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամենատխուրն էն ա, որ անգամ էս ինտրովերտ հասարակության մեջ էքստրավերտությունը սկսել են դրական հատկանիշ համարել, ու գործատուները թեստեր են անում, որ էքստրավերտներին գործի ընդունեն։
    Ինձ էլ է դա ջղայինացնում։ Մի շատ ինտրովերտ երկրում small talk-ի դասընթացներ էին գովազդում։ Իբր դա լավ բան է...
    Հալալ է գերմանացիներին, որ walmart-ը չընդունեցին, ու պատճառներից մեկը հենց մշակութային տարբերություններն էին։ Типа եթե հաճախորդը ամենաշատը X մետր է հեռու սպասարկող անձնակազմից, ապա պետք է նրան օգնություն առաջարկել։ Ինտրովերտները, իհարկե, հուշտ են լինում նման մոտեցումից։ Թողեք մեզ հանգիստ ուսումնասիրենք ապրանքները։ Եթե օգնության կարիք լինի, կհարցնենք, չենք ամաչի։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.02.2019), StrangeLittleGirl (12.02.2019), Ուլուանա (12.02.2019)

  9. #66
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ տեսակների բաժանումը լուրջ հիմնավորված ա, էդ էլ հո էն բրիտանացի գիտնականների հայտնաբերած տուֆտություններից չի, որ ասենք` լուրջ չի, էնքան որ մեկը տուֆտել ա: Ուղղակի հարյուր տոկոսանոց ինտրովերտներ ու հարյուր տոկոսանոց էքստրավերտներ շատ քիչ են պատահում, բացի դրանից, կան նաև ամբիվերտներ, որոնք միջանկյալ դիրքում են, ու էդ առումով համաձայն եմ, որ մարդը կարող ա նշածդ գործոններով պայմանավորված` մի քիչ ավելի ինտրովետ, մի քիչ ավելի էքստրավերտ դառնալ տարբեր շրջաններում:
    Կոնկրետ տեսակների պահով մի քիչ սխալ եմ ձևակերպել։ Ավելի ճիշտ, նկատի ունեմ, որ մարդը կախված հասարակությունից, միջավայրից, արտաքին այլ գործոններից կարող ա իրան շատ ավելի ազատ զգալ, հաճելի ժամանակ անցկացնել կամ հակառակը։ Մի խոսքով, ասածս էն էր, որ մարդը ստատիկ վիճակում չի էտ առումով, ու կախված հանգամանքներից ինչ-որ միջակայքում տատանվում ա իրա Էքստրավերտ-Ինտրովերտ միջակայքի մեջ։ Ու ոնց հասկանում եմ, էս առումով StrangeLittleGirl-ի ու իմ տեսակետները համընկնում են։ Եթե իմ ձևակերպումը հասկանալի չի(ինչը շատ հնարավոր ա ), կարդալ իրա գրածը։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամենատխուրն էն ա, որ անգամ էս ինտրովերտ հասարակության մեջ էքստրավերտությունը սկսել են դրական հատկանիշ համարել, ու գործատուները թեստեր են անում, որ էքստրավերտներին գործի ընդունեն։
    Էտ թեստերը շատ հանգիստ կարելի ա տալ ու լրիվ հակառակ արդյունքը ստանալ, եթե մի քիչ քթածակ ունես

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հալալ է գերմանացիներին, որ walmart-ը չընդունեցին, ու պատճառներից մեկը հենց մշակութային տարբերություններն էին։
    Էտ Walmart-ի մասին link կա՞։

  10. #67
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս մի հատ կինո նայեցի։ Двойник: Գլխավոր հերոսը սուսուփուս մի հատ տղա ա, լավագույն աշխատողը, ում արածն ու գիտելիքները ոչ ոք չի նկատում, սիրահարված ա մի հատ աղջկա, ում մի քանի տարի չի կարողանում մոտիկանա ու երկու բառ խոսա և այլն։ Ու իրանց մոտ գործի ա ընդունվում կլոնը, որի հագուստն անգամ չի տարբերվում հերոսինից։ Կլոնը ինքնավստահ, ոչ մի գիտելիք չունեցող, ասող-խոսող, իրա ուզածին միշտ հասնող մի հատ տիպ ա Մի խոսքով, ինձ դուր ա եկել, խորհուրդ եմ տալիս։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.02.2019)

  12. #68
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    7,997
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմի էս հոգեբանությունա՞, թե չէ, որ Ակումբից հեռացված անդամներ թեման թարմացված նկատելիս արդեն առանց բացելու գիտես, որ Chuk-ն ակումբից հեռացրելա Գիտունիկ-ին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #69
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ տեսակների պահով մի քիչ սխալ եմ ձևակերպել։ Ավելի ճիշտ, նկատի ունեմ, որ մարդը կախված հասարակությունից, միջավայրից, արտաքին այլ գործոններից կարող ա իրան շատ ավելի ազատ զգալ, հաճելի ժամանակ անցկացնել կամ հակառակը։ Մի խոսքով, ասածս էն էր, որ մարդը ստատիկ վիճակում չի էտ առումով, ու կախված հանգամանքներից ինչ-որ միջակայքում տատանվում ա իրա Էքստրավերտ-Ինտրովերտ միջակայքի մեջ։ Ու ոնց հասկանում եմ, էս առումով StrangeLittleGirl-ի ու իմ տեսակետները համընկնում են։ Եթե իմ ձևակերպումը հասկանալի չի(ինչը շատ հնարավոր ա ), կարդալ իրա գրածը։
    Դե, իմ ասածն էլ էր էդ, էլի: Ես քո բացատրածը հասկացել եմ, բայց ոնց որ թե դու իմ գրածը չես հասկացել : Համաձայնել եմ ասածիդ, ուղղակի որոշ բաներ ավելացնելով:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #70
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,354
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ Walmart-ի մասին link կա՞։
    Անգլերեն՝ լիքը։ Գուգլի "Why Walmart Failed in Germany":

  15. #71
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգլերեն՝ լիքը։ Գուգլի "Why Walmart Failed in Germany":
    Ճիշտն ասած, գուգլեցի, բայց նյութ չգտա հոգեբանության հետ կապված։

  16. #72
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի հարց էլ կապված թեմայի հետ։
    Եղե՞լ են ձեր հետ դեպքեր, որ․
    1․ Սոց․ ցանցով ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեր վրա թողել ա շատ լավ/վատ տպավորություն, իսկ հետո իրական կյանքում ծանոթությունը հիասթափացրել/հաճելիորեն զարմացրել ա։
    2․ Իրականում ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեզ տպավորել ա ու շատ հետաքրքիր մարդ ա թվացել, բայց հետո մտել քչփորել եք ստատուսները, քոմենթները ու, մեղմ ասած, հիասթափվել։
    3․ Ձեր ծանոթներից (մոտիկ, կարևոր մարդկանցից) մեկը իր գրառումներով ու ընդհանրապես վարքով սոց․ ցանցերում փոխել ա ձեր տրամադրվածությունը իր հանդեպ, հետևաբար նաև վերանայել եք հարաբերությունները իր հետ։

  17. #73
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,354
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, գուգլեցի, բայց նյութ չգտա հոգեբանության հետ կապված։
    Օրինակ սա կարդա, մասնավորապես "ten foot rule"-ի ու "greeter"-ի մասը։
    http://www.opentextbooks.org.hk/ditatopic/7191
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 14.02.2019, 16:38:

  18. #74
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,636
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի հարց էլ կապված թեմայի հետ։
    Եղե՞լ են ձեր հետ դեպքեր, որ․
    1․ Սոց․ ցանցով ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեր վրա թողել ա շատ լավ/վատ տպավորություն, իսկ հետո իրական կյանքում ծանոթությունը հիասթափացրել/հաճելիորեն զարմացրել ա։
    2․ Իրականում ծանոթացել եք մի մարդու հետ, ով ձեզ տպավորել ա ու շատ հետաքրքիր մարդ ա թվացել, բայց հետո մտել քչփորել եք ստատուսները, քոմենթները ու, մեղմ ասած, հիասթափվել։
    3․ Ձեր ծանոթներից (մոտիկ, կարևոր մարդկանցից) մեկը իր գրառումներով ու ընդհանրապես վարքով սոց․ ցանցերում փոխել ա ձեր տրամադրվածությունը իր հանդեպ, հետևաբար նաև վերանայել եք հարաբերությունները իր հետ։
    Մի ճշտում. սոց. ցանցեր ասելով` ֆորումնե՞րն էլ նկատի ունես, թե՞ մենակ ֆեյսբուք-մեյսբուքները:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. #75
    Սկսնակ անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ճշտում. սոց. ցանցեր ասելով` ֆորումնե՞րն էլ նկատի ունես, թե՞ մենակ ֆեյսբուք-մեյսբուքները:
    Ահա, ֆորումներն էլ հետը։

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •