ivy (22.01.2019)
Այվ, իսկ քո՛ կարծիքով՝ դու՞ …
Ուրիշներինը լսելն ավելի հետաքրքիր ա
Դրա տեղը կարող եմ ասել, թե ինչն ինձ մոտ հեեեեչ նախանձելի չի
Ահավոր խանդոտ եմ՝ համարյա կենդանական բնազդների մակարդակի. որ ինձ բաց թողնեմ, կարող ա հարձակվեմ բզիկ-բզիկ անեմ «ճանապարհիս վրա հայտնվածներին»՝ բռունցքներով ու ծեծուջարդով, հատկապես որ ֆիզիկապես լավ ուժեղ եմ![]()
Ադամ, դու սա լու՞րջ ես գրել: Նախանձել ասելով` ի՞նչ ես հասկանում: Ուզենալ մի բան, որը դիմացինն ունի, դու չունես, չէ՞: Հիմա դու կուզենայիր երեխաներ ունենա՞լ (տեսնես` իմ` երեխաներ ունենալն ինչո՞վ ա տենց առանձնանում մյուս ակումբցիների` երեխաներ ունենալուց, որ հենց ի՛մն ա նախանձելի), թե՞ կուզենայիր ակումբցիների նկատմամբ մայրական պարտականություններ ունեցած լինել ու հետո էդ պարտականությունները դադարեցնել: Սրանցից ո՞ր մեկն ա քեզ համար տենց նախանձելի: Կարծես մի տեղ գրել էիր, որ երեխաներ ունենալ չես ուզում:
Ինձ թվում էր` ես ավելի լուրջ նախանձելու բաներ էլ ունեմ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (23.01.2019)
Որոշել էի գրել, որ ես էլ Բյուրի պես ոչ մեկի չեմ նախանձում, հետո հիշեցի, որ չէ, այնուամենայնիվ, մեկը կա, որին նախանձում եմ. Բյուրն ա էդ միակ մարդը: Բյուրին նախանձում եմ իր նպատակասլացության (թեկուզև ինքը չի համարում, որ էդպիսին ա) ու միշտ` անկախ ամեն ինչից, առաջ շարժվելու ուժի ու հաստատակամության համար: Ինքն էդ առումով իմ ճանաչած ամենանախանձելի մարդն ա:
Հիմա էն մասին, թե, ըստ իս, ե՛ս ինչ ունեմ, որի համար կարելի ա ինձ նախանձել: Կարծում եմ` էն ամենակարևոր բաները, որոնց համար կարելի ա ինձ նախանձել, հիմնականում կողքից տեսանելի չեն: Ես մի անգամ էլ եմ ասել, որ ունեմ աներևույթ թագավորություն, և ուզում եմ, որ այն էդպես աներևույթ էլ մնա: Ինձ հեչ էլ պետք չի, որ ինձ որևէ մեկը նախանձի: Թող տենց էլ մտածեն, թե ամենանախանձելի բանը, որ ունեմ, երեխաներ ունենալն ա ու ակումբցիների նկատմամբ մայրական պարտականություններս դադարեցնելը
:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (23.01.2019), Progart (23.01.2019), Smokie (23.01.2019), StrangeLittleGirl (23.01.2019), unknown (29.01.2019)
Նախանձ ասելով՝ հասկանում եմ՝ հիացման արտահայտում նաև որևէ երևույթի հանդեպ: Անպայման չի, որ ես դրանից չունենամ, որ նո՛ր նախանձեմ: Հիմա՝ ես ինձ հումորով մարդ եմ համարում, բայց դա ինձ չի խանգարում նաև նախանձել ուրիշների հումորներին: Օրինակ՝ մտածելով. «լավ կլիներ՝ էս հումորը ե՛ս արած լինեի, կամ էս պատմվածքը ե՛ս գրած լինեի (ճիշտ ա՝ նարցիստական մոտեցում ա մի քիչ, բայց դա կա շատ ու շատ մարդկանց մոտ, համոզված եմ): Անպայման չի դու դրանից չունենաս՝ նո՛ր սկսես նախանձել: Մի խոսքով՝ չգիտեմ … Հ.Գ. իսկ քո առումով՝ իհարկե մեզ մայրություն չանելու պահը կատակ էր, իսկ երեխաներ ունենալունդ՝ չէ: Կապ չունի՝ ինքս ուզում եմ ունենալ, թե չէ: Երբեմն ցանկությունը կա (էդ վա՛խտ էլ բարի նախանձը հայտնվում ա) իսկ երբեմն՝ չէ:![]()
Արշակին եմ նախանձում՝ իր համեստ, ոչ իմպուլսիվ, պոզիտիվ ու հանգիստ բնավորության ու ընդհանրապես՝ իրա դրական կերպար լինելու համար: Բայցևայնպես՝ չե՛մ նախանձում իրան՝ մոտակայում Քոչարյանին ազատության մեջ տեսնելու առիթով և դրա շրջանակներում իմ՝ իրեն ուղղված միասին Ստոկհոլմում գարեջուր ըմպելու հրավերքի առիթով:
Բայց էս Ադամը ինչ նախանձ մարդ դուրս եկավ է,սաղին նախանձումա![]()
Հա, էլի, Ադամ. աչքիս` դու էս թեման բացել ես անձնական լիցքաթափման մղումներով, որ մեջիդ ամբողջ նախանձը դուրս թափես:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.01.2019, 19:32:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Adam (24.01.2019)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոնին նախանձում եմ՝ փիղ կենդանու մասին շատ ավելի շատ տեղեկացված լինելու համար, քան national geographic -ը:
հաջորդ տարվա Ալֆային եմ նախանձում, էն նախորդ տարվանն էս տարվանին կարար նախանձեր, բայց էն, ինչ հիմա դրել, կառուցում եմ, սեր ա, էդ Ալֆային կարելի ա էսօրվանից նախանձել, համ էլ կարոտում եմ, թեև մի տարուց նոր հանդիպելու եմ իրեն:
Smokie (28.01.2019)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Adam (25.01.2019)
Հիշեցի՝ Ուլուին ինչի համար էի նախանձում., մի նախանձային խելքին մոտիկ բանի համար պիտի նախանձեի չէ՞ վերջիվերջո… , հայերենի կատարյալ իմացության: Միշտ մտածել եմ՝ մարդ չի կարա հարյուր տոկոսանոց կատարելության հասնի ինչ-որ լեզվում, բայց Ուլուն հայերենի մաստեր ա:
Sambitbaba (14.02.2019), Ուլուանա (14.02.2019)
Արտակին ու Վերային՝ իրենց տենց համով-հոտով ակումբյան ընտանիք լինելու համար: Ինձ թվում ա՝ իրանք ոնց որ էս ժամանակաշրջանի համար ծնված չլինեն:![]()
Աթեիստ (14.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ