Մի հետաքրքիր երևույթ, որը հավասարապես կարելի կլիներ քննարկել թե՛ էս բաժնում ու թե՛ հոգեբանության:


Կանայք ավելի անկաշկանդ են իրենց ինտիմ կյանքը քննարկում ընկերուհիների հետ, քան՝ տղամարդիկ իրենց ընկերների հետ:

Տղամարդկանց հարցում երևի ոչ էնքան ազգային պատկանելությունն է պետք շեշտադրել, որքան՝ մենթալիտետը, բայց ես երբևէ չեմ հանդիպել հայ տղամարդու, ով քննարկի իր կնոջ (կամ մշտական զուգընկերուհու) հետ ինտիմ կյանքը այլոց հետ՝ թեկուզ ամենամոտ ընկերների:
Փոխարենը՝ հանգիստ կարող են քննարկել իրենց ինտիմ արկածները սիրուհիների հետ կամ որևէ X կնոջ բարեմասնություններ:

Ինչու եմ շեշտում հայ տղամարդկանց՝ քանի որ իրենց կնոջն ու նրա հետ իրենց ինտիմ կյանքը քննարկող թե՛ եվրոպացի տղամարդկանց եմ հանդիպել ու թե՛ ռուս:

Իսկ այ կանանց մոտ նման տաբուներ չկան:
Նրանք հաճույքով ընկերուհիների հետ քննարկում են իրենց ամուսինների հետ ինտիմ կյանքը, կիսվում փորձով ու փոխանակվում խորհուրդներով:

Իհարկե վերը նշված երկու դեպքերի համար էլ կարող են լինել բացառություններ:


Հետաքրքիր կլինի լսել կարծիքներ այս երևույթ(ներ)ի մասին:
Ինչո՞վ է սա պայմանավորված կամ ինչպե՞ս է սա բացատրվում: