The Favourite- Yorgos Lanthimos,էս տղեն մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից է,իրան բացահայտել եմ Լոբսթերից ու միանգամից աչքս է մտել:Ֆավորիտուհուց սպասելիքներս մի քիչ ավելին էին ու էս տարվա օսկարի ամենասպասված ֆիլմն էր,համենայնդեպս չեմ կարծում,որ ավելի լավ գործ կտեսնեմ:Լավագույն ռեժիսոր անվանակարգում էլ կուզեմ ինքը հաղթի ու ընդհանրապես Օսկարին ռեժիսորները ու դերասանները իրենց լավագույն ֆիլմերի ու դերերի համար չեն ստանում Օսկար,այլ աԲրած կյանքի :Դ
Էս ֆիլմի ամենահզոր կողմը էդ օպերատորական աշխատանքն էր,Robbie Ryan-ից ուրիշ բան չեմ նայել,էս ֆիլմում որ խզարել էր,էնքան հանճարեղ էին կադրերը ու երաժշտությունն էլ էնքան համահունչ էր,որ անպայման մի անգամ էլ եմ նայելու էս կինոն:
Olivia Colman-հաստատ արժի,որ Օսկար ստանա,էսպիսի բանկան խաղ ամեն կինոյում չես տեսնի:
Emma Stone-վըղք,ինձ թվում է,եթե էս աղջկա տեղը մեկ ուրիշը խաղար,կինոյին 8-ի փոխարեն 9-ը կգնահատեի:Էս լա լա լենդը ազդում է իմ նյարդային համակարգի վրա,մենակ Birdman-ի մեջ է նորմալ խաղացել,էդ էլ դերն էր համապատասխան,իմ կարծիքով սենց ֆիլմերում ինքը անելիք չունի:
Rachel Weisz- The Fountain-ից հետո ինքը իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկն է,միանշնակ ինքը պետք է ստանա Օսկարը,չնայած իրան Օսկար էլ պետք չի,ես եմ պետք
Էջանիշներ