Adam-ի խոսքերից
Ուրեմն էստեղ ուզում եմ կիսվեմ մի ֆենոմենով, որն արդեն 2 տարի ա ինչ մոտս կա: Ու կցանկանայի բժիշկների կարծիքներ կարդալ, կամ մարդկանց, ովքեր առերեսվել են էս խնդրի հետ (չգիտեմ նույնիսկ՝ խնդիր անվանեմ, թե չէ): Ուրեմն արդեն երկու տարի ա, ամիսը մեկ կամ երկու անգամ, երբ կարճ ժամանակով քնում եմ (կլինի դա ցերեկը կամ երեկոյան), մեկ էլ պահ ա գալիս՝ զգում եմ, որ արթնացել եմ, բայց մարմինս շարժել չեմ կարողանում: Այսինքն՝ գիտակցությունս տեղն ա ու գիտակցում եմ, որ քնած չեմ, բայց միևնույն ժամանակ ներսից տառապում եմ, որ արթնանամ ու աչքերս բացեմ: Էդ պահին ոչ մի կոնտակտ չկա մարմնիս որևէ մասի հետ (աչքեր, ձեռքեր, ոտքեր և այլն) ու էդ վիճակը տևում ա մոտ 10 վայրկյան, որի ընթացքում դու քեզ զգում ես դժոխքում: Ավելի պրիմիտիվ եթե արտահայտեմ միտքս, կասեմ՝ հոգիդ արթնացած ա, բայց մարմինդ չէ: Նո՛ր 10 վայրկյանների ընթացքում հոգուս ու մարմնիս ներքին պայքարի արդյունքում՝ ինքս ինձ ճղելով կարողանում եմ գալ դեպի ռեալ արթուն վիճակ ու բացել աչքերս: Ո՞վ կարա ինձ բացատրի՝ սա ինչ ա ու ինչի հետ ա կապված ու ոնց են ձերբազատվում: Չտատանվեք կիսվել ձեր փորձով, խնդրում եմ: Շնորհակալություն:
Էջանիշներ