User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Քնի կաթված

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քնի կաթված

    Ուրեմն էստեղ ուզում եմ կիսվեմ մի ֆենոմենով, որն արդեն 2 տարի ա ինչ մոտս կա: Ու կցանկանայի բժիշկների կարծիքներ կարդալ, կամ մարդկանց, ովքեր առերեսվել են էս խնդրի հետ (չգիտեմ նույնիսկ՝ խնդիր անվանեմ, թե չէ): Ուրեմն արդեն երկու տարի ա, ամիսը մեկ կամ երկու անգամ, երբ կարճ ժամանակով քնում եմ (կլինի դա ցերեկը կամ երեկոյան), մեկ էլ պահ ա գալիս՝ զգում եմ, որ արթնացել եմ, բայց մարմինս շարժել չեմ կարողանում: Այսինքն՝ գիտակցությունս տեղն ա ու գիտակցում եմ, որ քնած չեմ, բայց միևնույն ժամանակ ներսից տառապում եմ, որ արթնանամ ու աչքերս բացեմ: Էդ պահին ոչ մի կոնտակտ չկա մարմնիս որևէ մասի հետ (աչքեր, ձեռքեր, ոտքեր և այլն) ու էդ վիճակը տևում ա մոտ 10 վայրկյան, որի ընթացքում դու քեզ զգում ես դժոխքում: Ավելի պրիմիտիվ եթե արտահայտեմ միտքս, կասեմ՝ հոգիդ արթնացած ա, բայց մարմինդ չէ: Նո՛ր 10 վայրկյանների ընթացքում հոգուս ու մարմնիս ներքին պայքարի արդյունքում՝ ինքս ինձ ճղելով կարողանում եմ գալ դեպի ռեալ արթուն վիճակ ու բացել աչքերս: Ո՞վ կարա ինձ բացատրի՝ սա ինչ ա ու ինչի հետ ա կապված ու ոնց են ձերբազատվում: Չտատանվեք կիսվել ձեր փորձով, խնդրում եմ: Շնորհակալություն:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (16.01.2019), Jarre (16.01.2019), Life (16.01.2019), Progart (16.01.2019), Sambitbaba (16.01.2019), Նիկեա (17.01.2019)

  3. #2
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շատ ծանոթ նկարագրություն ա, վայթե հենց Ակումբում էլ քննարկվել ա, որ գտա, հղում կտամ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.01.2019), Jarre (16.01.2019), Sambitbaba (16.01.2019)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես տատանվում եմ ))) բայց այնուամենայնիվ տատանվելով կկիսվեմ փորձովս։ Իմ հետ տենց մի երկու անգամ է եղել այն ժամանակահատվածում երբ աշխատում է օրական 16-18 ժամ գերլարված վիճակում ՝ առանց ճաշի ու ընթրիքի։ Տենց մոտ մեկ տարի աշխատեցի ու սկսեց էդ երևույթը որը շատ վախեցրեց ինձ։ Հետո որ համեմատաբար ավելի մարդկային գրաֆիկով սկսեցի աշխատել անցավ էդ երևույթը։ Ու մի բան էլ ասեմ, որ իմ մոտ փոքրուց երբ ինչ որ տառապանքների մեջ եմ լինում երազում մի հատ ընձուխտ կա, անընդհատ այցելում է ինձ։ Էդ իմ ամենա ամենա վախենալու ու սահմռկեցուցիչ արարծն է իմ երազների միջից։ Ու էդ ընթացքում էդ ընձուխտը ներկա էլ լինում։ Այսինքն արդեն արթնացած էի, բայց տեսնում էի էդ արարածին, բայց ոչինչ չէի կարողանում անել։ Անգամ գոռալ չէի կարողանում ու աչքերս բացել։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.01.2019), Life (16.01.2019), Progart (16.01.2019), Նիկեա (17.01.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, որ երջանկություն պետք է համարել մարդուն հազվադեպ նվիրվող այդ տաս վայրկյանները: Դա այն պահն է, որը կապում է մարդու գիտակից և անգիտակից վիճակները:
    Սովորաբար մենք վախենում ենք նման բաներից: Բայց ավելի շատ փախչում են նրանք, ովքեր ֆիքսված են միայն իրենց ֆիզիկական վիճակի վրա ու համարում են, որ իրենց մարմինը՝ իրնեց պատկանող միակ բանն է, ինչն արժանի է գոյության:

    Հիմա կվախենաք թե կուրախանաք, բայց ուզում եմ ասել, որ ժամանակները փոխվել են: Հոգին արդեն հոգնել է սպասելուց, որ դուք փորձեք իրեն լսել: Ու նաև այլ տարբերակ էլ չունի: Ժամանակները փոխվել են ու մենք գնում ենք դեպի իրականություն, որտեղ առանց հոգի ապրելը պատրանք է, եթե ոչ թեթևսոլիկություն: Եվ միայն քո հոգին է, որ կարող է քեզ ընդառաջել այնտեղ:

    Պետք չի պայքարել, Ադամ ջան, դու քո հետ ես պայքարում, քո հոգու հետ, քո ներքին, կամ, կնչպես ընդունված է ասել, Բարձրագույն Եսի հետ: Կարծում եմ, քո Բարձրագույն Եսը քեզ կարևոր բաներ ունի հաղորդելու և դրա համար է քեզ համար առանձնացնում այդ տաս վայրկյանները, - իսկ ուրիշ էլ ինչպե՞ս նա քեզ հետ կկապնվի... Իսկ դու սարսափած փորձում ես պահ առաջ քեզ գցել քեզ համար ավելի հասկանալի ու հարմարավետ ֆիզիկական առօրեականություն: Լիքը ավելի կարևոր գործեր ունես երևի, քան ինքդ քեզ լսելը... Մի շտապիր դուրս պրծնել, Ադամ ջան, փորձիր հասկանալ, թե ինչ ես Դու ուզում քեզ ասել: Փորձիր լսել ինքդ Քեզ:
    Դուրս գալ միշտ էլ կարող ես:
    Փորձիր մտնել ՆԵՐՍ:

    Ժառ ջան, ի՞նչ մի սահմռկելի բան կա ընձուխտի կերպարանքում: Երբեք չէի մտածի, որ բարի ու դրական ընկալումից բացի, ընձուխտը կարող է ինչ-որ այլ կերպ ազդել մարդու վրա... Առավել ևս քեզ պես մարդու վրա, որն, ինչպես ֆոտոներիցդ է երևում, ինքդ էլ աժդահա ես ու հեչ թզուկի տպավորություն չես թողնում...
    Միգուցէ փորձես փոխե՞լ կարծիքդ ընձուխտի վերաբերյալ, և այդ դեպքում ամեն ինչ իր տե՞ղը կընկնի...
    Ու կկարողանաս լսել քո "Ընձուխտին"...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (16.01.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմայա շատ, Jarre-ի գրառումը կարդալուց միանգամից ընկերս եկավ աչքիս առաջ, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նույն խնդրից էր գանգատվում: Մոտ երեք տարի շատ ծանր աշխատանք էր անում, կարելի ասել առանց հանգստյան օրերի, ամեն օր, օրեկան մի քանի ժամ մեքենայի մեջ քներ թե չէ:Իհարկե բժիշկի տենց էլ չդիմեց` ժամանակ չուներ: Վերջերս հետը խոսեցի գործը փոխել ա ու ոնց որ թե էլ չի բողոքում:

    Հ.Գ. էտ ժամանակնեը որ հիշում եմ աչքերս լցվում ա, թե ինչ դաժան վիճակ էր մոտը, էն որ մարդու դեմքին նայում ես քեզ թվում ա էսօր-վաղնա: Հերիք չի իր կյանք էր վտանգում մի հատ էլ շրջապատի` վարորդ էր:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (16.01.2019), Jarre (16.01.2019), Progart (16.01.2019), Sambitbaba (16.01.2019)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը

    Ժառ ջան, ի՞նչ մի սահմռկելի բան կա ընձուխտի կերպարանքում: Երբեք չէի մտածի, որ բարի ու դրական ընկալումից բացի, ընձուխտը կարող է ինչ-որ այլ կերպ ազդել մարդու վրա... Առավել ևս քեզ պես մարդու վրա, որն, ինչպես ֆոտոներիցդ է երևում, ինքդ էլ աժդահա ես ու հեչ թզուկի տպավորություն չես թողնում...
    Միգուցէ փորձես փոխե՞լ կարծիքդ ընձուխտի վերաբերյալ, և այդ դեպքում ամեն ինչ իր տե՞ղը կընկնի...
    Ու կկարողանաս լսել քո "Ընձուխտին"...
    Սամ ջան, ես կոնկրետ էդ ընձուխտից եմ հիստերիկայի մեջ ընկնում, որովհետև էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա շատ սահմռկեցուցիչ բան է.... Էդ քեզ բարի ընձուխտ կենդանին չի։ Շատ վախ ներշնչող արարած է..... Ու հայտնվում է ամենադաժան հոգեկան տառապանքներիս ժամանակ։ Իսկ ընդհանուր ընձուխտների հանդեպ տոլերանտ եմ փորձում վերաբերվել, մանավանդ որ իքնս էլ ինչ որ տեղ նման եմ իրանց ))

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (17.01.2019), Sambitbaba (16.01.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու էդ ընթացքում էդ ընձուխտը ներկա էլ լինում։ Այսինքն արդեն արթնացած էի, բայց տեսնում էի էդ արարածին, բայց ոչինչ չէի կարողանում անել։ Անգամ գոռալ չէի կարողանում ու աչքերս բացել։
    Ոգեշնչում ես՝ փորձել horror-ի սցենար գրել: ))))))
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, դու քո հետ ես պայքարում, քո հոգու հետ, քո ներքին, կամ, կնչպես ընդունված է ասել, Բարձրագույն Եսի հետ: Կարծում եմ, քո Բարձրագույն Եսը քեզ կարևոր բաներ ունի հաղորդելու և դրա համար է քեզ համար առանձնացնում այդ տաս վայրկյանները, - իսկ ուրիշ էլ ինչպե՞ս նա քեզ հետ կկապնվի... Իսկ դու սարսափած փորձում ես պահ առաջ քեզ գցել քեզ համար ավելի հասկանալի ու հարմարավետ ֆիզիկական առօրեականություն: Լիքը ավելի կարևոր գործեր ունես երևի, քան ինքդ քեզ լսելը... Մի շտապիր դուրս պրծնել, Ադամ ջան, փորձիր հասկանալ, թե ինչ ես Դու ուզում քեզ ասել: .
    Շատ հետաքրքիր ու էկզիստենցիալ ա մեկնաբանությունդ, շնորհակալ եմ: Մի պահ նույնիսկ ստիպեց մտածել, թե շոտլանդական ավանդության ազատ որմնադրի հետ եմ խոսում
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմայա շատ, Jarre-ի գրառումը կարդալուց միանգամից ընկերս եկավ աչքիս առաջ, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նույն խնդրից էր գանգատվում: Մոտ երեք տարի շատ ծանր աշխատանք էր անում, կարելի ասել առանց հանգստյան օրերի, ամեն օր, օրեկան մի քանի ժամ մեքենայի մեջ քներ թե չէ:
    Ես 8 տարի առաջ մոտ մեկուկես տարի հյուրանոցային գիշերային clerk եմ աշխատել: Շաբաթը 5 գիշեր՝ իրար ետևից: Ինձ թվում՝ ա դա կարող ա և մեծ ազդեցություն գործած լինի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.01.2019), Sambitbaba (16.01.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, ես կոնկրետ էդ ընձուխտից եմ հիստերիկայի մեջ ընկնում, որովհետև էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա շատ սահմռկեցուցիչ բան է.... Էդ քեզ բարի ընձուխտ կենդանին չի։ Շատ վախ ներշնչող արարած է..... Ու հայտնվում է ամենադաժան հոգեկան տառապանքներիս ժամանակ։ Իսկ ընդհանուր ընձուխտների հանդեպ տոլերանտ եմ փորձում վերաբերվել, մանավանդ որ իքնս էլ ինչ որ տեղ նման եմ իրանց ))
    Ժառ ջան, եթե միայն ընձուղտի վախեցնող տեսքը լիներ... Բայց էստեղ մի շատ կարևոր բան կա՝ տարօրինակ լեզուն:
    Հասկանում ես, ինչպե՞ս կարող է տարօրինակ լեզու լինել մարդու ներսում... Ավելի շատ ես հակված եմ ընդունելու, որ տարօրինակ լեզու կարող է դրսում լինել: Չգիտեմ, ես ոչ հոգեբան եմ, ոչ էլ երազահան, բայց ինձ թվում է, որ այդ տարօրինակ լեզվով ընձուղտը փորձում է քեզ մի բան հուշել:
    Ի՞նչ:
    Կարո՞ղ է պատահել, որ դու քո կյանքում ստերեոտիպերով ես կառավարվում... Ու պարտադիր չէ, որ դրանք համընդհանուր, բոլորի կողմից ընդունված ստերեոտիպեր լինեն, - ամեն մարդ կարող է կառուցել սեփական ստերեոտիպերն ու ուղղորդվել դրանցով: Բայց դե մեկ է, դրանք էլ են ստերեոտիպ, իսկ երևի ինքդ էլ լավ հիշում ես, չէ՞, էն սիրուն ասացվածքը, որ երկու անգամ նույն գետն անհնար է մտնել...
    Երևի դա՞ է պատճառը, որ ընձուղտդ այդքան սարսափելի է, որովհետև փոխանակ փորձես պարզել, թե այդ ինչ անհասկանալի լեզու է, հնարավոր է, իրականում բոլորովին էլ ոչ անհասկանալի լեզուն, դու փախչում ես այդ լեզվից, և այդ պատճառով ընձուղտդ էլ ավելի ու ավելի սահմռկելի է դառնում:

    էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա...
    ... հավատա, հնարավոր է նաև, որ դա քո Բարձրագույն Եսի փորձն է օգնե՞լ քեզ, ուղի՞ ցույց տալ, որ կարողանաս դու՞րս գալ քո այդ ծանր վիճակից...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.01.2019), Ուլուանա (22.01.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմայա շատ, Jarre-ի գրառումը կարդալուց միանգամից ընկերս եկավ աչքիս առաջ, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո նույն խնդրից էր գանգատվում: Մոտ երեք տարի շատ ծանր աշխատանք էր անում, կարելի ասել առանց հանգստյան օրերի, ամեն օր, օրեկան մի քանի ժամ մեքենայի մեջ քներ թե չէ:Իհարկե բժիշկի տենց էլ չդիմեց` ժամանակ չուներ: Վերջերս հետը խոսեցի գործը փոխել ա ու ոնց որ թե էլ չի բողոքում:

    Հ.Գ. էտ ժամանակնեը որ հիշում եմ աչքերս լցվում ա, թե ինչ դաժան վիճակ էր մոտը, էն որ մարդու դեմքին նայում ես քեզ թվում ա էսօր-վաղնա: Հերիք չի իր կյանք էր վտանգում մի հատ էլ շրջապատի` վարորդ էր:
    Եվ ինչպես Ժառի դեպքում, այտեղ էլ, հնարավոր է դա ընդամենը օգնության ձե՞ռք էր մեկնված, որն ուզում էր փորձել ցույց տալ, որ կարելի է փոխել իրավիճակը, այդ ծանր աշխատանքն անելու փոխարեն, հնարավոր է, կար կոնկրետ այդ ընկերոջդ ավելի մոտ ու հարմար մի բա՞ն, ինչը նա ուղղակի չէր նկատում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր ու էկզիստենցիալ ա մեկնաբանությունդ, շնորհակալ եմ: Մի պահ նույնիսկ ստիպեց մտածել, թե շոտլանդական ավանդության ազատ որմնադրի հետ եմ խոսում
    Չէ, ես ընդամենը ազատ վարորդ եմ, Ադամ ջան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (16.01.2019)

  20. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն էստեղ ուզում եմ կիսվեմ մի ֆենոմենով, որն արդեն 2 տարի ա ինչ մոտս կա: Ու կցանկանայի բժիշկների կարծիքներ կարդալ, կամ մարդկանց, ովքեր առերեսվել են էս խնդրի հետ (չգիտեմ նույնիսկ՝ խնդիր անվանեմ, թե չէ): Ուրեմն արդեն երկու տարի ա, ամիսը մեկ կամ երկու անգամ, երբ կարճ ժամանակով քնում եմ (կլինի դա ցերեկը կամ երեկոյան), մեկ էլ պահ ա գալիս՝ զգում եմ, որ արթնացել եմ, բայց մարմինս շարժել չեմ կարողանում: Այսինքն՝ գիտակցությունս տեղն ա ու գիտակցում եմ, որ քնած չեմ, բայց միևնույն ժամանակ ներսից տառապում եմ, որ արթնանամ ու աչքերս բացեմ: Էդ պահին ոչ մի կոնտակտ չկա մարմնիս որևէ մասի հետ (աչքեր, ձեռքեր, ոտքեր և այլն) ու էդ վիճակը տևում ա մոտ 10 վայրկյան, որի ընթացքում դու քեզ զգում ես դժոխքում: Ավելի պրիմիտիվ եթե արտահայտեմ միտքս, կասեմ՝ հոգիդ արթնացած ա, բայց մարմինդ չէ: Նո՛ր 10 վայրկյանների ընթացքում հոգուս ու մարմնիս ներքին պայքարի արդյունքում՝ ինքս ինձ ճղելով կարողանում եմ գալ դեպի ռեալ արթուն վիճակ ու բացել աչքերս: Ո՞վ կարա ինձ բացատրի՝ սա ինչ ա ու ինչի հետ ա կապված ու ոնց են ձերբազատվում: Չտատանվեք կիսվել ձեր փորձով, խնդրում եմ: Շնորհակալություն:
    Ինձ մոտ ժամանակին հաճախ էին լինում նկարագրածդ քնային կաթվածները, ու բացի դրանից էլ քնի ինչ խանգարում ասես, որ չէր լինում․ ամեն տեսակի պարասոմնիաները կյանքիս անբաժան մասն էին։
    Կարծում եմ՝ ընդհանուր ծանրաբեռնվածության (հոգեկան, ֆիզիկական, մտավոր) ու անջատվել չկարողանալու արդյունք էր։ Հիմա էդ ամենից մենակ վառ երազներն են մնացել, բայց արդեն ոչ կաթվածներ են լինում, ոչ քնի մեջ անգիտակից գործողություններ անել (խոսել, քայլել, իրեր տեղափոխել), ոչ էլ չտարբերել դրվագը իրականում էր եղել, թե երազում։ Ահագին հանգստացել եմ ներքուստ ու ամենակարևորը՝ կարողանում եմ անջատել ինձ (աշխատանքից և այլ բաներից), բացի դրանից փորձում եմ երկար քնել ու ընդհանուր ինձ լավ եմ նայում՝ անձնական լիքը հետաքրքիր ժամանակ, սպորտ, աշխատանքային պակաս ծանրաբեռնվածություն և այլն։ Ու պարասոմնիաներից ազատվել եմ։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (17.01.2019), Progart (22.01.2019)

  22. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տատանվում եմ ))) բայց այնուամենայնիվ տատանվելով կկիսվեմ փորձովս։ Իմ հետ տենց մի երկու անգամ է եղել այն ժամանակահատվածում երբ աշխատում է օրական 16-18 ժամ գերլարված վիճակում ՝ առանց ճաշի ու ընթրիքի։ Տենց մոտ մեկ տարի աշխատեցի ու սկսեց էդ երևույթը որը շատ վախեցրեց ինձ։ Հետո որ համեմատաբար ավելի մարդկային գրաֆիկով սկսեցի աշխատել անցավ էդ երևույթը։ Ու մի բան էլ ասեմ, որ իմ մոտ փոքրուց երբ ինչ որ տառապանքների մեջ եմ լինում երազում մի հատ ընձուխտ կա, անընդհատ այցելում է ինձ։ Էդ իմ ամենա ամենա վախենալու ու սահմռկեցուցիչ արարծն է իմ երազների միջից։ Ու էդ ընթացքում էդ ընձուխտը ներկա էլ լինում։ Այսինքն արդեն արթնացած էի, բայց տեսնում էի էդ արարածին, բայց ոչինչ չէի կարողանում անել։ Անգամ գոռալ չէի կարողանում ու աչքերս բացել։
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, ես կոնկրետ էդ ընձուխտից եմ հիստերիկայի մեջ ընկնում, որովհետև էդ ահավոր հոգեկան ապրումների ընթացքում ընձուխտի իմ առօրեական վայրերում հայտնվելը և ինչ որ տարորինակ լեզվով հետս խոսալը հավատա շատ սահմռկեցուցիչ բան է.... Էդ քեզ բարի ընձուխտ կենդանին չի։ Շատ վախ ներշնչող արարած է..... Ու հայտնվում է ամենադաժան հոգեկան տառապանքներիս ժամանակ։ Իսկ ընդհանուր ընձուխտների հանդեպ տոլերանտ եմ փորձում վերաբերվել, մանավանդ որ իքնս էլ ինչ որ տեղ նման եմ իրանց ))
    Արթ, ճիշտն ասած` հենց կարդացի գրածդ, առաջին միտքը, որ ծագեց գլխումս, էն էր, որ էդ ընձուՂտը քո ալտեր էգոն ա : Հետո Սամի մեկնաբանությունը որ կարդացի, զգացի, որ լրիվ համաձայն եմ հետը, հատկապես երկրորդ գրառման մեջ արտահայտած մտքերին: Ի դեպ, էս առումով, կարծում եմ, որ պատահական չի նաև քո և ընձուղտի բոյերի բացառիկ նմանությունը : Մի հատ ինքդ մտածի. ընձուղտը բավական «փախած» կենդանի ա երազներում հայտնվելու տեսակետից (քանի՞ հոգուց ես լսել, որ երազում ընձուղտ տեսած լինի), ու պիտի որ պատահական չլինի, որ հենց քո երազում ընձուղտ ա հայտնվում: Իսկ նկարագրածդ տհաճ զգացողություններն ընձուղտի հետ կապված, կարծում եմ, ներքին կոնֆլիկտների արտահայտություն են, որ լուծման կարիք ունեն: Մի խոսքով` ուղղակի պիտի լեզու գտնես քո ներքին ընձուղտի հետ: Իսկ որ նման բաներն ակտիվանում են հենց լարված, անհանգիստ հոգեվիճակների շրջանում, իմ կարծիքով, ավելի քան բնական ա: Այսինքն` էն որ ավելի հանգիստ գրաֆիկով ես աշխատում, ու էլ ընձուղտին չես հանդիպում, դա դեռ չի նշանակում, թե նա գոյություն չունի. պարզապես երբ ավելի լավ ու հանգիստ հոգեվիճակում ես, դու շատ խորը թաքցնում ես նրան : Իսկ թաքցնելը երբեք էլ լուծում չի, գիտես. թաքցրած բաները մի օր դուրս են պրծնում:

    Գրածս, բնականաբար, իմ համեստ կարծիքն ա և կարող ա չհամապատասխանել իրականությանը, բայց ես մի տեսակ հավատում եմ, որ հենց տենց էլ կա իրականում:

    Բուն թեմայի հետ կապված. չեմ հիշում, որ երբևէ նման երևույթ եղած լինի հետս: Ահագին հետաքրքիր ա թվում, որ կարդում եմ ձեր պատմածները, բայց հուսով եմ` դա անձամբ ապրելու առիթներ չեմ ունենա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (22.01.2019), Progart (22.01.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •