Ախ էդ սուրբ ընտանիքները՝ իրենց մոգոնված բարոյականությամբ ու սիրուն հարաբերություններով: Իսկ երբ դուռը լայն բացում ես, մեջը երկու տանջահար դեմքեր են, որ առավոտից իրիկուն իրար միս են ուտում՝ մեկը մյուսին վատ ծնողության և այլ բաների մեջ մեղադրելով, հետն էլ սեփական առողջության և դժոխքի մեջ անցնող տարիների գնով իրար դիմանալով, որովհետև էրեխեքը երկու ծնողով պտի մեծանան, որովհետև կա հասարակական ստատուս, որովհետև ընտանիքը սրբություն է, որովհետև ուրիշ ձև բարդ կլինի, որովհետև ավելի հեշտ է գնալ տրորված ճանապարհով, քան սեփականը գտնել: Իսկ մինչ այդ կյանքն անցնում է կռիվներում ու անդուր մթնոլորտում, երբ մարդիկ ամեն օր իրար ամենավատ կողմերից են դրսևորում ու դրա ականատեսը լինում: Բայց դե միշտ էլ կարելի է համոզել ինքդ քեզ, որ դա բոլոր հարաբերությունների անբաժան մասն է կամ որ դա ի վերջո հանուն երեխաների է: Ըհն, հաստատ. մի օր խոսեք երեխաների հետ, երբ մեծ լինեն, իրենք կպատմեն ճիշտը սուրբ ընտանիքների մասին:
Հետո էլ ասում են՝ ինչի է «ընտանիք» բառից մոտդ ալերգիա լինում: Հուսով եմ՝ ժամանակի հետ մարդկությունը կազատվի համակեցության էս ձևից, և մարդկային հարաբերություններն էլ ավելի առողջ կդառնան:
Կներեք անկեղծության համար. սրբության մեծ դոզաները սովորաբար էսպիսի ազդեցություն են թողնում վրաս:
Էջանիշներ