Լավ, էստեղ էլ դնեմ էն, ինչ որ քեզ առանձին գրեցի նամակով՝ ի պատասխան վարկանիշիդ։
Ինձ թվում ա, որ դերասանների մոտ, իրենք իրենց մեջ, ահագին խառնվում ա իսկականն ու խաղը։ Ենթագիտակցորեն նրանք գիտեն, թե ինչ պետք ա զգան տվյալ իրավիճակում /օրինակ օսկար ստանալուց/, ու համապատասխան խաղն արդեն ծնվում ա իրենց մեջ, որպես իսկականություն։ Կարծում եմ, դերասանների մոտ իսկականի ու խաղի միջև նուրբ սահմանը ջնջվում ա ժամանակի ու փորձառության ընթացքում, ահագին բարդ հոգեվիճակ ա, դրա համար դեպրեսիաներն ու հազարումի հոգեբանական խնդիրները իրենց մոտ ավելի հաճախ են ի հայտ գալիս։
Իսկ գրածիդ հետ համաձայն եմ․ դերասանի լավ խաղը կարա փոխի մեր պատկերացումները իրականության մասին։ Դրա համար էլ դեմ եմ, որ սխալ կինոներ նկարեն
հազարից մեկ մարդ մի բան խորհուրդ տա ու այսպիսի վերաբերմունք...
արա թարգեք էդ անտաղանդ ֆիլմերի վրա ժամանակ վատնել... free solo!!!!!!!!!!!!!!!!!! (օքեյ, Roma-ին չէր վերաբերում)
Ես օրինակ էս ֆիլմը չէի նայի,երգն էլ մի քանի անգամ կողից լսելեմ ու չի տպավորել,բայց երբ տեսա օսկարում իրանց կատարումը,էդ մի այլ տիպի դզեց ու մենակ էդ կատարումը ինձ լիքը էմոցիաներ է փոխանցել ու հենց էդ կատարման համար էլ նայեցի ֆիլմը,դե հա,մեղմ ասած անտաղանդ էր ֆիլմը,էնքան թերություն կար,որ չգիտեմ որ մեկը ասեմ :Ճ Միանշանակ էդ երգի լայվ կատարումները մի քանի անգամ գերազանցում են ֆիլմին
Օսկարի ամենասիրուն աղջիկը
Green Book-ը հենց լայն մասսաների սրտով կինո էր։ Ի տարբերություն նախորդ տարիների, էս տարի տվեցին մեծամասնության ֆավորիտ ու քիչ թե շատ նորմալ որակի կինոյին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ