User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Քննարկում ենք մեր ինտիմ կյանքը

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քննարկում ենք մեր ինտիմ կյանքը

    Մի հետաքրքիր երևույթ, որը հավասարապես կարելի կլիներ քննարկել թե՛ էս բաժնում ու թե՛ հոգեբանության:


    Կանայք ավելի անկաշկանդ են իրենց ինտիմ կյանքը քննարկում ընկերուհիների հետ, քան՝ տղամարդիկ իրենց ընկերների հետ:

    Տղամարդկանց հարցում երևի ոչ էնքան ազգային պատկանելությունն է պետք շեշտադրել, որքան՝ մենթալիտետը, բայց ես երբևէ չեմ հանդիպել հայ տղամարդու, ով քննարկի իր կնոջ (կամ մշտական զուգընկերուհու) հետ ինտիմ կյանքը այլոց հետ՝ թեկուզ ամենամոտ ընկերների:
    Փոխարենը՝ հանգիստ կարող են քննարկել իրենց ինտիմ արկածները սիրուհիների հետ կամ որևէ X կնոջ բարեմասնություններ:

    Ինչու եմ շեշտում հայ տղամարդկանց՝ քանի որ իրենց կնոջն ու նրա հետ իրենց ինտիմ կյանքը քննարկող թե՛ եվրոպացի տղամարդկանց եմ հանդիպել ու թե՛ ռուս:

    Իսկ այ կանանց մոտ նման տաբուներ չկան:
    Նրանք հաճույքով ընկերուհիների հետ քննարկում են իրենց ամուսինների հետ ինտիմ կյանքը, կիսվում փորձով ու փոխանակվում խորհուրդներով:

    Իհարկե վերը նշված երկու դեպքերի համար էլ կարող են լինել բացառություններ:


    Հետաքրքիր կլինի լսել կարծիքներ այս երևույթ(ներ)ի մասին:
    Ինչո՞վ է սա պայմանավորված կամ ինչպե՞ս է սա բացատրվում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #2
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեվ կանայք ամոթ չունեն
    Լրիվ ճիշտ ես ասում ու պատճառներից մեկն էն ա, որ հայ տղամարդը խանդում է նրան ով կարող է անգամ մտքում ցանկանալ իր կնոջը:ՃՃ
    Ինքս էլ չեմ պատմում էն աղջկանից ում վրա տաքացած եմ լինում ու հարցերի դեպքում կամ ասում եմ բերանդ փակի կամ ցրում եմ խոսակցությունը:

  3. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ ճիշտ ես ասում ու պատճառներից մեկն էն ա, որ հայ տղամարդը խանդում է նրան ով կարող է անգամ մտքում ցանկանալ իր կնոջը:ՃՃ
    Խանդը հետաքրքիր տարբերակ էր ))

    Բայց տենց քննարկումներին խանդոտ կանանց մասնակցության օրինակներ էլ գիտեմ:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ այ կանանց մոտ նման տաբուներ չկան:
    Նրանք հաճույքով ընկերուհիների հետ քննարկում են իրենց ամուսինների հետ ինտիմ կյանքը, կիսվում փորձով ու փոխանակվում խորհուրդներով:
    Ո՞վ ասեց

  5. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ ասեց
    Տարբեր զուգընկերուհիներից լսել եմ իրենց ընկերուհիների ինտիմ կյանքի մանրամասներ )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ այստեղ կա խանդի պահը, այո, բայց ոչ պակաս կարևոր է նաև կնոջ սրբացման հոգեբանական երևույթը: Այդ պարագայում ուղղակի հնարավոր չէ ինտիմ կյանքի մասին քննարկում սկսել, միջին հայ տղամարդու համար իր կինը կարծես "վեր է" դրանից:

    Ի դեպ, իրո՞ք որ հայ կանայք քննարկում են իրենց ամուսինների հետ ինտիմ կյանքը - մի տեսակ շաբլոնից դուրս բան լսեցի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (12.01.2019), Բարեկամ (14.01.2019), Գաղթական (12.01.2019)

  8. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, իրո՞ք որ հայ կանայք քննարկում են իրենց ամուսինների հետ ինտիմ կյանքը - մի տեսակ շաբլոնից դուրս բան լսեցի...
    Էն էլ ո՜նց ))

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր զուգընկերուհիներից լսել եմ իրենց ընկերուհիների ինտիմ կյանքի մանրամասներ )))
    ՈՒ քննարկողները դրա մեջ ոչ մի պարսավելի բան չեն տեսնում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբեր զուգընկերուհիներից լսել եմ իրենց ընկերուհիների ինտիմ կյանքի մանրամասներ )))

    Ստեղ նախ ահագին մեծ սխալ ա, որ ընկերուհիների՝ իրենց վստահված ոչ փաբլիք մանրամասները երրորդ անձի պատմել են։
    Երկրորդ, չգիտեմ՝ ինտիմ կյանքի մանրամասներ ինչ նկատի ունես, բայց իմ ընկերուհիներից երբեք ոչ մեկը մանրամասների մեջ չի խորացել (ոչ էլ ես)։ Ու ընդհանրապես ինտիմ կյանքը (առանց մանրամասների) շատ հազվադեպ ա քննարկվում ու շատ մտերիմ շրջանակներում։ Ու որպեսզի հասկանալի լինի, թե առանց մանրամասների ինչ նկատի ունեմ, մոտավորապես էսպիսի բան. «Էս տղու հետ իքս ժամանակ ա հանդիպում եմ, բայց դեռ չենք քնել իրար հետ», «էսինչի հետ սեքսն ավելի լավ էր, քան էնինչի» կամ «ի՞նչ հակաբեղմնավորիչ միջոց ես օգտագործում»։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (05.01.2020), Progart (12.01.2019)

  11. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Ստեղ նախ ահագին մեծ սխալ ա, որ ընկերուհիների՝ իրենց վստահված ոչ փաբլիք մանրամասները երրորդ անձի պատմել են։
    Սենց ասեմ.
    Չէի ուզենա հարցն իջեցնել անձանց քննարկման ու ճիշտ ու սխալ որոշել ))

    Ինձ ինքնին երևույթնա հետաքրքիր:

    Կոնկրետ իմ նշած մարդկանց հետ մենք էնքան ազատ ենք եղել հարաբերություններում ու տարբեր քննարկումներում, որ դա էլ են պատմել:
    ՈՒ ես դրա մեջ ոչ մի նախատելի իմաստ չեմ ներդնում:


    «էսինչի հետ սեքսն ավելի լավ էր, քան էնինչի»
    Ահա, ես էլ սա ի նկատի ունեի..
    Տվյալ մարդու հետ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող հայ տղամարդը երբեք նման զուգահեռ չէր տանի՝ դա քննարկելով այլոց հետ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    Ահա, ես էլ սա ի նկատի ունեի..
    Տվյալ մարդու հետ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող հայ տղամարդը երբեք նման զուգահեռ չէր տանի՝ դա քննարկելով այլոց հետ..
    Բայց սիրուհիներից կպատմեր, չէ՞։ Ու նույնիսկ մանրամասների մեջ կխորանար։
    Էստեղ իհարկե հայ տղամարդու ուրույն հատկանիշներն էլ կարան լինեն, որ էն, ինչ էմոցիոնալ ա, չի կարելի ուրիշի հետ քննարկել։ Հետո, «կնիկը սրբություն» ա հասկացությունը և այլն։ Բայց...

    Ես փորձում եմ հիշել, թե ինչ կոնտեքստում են ընկերուհիներս էսպիսի համեմատականներ տարել կամ խոսել իրենց ինտիմ կյանքից (ու ինչ կոնտեքստում եմ ես խոսել)։ Ու պատկերը նույնն ա. էլի ոչ լուրջ (համենայնդեպս, էդ պահի դրությամբ) հարաբերություններ են կամ հարաբերություններ, որոնցում խնդիրներ կային, ու շուտով ավարտվել են։ Չգիտեմ, գուցե մշտական, առողջ հարաբերություն ունենալու արդյունքում նման հարցեր քննարկելու պահանջը վերանու՞մ ա։

  13. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սիրուհիներից կպատմեր, չէ՞։ Ու նույնիսկ մանրամասների մեջ կխորանար։
    Հա, հենց էդ ա հետաքրքիր )))


    Էստեղ իհարկե հայ տղամարդու ուրույն հատկանիշներն էլ կարան լինեն, որ էն, ինչ էմոցիոնալ ա, չի կարելի ուրիշի հետ քննարկել։ Հետո, «կնիկը սրբություն» ա հասկացությունը և այլն։
    Ես էլ, ինչքան մտածել եմ, սրանից լավ բացատրություն չեմ գտել..


    Չգիտեմ, գուցե մշտական, առողջ հարաբերություն ունենալու արդյունքում նման հարցեր քննարկելու պահանջը վերանու՞մ ա։
    Օրինակներ էլ գիտեմ, որ չի վերանում:
    Այսինքն՝ ինչպես առաջին գրառմանս մեջ էի գրել, դա ավելի շատ փորձով կիսվելու ու միմանց խորհուրդներ տալու բնույթա կրում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակներ էլ գիտեմ, որ չի վերանում:
    Այսինքն՝ ինչպես առաջին գրառմանս մեջ էի գրել, դա ավելի շատ փորձով կիսվելու ու միմանց խորհուրդներ տալու բնույթա կրում:
    Դե ասում եմ, էդպիսի բանի ընդհանրապես կյանքում չեմ հանդիպել, որովհետև սրանք խոսակցություններ են, որ սովորաբար պարտնյորի հետ են տեղի ունենում։ Չգիտեմ, կարող ա հայկական երևույթ ա

  15. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Խանդը հետաքրքիր տարբերակ էր ))

    Բայց տենց քննարկումներին խանդոտ կանանց մասնակցության օրինակներ էլ գիտեմ:
    Խանդոտ կնոջը խանդոտ տղամարդու հետ մի համեմատի դրանք տարբեր օպերաներ են։ ճճ

  16. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեփական ինտիմ կյանքի մանրամասների մասին պատմելը մի կողմից որ նայում ես, մարդու անձնական որոշումն է ու իր իրավունքը կարծես, բայց մյուս կողմից էդ անտերը սովորաբար նաև ուրիշ մարդու (մարդկանց) մասին ինֆորմացիա է պարունակում, ու ոնց պտտվում ես՝ ուրիշի փրայվըսին է վնասում:
    Էնպես որ, եթե ընդհանուր բաներից է խոսվում, որոնք միայն տվյալ մարդուն են վերաբերվում`առանց այլ անձերի և անունների ներառման (օր.՝ սեռական կողմնորոշում, սեռական նախընտրություններ, ֆանտազիաներ, զուգընկերների քանակ՝ առանց անունների, սեռական խնդիրներ և այլն), ապա մարդու անձնական գործն է՝ ուրիշներին պատմել դրանց մասին, թե չէ: Բայց հենց այլ մարդ է ներառվում պատմության մեջ, ապա էստեղ պիտի շատ զգույշ լինել՝ ինտիմ մանրամասներին անցնելուց առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ արժի ուղղակի լռել, որովհետև, ինչպես ասեցի, ցանկացած դեպքում վնասվում է ուրիշի փրայվըսին: Ինչ որ եղել է երկուսի միջև, պիտի մնա երկուսի միջև:
    Էլ չասած, որ ինֆորմացիան էլ շատ արագ տարածվելու ունակություն ունի. հենց էս թեմայի առաջին գրառումից էլ է դա երևում:

    Իսկ կոնկրետ գենդերային տարբերությունների թեմայով շատ բան ասել չեմ կարող, բայց հա, իմ մոտ էլ է էն տպավորությունը, որ կանայք ինտիմ մանրամասներով ավելի հանգիստ են կիսվում, քան տղամարդիկ, բայց սա կոնկրետ իմ անձնական փորձի վրա է հիմնված ու ոչ մի լուրջ հիմքեր չունի:

  17. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.01.2019), enna (14.01.2019), Life (14.01.2019), Progart (14.01.2019), Ruby Rue (14.01.2019), Արամ (14.01.2019), Հայկօ (14.01.2019)

  18. #15
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ աչքին հարցը մի քիչ սխալ կողմից ա դրված, ու սկզբունքայինն այստեղ ոչ թե կին-տղամարդ տարբերությունն ա, այլ հարաբերությունների որակական առանձնահատկությունները։ Նախորդ մեկնաբանությունն էլ սա էլ ավելի ընգծեց, երբ հարցը գնաց փրայվասիի մասին, առանց հարաբերությունների որակի ճշգրտման։ Ասենք ինտիմ, ռոմանտիկ, հուզական և այլն հարաբերությունների մեջ գտնվողներն իրենց նախորդ ինտիմ կապերի մասին պատմելը դժվար թե նույն բանը լինի, ինչ մի գործընկեր մյուսին՝ իր ամուսնական ինտիմության մասին։ Հա, բացարձակ սանդղակով փրայվասին խախտվում է, բայց ցանկացած հարաբերություն էլ ունի իր պայման ու պայմանականություն էլ, ու ասենք մի հարաբերություն էլ կարող է կառուցվել բացարձակ անկեղծության վրա, ինչի դեպքում դժվար թե ուրիշների փրայվասին իր սկզբունքայնությամբ ավելի առավել լինի քան այդ բացարձակ անկեղծության սկզբունքը։

    Հիմա տղամարդ-կնոջ մասով էլ, իմ տեսածով ու կոպիտ մոտարկմամբ, հայ կինն ընկեր(ուհի)ներ ունի իր կյանքից գանգատվելու համար, իսկ հայ տղամարդն ընկերներ ունի իր կյանքից գլուխ գովալու համար։ Նորից, սա բնականաբար կոպիտ մոտարկում ա, բայց դե կանայք ընկերուհիների մեջ տեսնում են քույրեր, ում հետ ստեղծում են սըփորթ խմբակներ, իսկ տղամարդիկ իրենց ընկերների օգնությամբ հասարակության մեջ իրենց ստատուսն են բարձրացնում։ Ու սա միայն հային յուրահատուկ չի, այլ հաճախ ա հանդիպում հայրիշխանական հասարակակարգերում։ Էն մի անեկդոտ կա, է, որ մի տղամարդ նավաբեկության արդյունքում հայտնվում ա անբնակելի կղզում Կլաուդիա Շիֆերի հետ, ով սկզբից յախա ա թափում մազոտ լեռնցուց, բայց ժամանակի հետ բնական կարիքները իրենցն են պահանջում, ու սկսում ա քնել տղամարդու հետ։ Որոշ ժամանակ անց էլ մի օր տեսնում ա էս տղամարդուն հոնգուր-հոնգուր լացելուց ու մոտենում հարցնում ա, թե ինչ ա եղել, տղամարդն էլ խոստովանում ա, որ ընկերոջն ա կարոտել։ Կլաուդիան էլ խղճում ա տղամարդուն, ասում ա՝ արի պատկերացնենք, թե ես ընկերդ եմ, միգուցե կօգնի, ու իրար հետ նստում են մի տապալված ծառի վրա, տղամարդն էլ արցունքները սրբում ա, ու ենթադրյալ ընկերոջը դիմելով ասում ա․ արա Գագո՛, որ իմանա՜ս ստեղ ում եմ ք#$ում․․․

    Հիմա այս պատճառով կանանց իրենց ընկեր(ուհի)ների հետ հարաբերությունների որակը թույատրում ա, որ իրենք իրենց ինտիմից էլ կիսվեն՝ պատմելով իրենց ճնշողը ու հայցելով հասկացողություն իրենց «քույրերի» կողմից։ Նույն կերպով էլ տղամարդու հարաբերությունը իր ընկերների հետ թույլատրում ա (նույնիսկ պահանջում), որ կիսվեն սիրուհիների հետ ինտիմ մանրամասներով, քանի որ հանդիսանալով գլուխգովանք, ուղիղ նպաստում ա տղամարդու ստատուսի բարձրացմանը իր «ախպերների» աչքերում։ Իսկ այ (ամուսնական) կինը հայ տղամարդու ստատուսի մասն ա, ու կնոջ հետ ինտիմից պատմելը այդ նույն ստատուսին խփում ա՝ կնոջը և հետևաբար՝ այդ կնոջ տղամարդուն, ոչ-պարծենալի իրավիճակում դնելով․․․

    Հ․Գ․
    Փրայվասիի տեսանկյունից նաև հետաքրքիր ա մտածել, թե ինչու ա հենց ինտիմը այդքան փրայվասի պահանջում, իսկ ուրիշ բաները փրայվասիի ենթակա չեն։ Ասենք հալամ ասշխարհին երրորդ մարդու մասնագիտության մասին պատմելն ա ավելի շատ փրայվասին խախտո՞ւմ, թե որևէ մարդու հետ ինտիմ հարաբերությանդ փաստը ընկերուհուդ պատմելը։ Կոնկրետ ինձ համար սա այնքան էլ միանշանակ չի, քանի որ մարդիկ փրայվասիի նկատմամբ տարբեր մոտեցումներ, պահանջներ ու ակնկալիքներ ունեն։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (14.01.2019), Progart (14.01.2019), Գաղթական (14.01.2019), Նաիրուհի (16.01.2019)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •